Պաշտոնական Հայտարարություն Ուշադրություն Համակարգ Պարզաբանում Ի գիտություն լրագրողների
Արցախի Հանրապետության Սահմանադրություն Օրենսգրքեր Օրենքներ ԱՀ Նախագահի հրամանագրեր, կարգադրություններ ԱՀ կառավարության որոշումներ ԱՀ ոստիկանության պետի հրամաններ Նախագծեր
Եռամսյակ Կիսամյակ Ինն ամիսներ Տարի
Սպանություն Սպանության փորձ Հետախուզվողի հայտնաբերում Մարմնական վնասվածք մահվան ելքով Մարմնական վնասվածք Անձի առևանգում Դիակի հայտնաբերում Ինքնասպանություն կամ ինքնասպանության փորձ Ավազակային հարձակում Կողոպուտ Գողություն Խարդախություն Յուրացում կամ վատնում ԱՄՏ-ի փախցնել Գույքը դիտավորությամբ ոչնչացնելը Դրամանենգություն Խուլիգանություն Կավատություն Թմրամիջոցի հայտնաբերում Ապօրինի ծառահատում Որսագողություն Կաշառակերություն Բռնություն իշխանության ներկայացուցչի նկատմամբ Այլ հանցագործություններ Հայտարարվել է հետախուզում Զենք-զինամթերքի կամավոր հանձնում Զենք-զինամթերքի հայտնաբերում Պայթյուն և վթար Հրդեհ Թունավորում Անհայտ կորած
Հետախուզվում են Անհայտ կորած
ՃՏ պատահարներ Օրենքներ, որոշումներ Հայտարարություններ և ծանուցումներ Վարորդական տեսական քննությունների հարցաշարեր

ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ

ԹԵԺ ԳԻԾ

Լրահոս 21.01.2020 Արխիվ

12.03.2015 19:44

Նոր նշանակումներ` ԼՂՀ ոստիկանությունում իրականացվող բարեփոխումների շրջանակներում

Նոր նշանակումներ` ԼՂՀ ոստիկանությունում իրականացվող բարեփոխումների շրջանակներում

Ոստիկանության գործունեության արդյունավետությունը բարձրացնելու նպատակով ԼՂՀ ոստիկանության պետ, գեներալ-մայոր Կամո Աղաջանյանը սույն թվականի մարտի 12-ին հրամաններ է ստորագրել կադրային փոփոխություններ կատարելու մասին:

Այսպես, ոստիկանության պետի հրամանով` ոստիկանության փոխգնդապետ Լևոն Գաբրիելյանը ազատվել է ճանապարհային ոստիկանության պետի պաշտոնից և նշանակվել ոստիկանության պետական պահպանության վարչության պետի տեղակալի պաշտոնին:

Ոստիկանության պետի մեկ այլ հրամանով` ոստիկանության մայոր Իգոր Օհանյանը ազատվել է ոստիկանության ներքին անվտանգության ծառայության պետի պաշտոնից և նշանակվել ԼՂՀ ոստիկանության ճանապարհային ոստիկանության պետի պաշտոնին:

Բացի այդ, ոստիկանության փոխգնդապետ Արա Պողոսյանը ազատվել է ԼՂՀ ոստիկանության պետական պահպանության վարչության պետի տեղակալի պաշտոնից և նշանակվել ոստիկանության ներքին անվտանգության ծառայության պետի պաշտոնին:

Ճանապարհային ոստիկանության անձնակազմին անձամբ ներկայացնելով նորանշանակ վարչության պետ, ոստիկանության մայոր Իգոր Օհանյանին` ոստիկանության պետը շնորհակալություն հայտնեց փոխգնդապետ Լևոն Գաբրիելյանին անձնվեր և բարեխիղճ ծառայության համար ու հույս հայտնեց, որ ճանապարհային ոստիկանության անձնակազմը այսուհետ էլ ավելի եռանդով և սկբունքայնորեն կիրականացնի իր առջև դրված խնդիրները: 

Եվս մեկ անգամ ճանապարհային ոստիկանության ծառայողներին խստագույնս պատվիրելով անզիջում և անկողմնակալ գտնվել անսթափ վիճակում, առանց վարորդական իրավունքի, ինչպես նաև սահմանված արագության գերազանցմամբ տրանսպորտային միջոցները վարողների նկատմամբ` ոստիկանության պետ, գեներալ-մայոր Կամո Աղաջանյանը պահանջեց պահպանել օրենքի տառը ու անկեղծ հոգատարություն ցուցաբերել մեր համերկրացիների, իսկ առավել ևս` տարեցների, զինծառայողների և Հայաստանի Հանրապետության քաղաքացիների հանդեպ:

«Հոգատար և սրտացավ եղեք քաղաքացու հանդեպ. նորից եմ հիշեցնում և սթափության կոչ հղում Ձեզ: Պատկերացրեք Ձեզ Ձեր դիմաց կանգնած վարորդի փոխարեն: Դուք կոչված եք ապահովելու երթևեկության անվտանգությունը, ասել է թե հասարակության կյանքն ու առողջությունը: Այս խնդրում նույնիսկ աննշան շեղումն ու թերացումը ճակատագրական է մի ամբողջ ընտանիքի համար, այդ ողբերգության մեջ Դուք ևս ունեք Ձեր մեղքի բաժինը ու եթե կարողանաք ամբողջությամբ ընկալել և գիտակցել այդ ցավը, ապա համոզված եմ, որ կվերանայեք նաև Ձեր մոտեցումները իրավախախտ վարորդի հանդեպ»,-եզրափակեց ԼՂՀ ոստիկանության պետը:

ԼՂՀ ոստիկանության պետական պահպանության վարչության նորանշանակ պետի տեղակալին վարչության անձնակազմին ներկայացրեց ԼՂՀ ոստիկանության պետի առաջին տեղակալ, ոստիկանության գնդապետ Անդրանիկ Հակոբյանը: Շնորհավորելով ոստիկանության փոխգնդապետներ Լևոն Գաբրիելյանին և Արա Պողոսյանին  պատասխանատու  պաշտոններում նշանակվելու առթիվ` ոստիկանության պետի տեղակալը հույս հայտնեց, որ նրանք կարդարացնեն իրենց հանդեպ ոստիկանության ղեկավարության տածած վստահությունը և նոր եռանդով ու ուժերի գերլարումով կլծվեն հանուն իրավակարգի ծառայության: