Պաշտոնական Հայտարարություն Ուշադրություն Համակարգ Պարզաբանում Ի գիտություն լրագրողների
Արցախի Հանրապետության Սահմանադրություն Օրենսգրքեր Օրենքներ ԱՀ Նախագահի հրամանագրեր, կարգադրություններ ԱՀ կառավարության որոշումներ ԱՀ ոստիկանության պետի հրամաններ Նախագծեր Հանրային քննարկումներ
Հանրապետության նախագահի երկրորդ փուլի_ընտրությունների_ընտրողների__ցուցակներ ԱՀ նախագահի երկրորդ փուլի ընտրությունների՝ ԱՀ ոստիկանության ծառայողների և ըստ գտնվելու վայրի ընտրողների լրացուցիչ ցուցակներ
Եռամսյակ Կիսամյակ Ինն ամիսներ Տարի
Սպանություն Սպանության փորձ Հետախուզվողի հայտնաբերում Մարմնական վնասվածք մահվան ելքով Մարմնական վնասվածք Անձի առևանգում Դիակի հայտնաբերում Ինքնասպանություն կամ ինքնասպանության փորձ Ավազակային հարձակում Կողոպուտ Գողություն Խարդախություն Յուրացում կամ վատնում ԱՄՏ-ի փախցնել Գույքը դիտավորությամբ ոչնչացնելը Դրամանենգություն Խուլիգանություն Կավատություն Թմրամիջոցի հայտնաբերում Ապօրինի ծառահատում Որսագողություն Կաշառակերություն Բռնություն իշխանության ներկայացուցչի նկատմամբ Այլ հանցագործություններ Հայտարարվել է հետախուզում Զենք-զինամթերքի կամավոր հանձնում Զենք-զինամթերքի հայտնաբերում Պայթյուն և վթար Հրդեհ Թունավորում Անհայտ կորած
Հետախուզվում են Անհայտ կորած
ՃՏ պատահարներ Օրենքներ, որոշումներ Հայտարարություններ և ծանուցումներ Վարորդական տեսական քննությունների հարցաշարեր

ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ

ԹԵԺ ԳԻԾ


07.08.2020 13:41

Կոլեգիայի նիստ՝ ԱՀ ոստիկանությունում

Կոլեգիայի նիստ՝ ԱՀ ոստիկանությունում

Այսօր ԱՀ ոստիկանությունում տեղի է ունեցել ծառայությունների և տարածքային մարմինների 2020թվականի առաջին կիսամյակի օպերատիվ-ծառայողական արդյունքների գործունեության կոլեգիայի նիստ, որը վարում էր ԱՀ ոստիկանության պետ,ոստիկանության գեներալ-մայոր Աշոտ Հակոբջանյանը։

Ներկա էին ոստիկանության պետի տեղակալները, կենտրոնական ապարատի առանցքային և տարածքային ստորաբաժանումների պատասխանատուները։
Հաշվետու ժամանակահատվածում կատարված աշխատանքի մասին զեկույցով հանդես է եկել ԱՀ ոստիկանության պետի առաջին տեղակալ, ոստիկանության գնդապետ Նորայր Բաբայանը։

Ներկայացներով հանրապետությունում արձանագրված հանցագործությունների շարժընթացը՝ Նորայր Բաբայանը նշել է, որ ընդհանուր թիվը աճել է 15.1%-ով կամ 69 դեպքով (2019թ.` 456, 2020թ` 525), որը հիմնականում պայմանավորված է մարդու և պետական իշխանության, ծառայության և կառավարման կարգի դեմ ուղղված հանցագործությունների թվի աճով:

Հաշվետու կիսամյակում գրանցված հանցագործությունների բացահայտման ցուցանիշը նվազել է 1.4%-ով:
ԱՀ ոստիկանության տնտեսական և կոռուպցիոն հանցագործությունների դեմ պայքարի վարչության կողմից շարունակվել են աշխատանքները տնտեսական գործունեության և պետական ծառայության դեմ ուղղված հանցագործությունների հայտնաբերման ուղղությամբ: Հաշվետու կիսամյակում վարչության ծառայողների կողմից հայտնաբերվել է 22 (2019թ.` 6) հանցագործության դեպք։

Հանցագործություններից 15-ը կոռուպցիոն բնույթի հանցագործություններ են (2019թ.՝ 9), որոնք հիմնականում հայտնաբերվել են կրթության, տեղական ինքնակառավարման մարմինների գործունեության, առողջապահության, բնապահպանության, ձեռնարկատիրական գործունեության և մշակույթի ոլորտներում, որոնց թվում գերակշռող մաս են կազմում պաշտոնեական կեղծիքի, պաշտոնեական լիազորությունների չարաշահման, յուրացման և վատնման փաստերը:

Հաշվետու կիսամյակում գրանցվել է ճանապարհատրանսպորտային 37 պատահար (2019թ.` 41), որոնց արդյունքում մահացել է 6 (2019թ.` 9) և մարմնական վնասվածք ստացել 38 անձ (2019թ.` 54): Ճանապարհատրանսպորտային պատահարների վերլուծությունից դիտվում է, որ 10-ը կատարվել է վարորդների անուշադրության և ՃԵԿ-ի այլ խախտումների, 10-ը՝ ոչ սթափ վիճակում տրանսպորտային միջոց վարելու, 9-ը՝ սահմանված արագության գերազանցման ու ոչ ճիշտ արագության ընտրության, 3-ը՝ հանդիպակաց երթևեկության գոտի դուրս գալու, 2-ը՝ խաչմերուկի անցման կանոնները խախտելու և 1-ական՝ առաջինը անցնելու իրավունքի, հետիոտնային անցումների հատման կանոնները վարորդի կողմից խախտելու և ճանապարհային նշանների պահանջների չկատարման պատճառներով:
Հայտնաբերվել է ճանապարհային երթևեկության կանոնների 16811 խախտում ( 2019թ.՝10870 )։

ԱՀ ոստիկանության պետ,ոստիկանության գեներալ-մայոր Աշոտ Հակոբջանյանը 2020թվականի առաջին կիսամյակի օպերատիվ-ծառայողական գործունեության արդյունքներով կոլեգիայի նիստի վերջում անդրադարձել է առկա բացթողումներին և դրանք շտկելու ուղղությամբ հանձնարարականներ տվել կոլեգիայի նիստին ներկա ոստիկանության առանցքային վարչությունների և տարածքային բաժինների պատասխանատուներին։
-Ակտիվացնել ծանր և առանձնապես ծանր հանցագործությունների բացահայտման ուղղությամբ իրականացվող աշխատանքները, շարունակել թմրամիջոցների ապօրինի շրջանառության հետ կապված հանցագործությունների հայտնաբերման, ապօրինի իրացման դեպքերի բացահայտման ուղղությամբ տարվող միջոցառումները։Առանձնակի ուշադրություն դարձնել ոչ սթափ վիճակում տրանսպորտային միջոցներ վարողներին, առանց վարորդական իրավունքի և սահմանված արագության գերազանցման դեպքերի հայտնաբերման ուղղությամբ իրականացվող աշխատանքներին։

Ամենայն պատասխանատվությամբ իրականացնել Արցախի Հանրապետության նախագահի հրամանագրերի, ԱՀ պարետի որոշումների պահանջները։

Որպես առաջնահերթություն, մենք պետք է որդեգրենք այնպիսի գործելաոճ, որն ուղղված կլինի ոստիկանության կողմից հասարակությանը տրամադրվող ծառայությունների մատչելիությանը ՝զերծ պահելով քաղաքացիներին ավելորդ քաշքշուկներից, այն համադրելով հասարակության կողմից ոստիկանության նկատմամբ վստահությունը բարձրացնելու ջանքերի հետ,- եզրափակել է ԱՀ ոստիկանության պետը։