Պաշտոնական Հայտարարություն Ուշադրություն Համակարգ Պարզաբանում Ի գիտություն լրագրողների
Արցախի Հանրապետության Սահմանադրություն Օրենսգրքեր Օրենքներ ԱՀ Նախագահի հրամանագրեր, կարգադրություններ ԱՀ կառավարության որոշումներ ԱՀ ոստիկանության պետի հրամաններ Նախագծեր
Եռամսյակ Կիսամյակ Ինն ամիսներ Տարի
Սպանություն Սպանության փորձ Հետախուզվողի հայտնաբերում Մարմնական վնասվածք մահվան ելքով Մարմնական վնասվածք Անձի առևանգում Դիակի հայտնաբերում Ինքնասպանություն կամ ինքնասպանության փորձ Ավազակային հարձակում Կողոպուտ Գողություն Խարդախություն Յուրացում կամ վատնում ԱՄՏ-ի փախցնել Գույքը դիտավորությամբ ոչնչացնելը Դրամանենգություն Խուլիգանություն Կավատություն Թմրամիջոցի հայտնաբերում Ապօրինի ծառահատում Որսագողություն Կաշառակերություն Բռնություն իշխանության ներկայացուցչի նկատմամբ Այլ հանցագործություններ Հայտարարվել է հետախուզում Զենք-զինամթերքի կամավոր հանձնում Զենք-զինամթերքի հայտնաբերում Պայթյուն և վթար Հրդեհ Թունավորում Անհայտ կորած
Հետախուզվում են Անհայտ կորած
ՃՏ պատահարներ Օրենքներ, որոշումներ Հայտարարություններ և ծանուցումներ Վարորդական տեսական քննությունների հարցաշարեր

ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ

ԹԵԺ ԳԻԾ

Լրահոս 23.08.2019 Արխիվ

19.07.2019 18:32

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ԼԻԱՐԺԵՔ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ ՊԵՏՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆԱԽԱԴՐՅԱԼ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ԼԻԱՐԺԵՔ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ ՊԵՏՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆԱԽԱԴՐՅԱԼ

ԱՀ ոստիկանության պետը ամփոփեց ոստիկանության Շահումյանի շրջբաժնի ընթացիկ տարվա առաջին կիսամյակի օպերատիվ-ծառայողական գործունեության արդյունքները

Սույն թվականի հուլիսի 18-ին ԱՀ ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանը այցելեց ոստիկանության Շահումյանի շրջանային բաժին և ամփոփեց ընթացիկ տարվա առաջին կիսամյակի օպերատիվ-ծառայողական գործունեության արդյունքները:
Ոստիկանության պետին ուղեկցում էր ոստիկանության պետի խորհրդական, ոստիկանության գնդապետ Նորայր Միրզոյանը։
Հիմնական զեկույցով հանդես եկավ ոստիկանության Շահումյանի շրջանային բաժնի պետ, ոստիկանության մայոր Հայկ Սարգսյանը։
2019 թ-ի առաջին կիսամյակում Շահումյանի շրջանում բոլոր ծառայությունների գծերով գրանցվել է հանցագործության 19 դեպք, նախորդ տարվա 20-ի համեմատ, նվազումը կազմել է 1 դեպք կամ 5%, որի տեսակարար կշիռը հանրապետությունում բոլոր գծերով գրանցված հանցագործությունների թվում կազմում է 4.2%, նախորդ տարվա առաջին կիսամյակի` 5.7% համեմատ:
1000 բնակչին բաժին ընկնող հանցագործությունների թիվը Շահումյանի շրջանում կազմել է 6.3` անցած տարվա նույն ժամանակահատվածի 6.7-ի համեմատ:
Հանցավորության կառուցվածքում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է մարդու` 15%-ից 21%, հասարակական անվտանգության, հասարակական կարգի և բնակչության առողջության 5%-ից 26.3%, իսկ նվազել սեփականության 55%-ից 42.1%, պետական իշխանության ծառայության և կառավարման կարգի դեմ ուղղված հանցագործությունների 15%-ից 0% տեսակարար կշիռը։
Շրջբաժնի պետից բացի զեկույցներով հանդես եկան շրջբաժնի պետի օպերատիվ և ծառայության գծերով տեղակալները:
Արցախի Հանրապետության ոստիկանության պետը տեղում մանրակրկիտ վերլուծելով արձանագրված ցուցանիշները բոլոր ուղղություններով հստակ հանձնարարականներ տվեց պատասխանատուներին, որոնք նպատակաուղղված էին ինչպես չբացահայտված անասնագողությունների, այնպես էլ նախկին տարիններին կատարված հանցագործությունների բացահայտմանը։
Կարևորելով մարդու դեմ ուղղված հանցագործությունների կանխարգելման, թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի, անչափահասների նկատմամբ դաստիարակչական աշխատանքների ակտիվացման անհրաժեշտությունը՝ գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանը պահանջեց սկզբունքայնություն ցուցաբերել ինչպես այս, այնպես էլ քաղաքացիների մոտ պահվող որսորդական և ակոսափող հրազենի պահման կանոնների վերահսկման ուղղությամբ իրականացվող աշխատանքներում։
Ոստիկանության պետն իր խորին մտահոգություններն արտահայտելով ոստիկանության Շահումյանի շրջանային բաժնի արձանագրած ցուցանիշների վերաբերյալ՝ պահանջեց այսուհետ մանրազնին վերլուծության ենթարկել բոլոր ցուցանիշները և անհապաղ միջոցներ ձեռնարկել հանցավորության դեմ տարվող պայքարը առավել արդյունավետ կազմակերպելու ուղղությամբ:
-Հասարակական անվտանգության ապահովումը բոլորիս գերխնդիրն է, և միայն դրա լիարժեքության դեպքում կարող ենք ակնկալել ոստիկանության համակարգի ու հետևաբար նաև պետության հանդեպ ժողովրդի վստահությունը։ Մենք պարտավոր ենք բոլոր ուժերն ու միջոցները ներդնել հասարակական անվտանգության սանդղակը էլ ավելի բարձրացնելու համար,-նշեց ոստիկանության պետը։