Պաշտոնական Հայտարարություն Ուշադրություն Համակարգ Պարզաբանում Ի գիտություն լրագրողների
Արցախի Հանրապետության Սահմանադրություն Օրենսգրքեր Օրենքներ ԱՀ Նախագահի հրամանագրեր, կարգադրություններ ԱՀ կառավարության որոշումներ ԱՀ ոստիկանության պետի հրամաններ Նախագծեր
Եռամսյակ Կիսամյակ Ինն ամիսներ Տարի
Սպանություն Սպանության փորձ Հետախուզվողի հայտնաբերում Մարմնական վնասվածք մահվան ելքով Մարմնական վնասվածք Անձի առևանգում Դիակի հայտնաբերում Ինքնասպանություն կամ ինքնասպանության փորձ Ավազակային հարձակում Կողոպուտ Գողություն Խարդախություն Յուրացում կամ վատնում ԱՄՏ-ի փախցնել Գույքը դիտավորությամբ ոչնչացնելը Դրամանենգություն Խուլիգանություն Կավատություն Թմրամիջոցի հայտնաբերում Ապօրինի ծառահատում Որսագողություն Կաշառակերություն Բռնություն իշխանության ներկայացուցչի նկատմամբ Այլ հանցագործություններ Հայտարարվել է հետախուզում Զենք-զինամթերքի կամավոր հանձնում Զենք-զինամթերքի հայտնաբերում Պայթյուն և վթար Հրդեհ Թունավորում Անհայտ կորած
Հետախուզվում են Անհայտ կորած
ՃՏ պատահարներ Օրենքներ, որոշումներ Հայտարարություններ և ծանուցումներ Վարորդական տեսական քննությունների հարցաշարեր

ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ

ԹԵԺ ԳԻԾ


26.07.2019 17:52

ՀԻՆԳ ՄԱՐԴՈՒ ԿՅԱՆՔ ԽԼԱԾ ՈՂԲԵՐԳԱԿԱՆ ՊԱՏԱՀԱՐ

ՀԻՆԳ ՄԱՐԴՈՒ ԿՅԱՆՔ ԽԼԱԾ ՈՂԲԵՐԳԱԿԱՆ ՊԱՏԱՀԱՐ

Ս.թ.հուլիսի 26-ին ժամը 08:30-ի սահմաններում ՀՀ Սյունիքի մարզի Տեղ գյուղի բնակիչ, 1992թ. ծնված Հ.Ա.-ն վարելով իրեն պատկանող «ԳԱԶ 31» մակնիշի ավտոմեքենան Գորիս-Ստեփանակերտ ավտոճանապարհի 77-րդ կիլոմետրին դուրս է եկել երթևեկելի գոտուց դեպի աջ և գլորվել ձորը, ինչի հետևանքով վարորդը, ինչպես նաև ուղևորներ, նույն գյուղի բնակիչներ՝ 1958թ ծնված Ա.Ա-ն, 1961թ ծնված Ս. Բ-ն, 1982թ ծնված Ռ.Ա-ն և 1994թ ծնված Ն.Գ.-ն տեղում մահացել են:
Նախնական տվյալներով ճանապարհատրանսպորտային պատահարի պատճառ է հանդիսացել վարորդի կողմից ղեկին քնելը։
Դեպքի վայր է ժամանել օպերատիվ-քննչական խումբը։
Նախապատրաստվում են նյութեր քրեական գործ հարուցելու նպատակով։

Մեր խորին ցավակցությունն ենք հայտնում զոհերի հարազատներին, մաղթում համբերություն` անդառնալի ցավը հաղթահարելու համար։

Արցախի Հանրապետության ոստիկանությունը ևս մեկ անգամ զգոնության կոչ է հղում վարորդներին։
Հարգելի վարորդներ, հիշեք, որ ավտոմեքենան մեծ ռիսկայնություն պարունակող տեխնիկական միջոց է, ուստի հորդորում ենք այն վարելու ընթացքում ցուցաբերել ծայրաստիճան զգուշություն և զգոնություն, հոգնածության վիճակում չվարել այն, խստորեն հետևել երթևեկության կանոններին` այդ կերպ երաշխավորելով ինչպես ձեր, այնպես էլ ուղևորների և այլոց կյանքն ու առողջությունը։