Պաշտոնական Հայտարարություն Ուշադրություն Համակարգ Պարզաբանում Ի գիտություն լրագրողների
Արցախի Հանրապետության Սահմանադրություն Օրենսգրքեր Օրենքներ ԱՀ Նախագահի հրամանագրեր, կարգադրություններ ԱՀ կառավարության որոշումներ ԱՀ ոստիկանության պետի հրամաններ Նախագծեր
Եռամսյակ Կիսամյակ Ինն ամիսներ Տարի
Սպանություն Սպանության փորձ Հետախուզվողի հայտնաբերում Մարմնական վնասվածք մահվան ելքով Մարմնական վնասվածք Անձի առևանգում Դիակի հայտնաբերում Ինքնասպանություն կամ ինքնասպանության փորձ Ավազակային հարձակում Կողոպուտ Գողություն Խարդախություն Յուրացում կամ վատնում ԱՄՏ-ի փախցնել Գույքը դիտավորությամբ ոչնչացնելը Դրամանենգություն Խուլիգանություն Կավատություն Թմրամիջոցի հայտնաբերում Ապօրինի ծառահատում Որսագողություն Կաշառակերություն Բռնություն իշխանության ներկայացուցչի նկատմամբ Այլ հանցագործություններ Հայտարարվել է հետախուզում Զենք-զինամթերքի կամավոր հանձնում Զենք-զինամթերքի հայտնաբերում Պայթյուն և վթար Հրդեհ Թունավորում Անհայտ կորած
Հետախուզվում են Անհայտ կորած
ՃՏ պատահարներ Օրենքներ, որոշումներ Հայտարարություններ և ծանուցումներ Վարորդական տեսական քննությունների հարցաշարեր

ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ

ԹԵԺ ԳԻԾ


20.02.2015 20:12

Յուրացման դեպքեր

Փետրվարի 19-ին ԼՂՀ ոստիկանության ՏՊՀԴՊ բաժին մուտք է գործել Ստեփանակերտ քաղաքի Մ. Գոշի փողոցի թիվ 4 շենքի N բնակարանի բնակչուհի, 1964թ. ծնված Ն. Ս-ի դիմումն այն մասին, որ իր հարս` Ասկերանի շրջանի Խնձրիստան գյուղի բնակչուհի, 1977թ. ծնված Լ. Ա-ին պատկանող մանրածախ առևտրի կետում գործակատար՝ Իսակովի փողոցի թիվ 4ա շենքի N բնակարանի բնակչուհի, 1987թ. ծնված Ա. Ա-ին վստահված ապրանքանյութական արժեքների գույքագրմամբ հայտնաբերվել է 2.871.230 ՀՀ դրամ գումարի պակասորդ:

****

Փետրվարի 19-ին ԼՂՀ Քաշաթաղի Վարչակազմից ոստիկանության շրջբաժին գրություն է ստացվել այն մասին, որ Բերձոր 7-րդ թաղամասի թիվ 20 շենքի N բնակարանի բնակիչ, 1958թ. ծնված Վ. Գ-ն («Բերձորի արվեստի և սպորտի դպրոց» ՊՈԱԿ պարուսույց) ս.թ. հունվարի 30-ին ԼՂՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարությունից ստացել է Ստեփանակերտ քաղաքում կայացած ԼՂՀ համայնքների միջև «Մշակույթային խաչմերուկ» մրցույթի Հանրապետական փուլին մասնակցած Բերձորի արվեստի դպրոցի պարի խմբակի ընդհանուր թվով 14 մասնակիցներին հատկացված 70.000 դրամ գումարը, որից 9.000-ը վճարել է Բերձոր-Ստեփանակերտ-Բերձոր երթուղու ճանապարհածախսի դիմաց, իսկ մնացած 61.000 դրամը` յուրացրել: