Պաշտոնական Հայտարարություն Ուշադրություն Համակարգ Պարզաբանում Ի գիտություն լրագրողների
Արցախի Հանրապետության Սահմանադրություն Օրենսգրքեր Օրենքներ ԱՀ Նախագահի հրամանագրեր, կարգադրություններ ԱՀ կառավարության որոշումներ ԱՀ ոստիկանության պետի հրամաններ Նախագծեր
Համապետական ընտրությունների ընտրողների նախնական ցուցակներ
Եռամսյակ Կիսամյակ Ինն ամիսներ Տարի
Սպանություն Սպանության փորձ Հետախուզվողի հայտնաբերում Մարմնական վնասվածք մահվան ելքով Մարմնական վնասվածք Անձի առևանգում Դիակի հայտնաբերում Ինքնասպանություն կամ ինքնասպանության փորձ Ավազակային հարձակում Կողոպուտ Գողություն Խարդախություն Յուրացում կամ վատնում ԱՄՏ-ի փախցնել Գույքը դիտավորությամբ ոչնչացնելը Դրամանենգություն Խուլիգանություն Կավատություն Թմրամիջոցի հայտնաբերում Ապօրինի ծառահատում Որսագողություն Կաշառակերություն Բռնություն իշխանության ներկայացուցչի նկատմամբ Այլ հանցագործություններ Հայտարարվել է հետախուզում Զենք-զինամթերքի կամավոր հանձնում Զենք-զինամթերքի հայտնաբերում Պայթյուն և վթար Հրդեհ Թունավորում Անհայտ կորած
Հետախուզվում են Անհայտ կորած
ՃՏ պատահարներ Օրենքներ, որոշումներ Հայտարարություններ և ծանուցումներ Վարորդական տեսական քննությունների հարցաշարեր

ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ

ԹԵԺ ԳԻԾ


08.04.2015 17:28

ՃՏՊ-ներ` հանրապետությունում

Ապրիլի 7-ին` ժամը 04:00-ի սահմաններում, անհայտ անձը չպարզված ավտոմեքենայով Ստեփանակերտ քաղաքի Նաբերեժնայա փողոցի թիվ 3 շենքի մոտ վրաերթի է ենթարկել նույն փողոցի N տան բնակչուհի, 1956թ. ծնված Ս. Մ-ին ու դեպքի վայրից հեռացել, ինչի արդյունքում վերջինս ստացած վնասվածքներով տեղափոխվել է Հանրապետական բժշկական կենտրոն:

ԼՂՀ ոստիկանության Ստեփանակերտի քաղվարչության և Ճանապարհային ոստիկանության կողմից ձեռնարկված միջոցառումների արդյունքում, նշված հանցագործությունը կատարելու կասկածանքով բերման է ենթարկվել Ստեփգէսի փողոցի N տան բնակիչ, 1974թ. ծնված Վ. Բ-ն և նրա անձնական օգտագործման «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենան:

****

Ապրիլի 7-ին` ժամը 12:30-ի սահմաններում, Ստեփանակերտ քաղաքի Սարոյան փողոցի թիվ 10 շենքի N բնակարանի բնակիչ, 1993թ. ծնված Մ. Մ-ն, վարելով «Օպել Վեկտրա Բ» մակնիշի ավտոմեքենան, Վ. Սարգսյան փողոցի թիվ 22 շենքի դիմացի ճանապարհահատվածում վրաերթի է ենթարկել նույն փողոցի թիվ 18 շենքի N բնակարանի բնակիչ, 2002թ. ծնված Է. Կ-ին, ով աջ ոտքի փակ կոտրվածքով տեղափոխվել է «Արևիկ» մանկական բուժմիավորում:

****

Ապրիլի 7-ին` ժամը 21:00-ի սահմաններում, Ստեփանակերտ քաղաքի Շինարարների փողոցի N տան բնակիչ, 1990թ. ծնված Ա. Ա-ն, վարելով «Օպել Աստրա G» մակնիշի ավտոմեքենան, Ստեփանակերտ-Կարմիր Շուկա ավտոճանապարհի 21-րդ կիլոմետրին դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և գլորվել ձորը, ինչի հետևանքով ուղևոր` Մարտունու փողոցի N տան բնակիչ, 1990թ. ծնված Է. Տ-ն ստացած վնասվածքներով տեղափոխվել է Հանրապետական բժշկական կենտրոն:

****

Ապրիլի 5-ին` ժամը 23:00-ի սահմաններում, Ստեփանակերտ քաղաքի Մանուկյան փողոցի թիվ 4 շենքի N բնակարանի բնակիչ, 1971թ. ծնված Ն. Մ-ն, վարելով «Տոյոտա Լանդ Կրաուզեր Պրադո» մակնիշի ավտոմեքենան, Խրամորթ-Փառուխ ավտոճանապարհի 1-ին կիլոմետրին դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և կողաշրջել այն,  ինչի հետևանքով ստացած մարմնական վնասվածքներով տեղափոխվել Ասկերանի շրջբուժմիավորում: