Պաշտոնական Հայտարարություն Ուշադրություն Համակարգ Պարզաբանում Ի գիտություն լրագրողների
Արցախի Հանրապետության Սահմանադրություն Օրենսգրքեր Օրենքներ ԱՀ Նախագահի հրամանագրեր, կարգադրություններ ԱՀ կառավարության որոշումներ ԱՀ ոստիկանության պետի հրամաններ Նախագծեր
Եռամսյակ Կիսամյակ Ինն ամիսներ Տարի
Սպանություն Սպանության փորձ Հետախուզվողի հայտնաբերում Մարմնական վնասվածք մահվան ելքով Մարմնական վնասվածք Անձի առևանգում Դիակի հայտնաբերում Ինքնասպանություն կամ ինքնասպանության փորձ Ավազակային հարձակում Կողոպուտ Գողություն Խարդախություն Յուրացում կամ վատնում ԱՄՏ-ի փախցնել Գույքը դիտավորությամբ ոչնչացնելը Դրամանենգություն Խուլիգանություն Կավատություն Թմրամիջոցի հայտնաբերում Ապօրինի ծառահատում Որսագողություն Կաշառակերություն Բռնություն իշխանության ներկայացուցչի նկատմամբ Այլ հանցագործություններ Հայտարարվել է հետախուզում Զենք-զինամթերքի կամավոր հանձնում Զենք-զինամթերքի հայտնաբերում Պայթյուն և վթար Հրդեհ Թունավորում Անհայտ կորած
Հետախուզվում են Անհայտ կորած
ՃՏ պատահարներ Օրենքներ, որոշումներ Հայտարարություններ և ծանուցումներ Վարորդական տեսական քննությունների հարցաշարեր

ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ

ԹԵԺ ԳԻԾ

Լրահոս 17.11.2019 Արխիվ

11.03.2017 11:45

ՃՏՊ. տուժողները տեղափոխվել են հիվանդանոց

Մարտի 10-ին «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից հաղորդում է ստացվել այն մասին, որ պոլիտրավմայով, կրծքավանդակի և որովայնի բութ վնասվածքով իրենց մոտ է տեղափոխվել Ստեփանակերտ քաղաքի Սուվորովի փողոցի N տան բնակիչ, 1950թ. ծնված Վ. Ա-ն:

Պարզվել է, որ նույն օրը՝ ժամը 15:25-ի սահմաններում, Վ. Ա-ն, վարելով իրեն պատկանող «Սուզուկի Գրանդ Վիտարա» մակնիշի ավտոմեքենան, Ստարավոյտովայի և Նաբերեժնայա փողոցների խաչմերուկում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից, բախվել գազատար խողովակի հենասյանը և ստացել նշված վնասվածքը:

*****

Մարտի 11-ին՝ ժամը 04:30-ի սահմաններում, Մարտունու շրջանի Թաղավարդ գյուղի բնակիչ, 1996թ. ծնված Ս. Շ-ն, վարելով «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի ավտոմեքենան, Ստեփանակերտ-Դրմբոն ավտոճանապարհի 15-րդ կիլոմետրին դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից, գլորվել և ստացած մարմնական վնասվածքներով տեղափոխվել «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ: