Պաշտոնական Հայտարարություն Ուշադրություն Համակարգ Պարզաբանում Ի գիտություն լրագրողների
Արցախի Հանրապետության Սահմանադրություն Օրենսգրքեր Օրենքներ ԱՀ Նախագահի հրամանագրեր, կարգադրություններ ԱՀ կառավարության որոշումներ ԱՀ ոստիկանության պետի հրամաններ Նախագծեր
Եռամսյակ Կիսամյակ Ինն ամիսներ Տարի
Սպանություն Սպանության փորձ Հետախուզվողի հայտնաբերում Մարմնական վնասվածք մահվան ելքով Մարմնական վնասվածք Անձի առևանգում Դիակի հայտնաբերում Ինքնասպանություն կամ ինքնասպանության փորձ Ավազակային հարձակում Կողոպուտ Գողություն Խարդախություն Յուրացում կամ վատնում ԱՄՏ-ի փախցնել Գույքը դիտավորությամբ ոչնչացնելը Դրամանենգություն Խուլիգանություն Կավատություն Թմրամիջոցի հայտնաբերում Ապօրինի ծառահատում Որսագողություն Կաշառակերություն Բռնություն իշխանության ներկայացուցչի նկատմամբ Այլ հանցագործություններ Հայտարարվել է հետախուզում Զենք-զինամթերքի կամավոր հանձնում Զենք-զինամթերքի հայտնաբերում Պայթյուն և վթար Հրդեհ Թունավորում Անհայտ կորած
Հետախուզվում են Անհայտ կորած
ՃՏ պատահարներ Օրենքներ, որոշումներ Հայտարարություններ և ծանուցումներ Վարորդական տեսական քննությունների հարցաշարեր

ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ

ԹԵԺ ԳԻԾ

Լրահոս 24.04.2019 Արխիվ

07.02.2019 21:02

Կոլեգիայի նիստ` ԱՀ նախագահ Բակո Սահակյանի մասնակցությամբ

Կոլեգիայի նիստ` ԱՀ նախագահ Բակո Սահակյանի մասնակցությամբ

Սույն թվականի փետրվարի 7-ին ԱՀ ոստիկանությունում տեղի ունեցավ կոլեգիայի նիստ՝ որի օրակարգը նվիրված էր ԱՀ ոստիկանության 2018թ.-ի օպերատիվ ծառայողական գործունեության արդյունքների ամփոփմանը:
Կոլեգիայի նիստին մասնակցում էր Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը:
Նիստը վարում էր ԱՀ ոստիկանության պետ, ոստիկանության գնդապետ Իգոր Գրիգորյանը:
Հիմնական զեկույցով հանդես եկավ ոստիկանության պետի առաջին տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Անդրանիկ Հակոբյանը:
2018թ.-ին հանրապետությունում գրանցված հանցագործությունների ընդհանուր թիվը նվազել է 3.5 տոկոսով կամ 27 դեպքով, 2017թ.-ին` 766, 2018թ՝ 73, ինչը հիմնականում պայմանավորված է մարդու, սեփականության, հասարակական անվտանգության, հասարարական կարգի և բնակչության առողջության դեմ ուղղված որոշ հանցագործությունների նվազումով: 10.000 բնակչին բաժին ընկնող հանցագործությունների թիվը հաշվետու տարում կազմել է 50.2, նախորդ տարվա` 52.4-ի համեմատ:
Հանցավորության ընդհանուր կառուցվածքում նվազել են մարդու` (35.4%-ից 33.6%), հասարակական անվտանգության, հասարակական կարգի և բնակչության առողջության (30.4%-ից 30.2%), շրջակա միջավայրի անվտանգության` (2.9%-ից 2.4%) և աճել սեփականության` (23.4%-ից 23.5%), տնտեսական գործունեության` (1.4%-ից 1.8%), պետական իշխանության, ծառայության և կառավարման կարգի` (6.5%-ից 8.5%) դեմ ուղղված հանցագործությունների տեսակարար կշիռները:
2018թ ընթացքում 15 դեպքով` (259-ից 244) նվազել է միջին ծանրության, 2-ով` (9-ից 7) առանձնապես ծանր հանցագործությունները, իսկ ծանր հանցագործությունները աճել են 5 դեպքով` (47-ից 52):
Վարույթում գտնվող քրեական գործերով հաշվառված 777 (2017թ.՝ 779) հանցագործություններով անփոփոխ է մնացել բացահայտման ցուցանիշը (97.4%), որտեղ բացահայտման տոկոսում հաշվող 760 դեպքից բացահայտվել է 648-ը` (2017թ.՝ 755-ից 683):
Հաշվետու տարում հանրապետությունում գրանցվել է ճանապարհատրանսպորտային 90` (2017թ. 77) պատահար, որոնց հետևանքով մահացել է 20` (2017-ին 16) և մարմնական վնասվածք ստացել 91` (2017թ-ին 89) անձ:
2018թ ընթացքում հանրապետությունում 31 անչափահասի կողմից կատարվել է 34 հանցագործություն, 2017թ.-ին 44 անչափահասի կողմից կատարված 45 դեպքի համեմատ:
Հիմնական զեկույցին հաջորդեց ոստիկանության քրեական հետախուզության վարչության, ճանապարհային ոստիկանության և ոստիկանության Մարտունու շրջբաժնի պատասխանատուների հակիրճ զեկույցները:
Այնուհետև ելույթով հանդես եկավ ԱՀ ոստիկանության պետ, ոստիկանության գնդապետ Իգոր Գրիգորյանը, ով հանգամանալից վերլուծելով հիմնական ցուցանիշները, մասնավորապես կարևորեց թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ տարվող պայքարի, ինչպես նաև նախկինում կատարված հանցագործությունների բացահայտման ուղղությամբ իրականացվող աշխատանքների ակտիվացման անհրաժեշտությունը` վերջինիս գործում ներգրավելով ոստիկանության վետերաների ներուժը։
Արցախի Հանրապետության նախագահը իր ամփոփիչ խոսքում բավարար գնահատելով ոստիկանության 2018թ.-ի օպերատիվ-ծառայողական գործունեության արդյունքները, մտահոգություն հայտնեց, մասնավորապես հրազենի գործադրմամբ կատարված հանցագործությունների, ճանապարհատրանսպորտային պատահարների, դրանց հետևանքով` զոհերի և վիրավորների աճի հանգամանքով և հանձնարարեց բնակչության անվտանգության ապահովման գործում ամրապնդել համագործակցությունը, ինչպես Արցախի Հանրապետության, այնպես էլ Հայաստանի Հանրապետության իրավապահ կառույցների հետ:
Հանրապետության նախագահը կարևորեց նաև հանցագործությունների կանխարգելման և անչափահասների նկատմամբ համապատասխան շահագրգիռ կառույցների հետ մեկտեղ իրականացվող աշխատանքների առաջնայնությունը:
Հաջորդիվ, ոստիկանության պետի տեղակալ-շտաբի պետ, ոստիկանության գնդապետ Բորիս Ենգիբարյանը ներկայացրեց կոլեգիայի որոշման նախագիծը` նախանշելով կատարվելիք աշխատանքները:
ԱՀ ոստիկանության կադրերի բաժնի պետ, ոստիկանության գնդապետ Արմեն Բաղրյանը հրապարակեց ԱՀ ոստիկանության պետի հրամանը, որի համաձայն 2018թ-ի լավագույն ծառայողները արժանացան խրախուսման:

 

 Նույն օրը, ոստիկանության պետի մոտ տեղի ունեցած օպերատիվ խորհրդակցությունը նվիրված էր 2018թ. դեկտեմբերի 3-ից 15-ը ընկած ժամանակահատվածում ոստիկանության ստորաբաժանումներում իրականացված համալիր-տեսչական ստուգումների արդյունքների ամփոփմանը, որի վերաբերյալ տեղեկանքը ներկայացրեց հանձնախմբի ղեկավար, ոստիկանության պետի տեղակալ-շտաբի պետ, ոստիկանության գնդապետ Բորիս Ենգիբարյանը:
Ոստիկանության պետը իր մտահոգություններն արտահայտելով համալիր-տեսչական ստուգումների ընթացքում հայտնաբերված թերությունների և բացթողումների վերաբերյալ, կենտրոնական ապարատի համապատասխան ստորաբաժանումների պատասխանատուներին հանձնարարեց ըստ ոլորտների ամենօրյա հսկողության տակ վերցնել ոստիկանության ստորաբաժանումների աշխատանքները:
Վերջում ոստիկանության կադրերի բաժնի պետ, ոստիկանության գնդապետ Արմեն Բաղրյանը հրապարակեց ոստիկանության պետի հրամանները, որոնց համաձայն ոստիկանության մի շարք ծառայողներ ենթարկվեցին կարգապահական տույժերի, իսկ բարձր ցուցանիշներ արձանագրած ծառայողները արժանացան խրախուսման: