Պաշտոնական Հայտարարություն Ուշադրություն Համակարգ Պարզաբանում Ի գիտություն լրագրողների
Արցախի Հանրապետության Սահմանադրություն Օրենսգրքեր Օրենքներ ԱՀ Նախագահի հրամանագրեր, կարգադրություններ ԱՀ կառավարության որոշումներ ԱՀ ոստիկանության պետի հրամաններ Նախագծեր Հանրային քննարկումներ
Եռամսյակ Կիսամյակ Ինն ամիսներ Տարի
Սպանություն Սպանության փորձ Հետախուզվողի հայտնաբերում Մարմնական վնասվածք մահվան ելքով Մարմնական վնասվածք Անձի առևանգում Դիակի հայտնաբերում Ինքնասպանություն կամ ինքնասպանության փորձ Ավազակային հարձակում Կողոպուտ Գողություն Խարդախություն Յուրացում կամ վատնում Շորթում ԱՄՏ-ի փախցնել Գույքը դիտավորությամբ ոչնչացնելը Ապօրինի կամ կեղծ ձեռնարկատիրություն Դրամանենգություն Խուլիգանություն Կավատություն Թմրամիջոցի հայտնաբերում Ապօրինի ծառահատում Որսագողություն Կաշառակերություն Բռնություն իշխանության ներկայացուցչի նկատմամբ Այլ հանցագործություններ Հայտարարվել է հետախուզում Զենք-զինամթերքի կամավոր հանձնում Զենք-զինամթերքի հայտնաբերում Պայթյուն և վթար Հրդեհ Թունավորում Անհայտ կորած
Հետախուզվում են Անհայտ կորած
ՃՏ պատահարներ Օրենքներ, որոշումներ Հայտարարություններ և ծանուցումներ Վարորդական տեսական քննությունների հարցաշարեր

ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ

ԹԵԺ ԳԻԾ

Լրահոս 19.10.2017 Արխիվ
28.06.2017 11:09

Հերթական ատեստավորում ԼՂՀ՝ ոստիկանությունում

Հերթական ատեստավորում ԼՂՀ՝ ոստիկանությունում

Սույն թվականի հունիսի 27-ին  ատեստավորման էին ներկայացված ոստիկանության գլխավոր, ավագ, միջին և կրտսեր խմբերի 38 ոստիկանության    ծառայողներ ։  Ոստիկանության գլխավոր, ավագ և միջին խմբերի ոստիկանության ծառայողների ատեստավորման հանձնաժողովի նախագահն էր Արցախի  Հանրապետության ոստիկանության  պետ, գեներալ-մայոր Կամո Աղաջանյանը։

Ոստիկանության ծառայողների ատեստավորման կարգը և պայմանները ամրագրված է  «Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքով։ Յուրաքանչյուր տարի ոստիկանության ծառայողների առնվազն մեկ երրորդը ենթակա է պարտադիր ատեստավորման։ Ոստիկանության ծառայողների  հերթական ատեստավորումն անցկացվում է երեք տարին մեկ անգամ։

Սույն թվականի  մայիսի 24-ին ատեստավորում անցած 278 ոստիկանության  ծառայողներից  225-ը՝ համապատասխանել են զբաղեցրած պաշտոններին, 33-ի՝ ատեստավորումը հետաձգվել է մեկ ամիս ժամկետով, 11-ը՝ ատեստավորման հանձնաժողովի որոշմամբ կարող են զբաղեցնել ավելի բարձր պաշտոն, իսկ 9-ը ներկայացվել են խրախուսման։ 

Ատեստավորումը մեկ ամսով հետաձգված 33 ոստիկանության ծառայողներին միացել էին ատեստավորման ենթակա, սակայն արձակուրդում, գործուղման մեջ գտնվող և հարգելի պատճառներով չներկայացած ոստիկանության 6 ծառայողներ, որից մեկ ծառայող հարգելի պատճառով չի ներկայացել ատեստավորման:

Կրտսեր խմբի ոստիկանության ծառայողները ատեստավորում անցան Արցախի Հանրապետության ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Անդրանիկ Հակոբյանի նախագահությամբ գլխավորած ատեստավորման հանձնաժողովի մոտ։

Սույն թվականի հունիսի 27-ին ատեստավորում անցած 38 ոստիկանության  ծառայողներից   37-ը՝ համապատասխանել են զբաղեցրած պաշտոններին,  1-ը՝ ատեստավորման հանձնաժողովի որոշմամբ կարող է  զբաղեցնել ավելի բարձր պաշտոն։

Արցախի Հանրապետության ոստիկանության պետը ատեստավորումն անցած ոստիկանության ծառայողներին հայտնեց իր գոհունակությունը՝ կապված մասնագիտական ունակությունների հետ և հանձնարարեց մշտապես  դրանք կատարելագործել և օգտագործել ի նպաստ մեր հայրենիք  Արցախ աշխարհի ։