Պաշտոնական Հայտարարություն Ուշադրություն Համակարգ Պարզաբանում Ի գիտություն լրագրողների
Արցախի Հանրապետության Սահմանադրություն Օրենսգրքեր Օրենքներ ԱՀ Նախագահի հրամանագրեր, կարգադրություններ ԱՀ կառավարության որոշումներ ԱՀ ոստիկանության պետի հրամաններ Նախագծեր
Եռամսյակ Կիսամյակ Ինն ամիսներ Տարի
Սպանություն Սպանության փորձ Հետախուզվողի հայտնաբերում Մարմնական վնասվածք մահվան ելքով Մարմնական վնասվածք Անձի առևանգում Դիակի հայտնաբերում Ինքնասպանություն կամ ինքնասպանության փորձ Ավազակային հարձակում Կողոպուտ Գողություն Խարդախություն Յուրացում կամ վատնում ԱՄՏ-ի փախցնել Գույքը դիտավորությամբ ոչնչացնելը Դրամանենգություն Խուլիգանություն Կավատություն Թմրամիջոցի հայտնաբերում Ապօրինի ծառահատում Որսագողություն Կաշառակերություն Բռնություն իշխանության ներկայացուցչի նկատմամբ Այլ հանցագործություններ Հայտարարվել է հետախուզում Զենք-զինամթերքի կամավոր հանձնում Զենք-զինամթերքի հայտնաբերում Պայթյուն և վթար Հրդեհ Թունավորում Անհայտ կորած
Հետախուզվում են Անհայտ կորած
ՃՏ պատահարներ Օրենքներ, որոշումներ Հայտարարություններ և ծանուցումներ Վարորդական տեսական քննությունների հարցաշարեր

ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ

ԹԵԺ ԳԻԾ


10.02.2016 17:59

Կադրային փոփոխություններ՝ ԼՂՀ ոստիկանությունում իրականացվող բարեփոխումների շրջանակներում

Կադրային փոփոխություններ՝ ԼՂՀ ոստիկանությունում իրականացվող բարեփոխումների շրջանակներում

ԼՂՀ ոստիկանության պետի կողմից ստորագրված հրամանների համաձայն՝ մի շարք կադրային փոփոխություններ են կատարվել ԼՂՀ ոստիկանության համակարգում։

Այսպես, ոստիկանության շտաբի պետի տեղակալ, ինքը և վերլուծության, պլանավորման և կառավարչական որոշումների  մշակման բաժնի պետ, ոստիկանության փոխգնդապետ Միքայել Ավետիսյանը, երկարամյա ծառայության ստաժով կենսաթոշակի անցնելու կապակցությամբ, ազատվել է ոստիկանությունում ծառայությունից։ 

Ոստիկանության Շուշիի շրջբաժնի պետ, ոստիկանության փոխգնդապետ Արարատ Դանիելյանը ազատվել է զբաղեցրած պաշտոնից և նշանակվել ոստիկանության շտաբի պետի տեղակալ, ինքը և վերլուծության, պլանավորման և կառավարչական որոշումների մշակման բաժնի պետի պաշտոնին։

Ոստիկանության Մարտակերտի շրջբաժնի պետ, ոստիկանության փոխգնդապետ Արա Պողոսյանը ազատվել է զբաղեցրած պաշտոնից և նշանակվել ոստիկանության Շուշիի շրջբաժնի պետի պաշտոնին։

Ոստիկանության Մարտակերտի շրջբաժնի պետի  ծառայության  գծով տեղակալ, ինքը և պրոֆիլակտիկայի բաժանմունքի պետ, ոստիկանության մայոր Գառնիկ Ստեփանյանը ազատվել է զբաղեցրած պաշտոնից և նշանակվել նույն շրջբաժնի պետի պաշտոնին։ Ոստիկանության Մարտակերտի շրջբաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ, ոստիկանության մայոր Արմեն Զաքարյանը ազատվել է զբաղեցրած պաշտոնից և նշանակվել նույն շրջբաժնի պետի ծառայության գծով տեղակալ, ինքը և պրոֆիլակտիկայի բաժանմունքի պետի պաշտոնին, իսկ ոստիկանության Մարտակերտի շրջբաժնի քրեական հետախուզության բաժանմունքի պետ, ոստիկանության մայոր  Մանվել Մինասյանը ազատվել է զբաղեցրած պաշտոնից և նշանակվել նույն շրջբաժնի պետի օպերատիվ գծով տեղակալի պաշտոնում։

Հանդիսավոր տողանի ընթացքում ԼՂՀ ոստիկանության կենտրոնական ապարատի ծառայողներին ներկայացնելով ոստիկանության շտաբի պետի տեղակալ, ինքը և վերլուծության, պլանավորման և կառավարչական որոշումների մշակման բաժնի նորանշանակ պետ Արարատ Դանիելյանին՝ ոստիկանության պետը համոզմունք հայտնեց, որ նրա մասնագիտական  ունակություններն ու տարիների բազմամյա փորձը կնպաստեն ոստիկանության գործունեության արդյունավետության բարձրացմանը։ 

Ոստիկանության Շուշիի շրջբաժնի ծառայողներին ներկայացնելով նորանշանակ բաժնի պետ Արա Պողոսյանին՝ ոստիկանության պետը դրվատանքի արժանացրեց ոստիկանության շրջբաժնի և Շուշիի շրջվարչակազմի՝ ի դեմս շրջվարչակազմի ղեկավար Վլադիմիր Կասյանի միջև գոյություն ունեցող փոխհամագործակցությունը և անձնակազմից պահանջեց համախմբվել նորանշանակ բաժնի պետի շուրջը և անողոք ու անզիջում պայքար ծավալել հանցավորության յուրաքանչյուր դրսևորման դեմ, դրա հետ մեկտեղ չմոռանալով առավել հոգատարություն ցուցաբերել յուրաքանչյուր քաղաքացու հետ հարաբերություններում։

Ոստիկանության Մարտակերտի շրջբաժնի անձնակազմին նորանշանակ շրջբաժնի պետ, ոստիկանության մայոր Գառնիկ Ստեփանյանին ներկայացնելուց հետո, ոստիկանության պետը հանձնարարեց ցուցաբերել լիակատար ուշադրություն և արդարամտություն շրջանի բնակչության հանդեպ, էլ ավելի ամրապնդել շրջվարչակազի, ինչպես նաև  ուժային այլ կառույցների հետ փոխհամագործակցությունը, որակական նոր հարթություն տեղափոխել ինչպես  հանցագործությունների կանխման, այնպես էլ անբացահայտ հանցագործությունների բացահայտման ուղղությամբ տարվող միջոցառումները։