Պաշտոնական Հայտարարություն Ուշադրություն Համակարգ Պարզաբանում Ի գիտություն լրագրողների
Արցախի Հանրապետության Սահմանադրություն Օրենսգրքեր Օրենքներ ԱՀ Նախագահի հրամանագրեր, կարգադրություններ ԱՀ կառավարության որոշումներ ԱՀ ոստիկանության պետի հրամաններ Նախագծեր
Եռամսյակ Կիսամյակ Ինն ամիսներ Տարի
Սպանություն Սպանության փորձ Հետախուզվողի հայտնաբերում Մարմնական վնասվածք մահվան ելքով Մարմնական վնասվածք Անձի առևանգում Դիակի հայտնաբերում Ինքնասպանություն կամ ինքնասպանության փորձ Ավազակային հարձակում Կողոպուտ Գողություն Խարդախություն Յուրացում կամ վատնում ԱՄՏ-ի փախցնել Գույքը դիտավորությամբ ոչնչացնելը Դրամանենգություն Խուլիգանություն Կավատություն Թմրամիջոցի հայտնաբերում Ապօրինի ծառահատում Որսագողություն Կաշառակերություն Բռնություն իշխանության ներկայացուցչի նկատմամբ Այլ հանցագործություններ Հայտարարվել է հետախուզում Զենք-զինամթերքի կամավոր հանձնում Զենք-զինամթերքի հայտնաբերում Պայթյուն և վթար Հրդեհ Թունավորում Անհայտ կորած
Հետախուզվում են Անհայտ կորած
ՃՏ պատահարներ Օրենքներ, որոշումներ Հայտարարություններ և ծանուցումներ Վարորդական տեսական քննությունների հարցաշարեր

ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ

ԹԵԺ ԳԻԾ


31.01.2015 14:42

Կոլեգիայի նիստ՝ ԼՂՀ ոստիկանության պետի ղեկավարությամբ

Կոլեգիայի նիստ՝ ԼՂՀ ոստիկանության պետի ղեկավարությամբ

Սույն թվականի հունվարի 30-ին ԼՂՀ ոստիկանությունում տեղի ունեցած կոլեգիայի նիստում քննարկվում էր ԼՂՀ ոստիկանության ծառայությունների և տարածքային մարմինների 2014թ. օպերատիվ-ծառայողական գործունեության արդյունքները։

Նիստը վարում էր ԼՂՀ ոստիկանության պետ, գեներալ-մայոր Կամո Աղաջանյանը։

Մասնակցում էին ԼՂՀ ոստիկանության ղեկավար կազմը, տարածքային ստորաբաժանումների և ծառայությունների պատասխանատուները։

Հիմնական զեկույցով հանդես եկավ ԼՂՀ ոստիկանության պետի առաջին տեղակալ, ոստիկանության գնդապետ Անդրանիկ Հակոբյանը։

2014թ. ընթացքում  հանրապետությունում գրանցված հանցագործությունների ընդհանուր թվաքանակը նվազել է 21,5%-ով կամ 96 դեպքով (2013թ.՝ 446, 2014թ.՝ 350)։

Հանցագործությունների ընդհանուր թվաքանակի նվազման պարագայում, բնականաբար  նվազել է նաև հանցավորության գործակիցը։ Հաշվետու տարում 10.000 բնակչին բաժին ընկնող հանցագործությունների թիվը հանրապետությունում կազմել է 23,9 (2013թ ՝ 30,8)։

Հանցավորության ընդհանուր կառուցվածքում աճել են քրեական հետախուզության գծով գրանցված մարդու, հասարակական անվտանգության, հասարակական կարգի և բնակչության առողջության, սեփականության ու պետական իշխանության, ծառայության և կառավարման կարգի դեմ ուղղված հանցագործությունների մասնաբաժինները, փոխարենը նվազել են տնտեսական գործունեության դեմ ուղղված ինչպես նաև միջին ծանրության, ծանր և առանձնապես ծանր հանցագործությունների տեսակարար կշիռները։

Հաշվետու տարում քրեական պատասխանատվության ենթարկված  անչափահասների թվաքանակը աճել է 3-ով (14-ից 17), իսկ նրանց կողմից կատարված  հանցագործությունների քանակը նվազել 6-ով (16-ից 10)։   

ԼՂՀ  ոստիկանության  ղեկավարության  առանձնակի ուշադրության կենտրոնում են գտնվում  սպանությունների և սպանության փորձերի բացահայտման ուղղությամբ տարվող  աշխատանքները։

Ոստիկանության Շահումյանի շրջբաժնի վարույթում  գտնվող  սպանության 1 դեպքը բացահայտված է, Ստեփանակերտի քաղվարչության և Մարտունու շրջբաժնի  վարույթում գտնվող 1-ական  սպանության փորձերը ևս  բացահայտված են, քննության  փուլում է  գտնվում Ստեփանակերտի քաղվարչության վարույթում  գտնվող 1 սպանության փորձը։

Ճանապարհային ոստիկանության կողմից ճանապարհային երթևեկության և ճանապարհատրանսպորտային պատահարների նախականխման ուղղությամբ իրականացված կազմակերպչական ու կանխարգելիչ  բնույթի աշխատանքների արդյունքում, ինչպես նաև ճանապարհային երթևեկության ինտենսիվության շարունակական աճի պայմաններում հանրապետության տարածքում 1-ով (61-ից 62) աճել է ճանապարհատրանսպորտային  պատահարների քանակը, 2-ով (12-ից 14)` զոհերի քանակը, իսկ  վիրավորների քանակը նվազել 10-ով (77-ից 67)։

Կոլեգիայի օրակարգի երկրորդ հարցի՝ 2014թ նոյեմբերի 18-ից մինչև դեկտեմբերի 3-ն ընկած ժամանակահատվածում «ԼՂՀ ոստիկանության տարածքային մարմիններում և ստորաբաժանումներում անցկացված համալիր-տեսչական ստուգումների արդյունքների վերաբերյալ զեկույցով հանդես եկավ ԼՂՀ ոստիկանության պետի տեղակալ-շտաբի պետ, ոստիկանության գնդապետ Բորիս Ենգիբարյանը։

Մեկ առ մեկ վերլուծելով չբացահայտված հանցագործությունները` ոստիկանության պետը տարածքային ստորաբաժանումների պատասխանատուներից պահանջեց հակիրճ ներկայացնել դրանց չբացահայտման պատճառները, կրկին անգամ շեշտելով, որ իր անձնական համոզմամբ հանրապետությունում անբացահայտ հանցագործություններ չեն կարող լինել։

«Մեր մեջ ապրող օրենքը խիղճն է, միայն խղճով մաքուր և էությամբ արդարամիտ  ոստիկանը կարող է կրել օրինականության պահապանի վեհ կոչումը։ Այո, մեզ հաջողվում է հասարակական անվտանգության ապահովման տեսանկյունից աշխարհում զբաղեցնել ամենաառաջատարի դիրքը, սակայն դրա հետ մեկտեղ մենք կարող ենք հասնել կատարելության այնպիսի աստիճանի և իրավական պետության այնպիսի չափորոշիչներով ներկայանալ աշխարհին, որտեղ հասարակությունը տեսնելով Ձեր աներկբա  արդարամտությունը իր կողմից կնպաստի հանցավորության դեմ տարվող պայքարին։ Հավատացեք, որ սրանք սին խոսքեր չեն, Ձեր ծառայությունը ուղորդեք այս չափորոշիչներով և շատ կարճ ժամանակ անց կհամոզվեք, որ հասել եք ցանկալի արդյունքի», - նշեց ոստիկանության պետը։

Օրակարգի նիստի երկրորդ հարցի՝ ԼՂՀ ոստիկանության տարածքային մարմիններում և ստորաբաժանումներում անցկացված համալիր-տեսչական ստուգումների վերաբերյալ ոստիկանության պետը խստագույնս պատվիրեց կարճ ժամանակահատվածում ամբողջությամբ վերացնել բոլոր թերություններն ու բացթողումները, հիշեցնելով, որ առաջիկա ստուգումների արդյունքներով, հետևություններ չկատարած պատասխանատուները ենթարկվելու են կարգապահական տույժերի։ 

Գերատեսչության ղեկավարը կարևորեց նաև պատասխանատուների կողմից իրենց ենթակաների նկատմամբ ցուցաբերվող անաչառ վերաբերմունքի անհրաժեշտությունը, որից է նաև մեծամասամբ կախված ոստիկանության ընդհանուր գործունեության արդյունավետությունը։

«Միայն առողջ կոլեկտիվում կարող են ծնվել նոր գաղափարներ, հոգեբանորեն անկայուն ծառայողից ցուցանիշներ ակնկալելը ուղղակի անմտություն է, ապրեք Ձեր ենթակաների հոգսերով, վերապրեք և փորձեք լուծել նրանց խնդիրը, ես իմ կողմից պատրաստ եմ զորավիգ կանգնելու Ձեզ», - ասաց ոստիկանության պետը։

Վերջում հրապարակվեց կոլեգիայի որոշման նախագիծը։ Բավարար գնահատելով ԼՂՀ ոստիկանության 2014թ. օպերատիվ-ծառայողական գործունեության արդյունքները` ոստիկանության պետ, գեներալ-մայոր Կամո Աղաջանյանը իր մտահոգություններն արտահայտեց ճանապարհատրանսպորտային պատահարների կանխարգելման, անչափահասների կողմից կատարված հանցագործությունների նախականխման, թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքերի, ինչպես նաև զենք-զինամթերքի հայտնաբերման ուղղությամբ իրականացվող աշխատանքներից։

2014 թվականի օպերատիվ-ծառայողական գործունեության արդյունքների վերաբերյալ համառոտ տեղեկանքը զետեղված է կայքի «Վիճակագրություն» բաժնի «Տարի» ենթաբաժնում: