Պաշտոնական Հայտարարություն Ուշադրություն Համակարգ Պարզաբանում Ի գիտություն լրագրողների
Արցախի Հանրապետության Սահմանադրություն Օրենսգրքեր Օրենքներ ԱՀ Նախագահի հրամանագրեր, կարգադրություններ ԱՀ կառավարության որոշումներ ԱՀ ոստիկանության պետի հրամաններ Նախագծեր
Եռամսյակ Կիսամյակ Ինն ամիսներ Տարի
Սպանություն Սպանության փորձ Հետախուզվողի հայտնաբերում Մարմնական վնասվածք մահվան ելքով Մարմնական վնասվածք Անձի առևանգում Դիակի հայտնաբերում Ինքնասպանություն կամ ինքնասպանության փորձ Ավազակային հարձակում Կողոպուտ Գողություն Խարդախություն Յուրացում կամ վատնում ԱՄՏ-ի փախցնել Գույքը դիտավորությամբ ոչնչացնելը Դրամանենգություն Խուլիգանություն Կավատություն Թմրամիջոցի հայտնաբերում Ապօրինի ծառահատում Որսագողություն Կաշառակերություն Բռնություն իշխանության ներկայացուցչի նկատմամբ Այլ հանցագործություններ Հայտարարվել է հետախուզում Զենք-զինամթերքի կամավոր հանձնում Զենք-զինամթերքի հայտնաբերում Պայթյուն և վթար Հրդեհ Թունավորում Անհայտ կորած
Հետախուզվում են Անհայտ կորած
ՃՏ պատահարներ Օրենքներ, որոշումներ Հայտարարություններ և ծանուցումներ Վարորդական տեսական քննությունների հարցաշարեր

ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ

ԹԵԺ ԳԻԾ

Լրահոս 14.12.2017 Արխիվ

27.11.2017 16:22

Ճանապարհատրանսպորտային պատահարի 3 դեպք` մայրաքաղաքում

Նոյեմբերի 25-ին ժամը 14:20-ի սահմաններում Ստեփանակերտ քաղաքի բնակիչ` 1987թ. ծնված Ա.Ղ-ն, վարելով  իրեն պատկանող «Ինֆինիտի» ավտոմեքենան, Հեքիմյան փողոցի թիվ 5 շենքի դիմացի ճանապարհահատվածում վրաերթի է ենթարկել  նույն քաղաքի բնակչուհի` 2000թ. ծնված Լ.Թ-ին, որից հետո կորցնելով կառավարումը բախվել է նշված շենքի բակում կայանված 1949թ. ծնված Վ.Թ-ին պատկանող «Ֆորդ Տրանզիտ» և 1972թ. ծնված Լ.Գ-ին պատկանող «Տոյոտա Կամրի» ավտոմեքենաներին, ինչի հետևանքով Լ.Թ-ն ստացած մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Արևիկ մանկական բուժմիավորում» ՓԲԸ:

                                                                                                                       ***

Նոյեմբերի 25-ին ժամը 23:05-ի սահմաններում Ստեփանակերտ քաղաքի բնակիչ` 1993թ. ծնված Ա.Հ-ն, վարելով «ՎԱԶ 21074»  ավտոմեքենան, Տիգրան Մեծ փողոցի թիվ 5 շենքի դիմացի ճանապարհահատվածում բախվել է նույն քաղաքի բնակիչ` 1978թ. ծնված  Ջ.Ա-ի վարած «Տոյոտա»  ավտոմեքենային, այնուհետև բախվել մայթի մոտ կայանված 1978թ. ծնված Ա.Օ-ին  պատկանող «Ֆորդ Տրանզիտ» ավտոմեքենային, որը հետ ընթանալով բախվել  1987թ. ծնված Ռ.Բ-ին պատկանող «ՎԱԶ 21144» մակնիշի ավտոմեքենային, ինչի հետևանքով Ա.Հ-ն ստացած մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ:

                                                                                                                     ***

Նոյեմբերի 26-ին ժամը 10:25-ի սահմաններում Ն.Ստեփանյան և Գ.Նժդեհ փողոցների խաչմերուկում իրար են բախվել Մարտունու շրջանի Ննգի գյուղի բնակիչ` 1991թ. ծնված Դ.Ք-ի վարած «Մերսեդես-Բենց» և Ստեփանակերտ քաղաքի բնակիչ` 1964թ. ծնված Գ.Շ-ի  վարած «Օպել Վեկտրա» ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինիս ուղևոր, Ստեփանակերտ քաղաքի բնակիչ` 1984թ. ծնված Ա.Պ-ն, մարմնական վնասվածքներով տեղափոխվել է  «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ: