Պաշտոնական Հայտարարություն Ուշադրություն Համակարգ Պարզաբանում Ի գիտություն լրագրողների
Արցախի Հանրապետության Սահմանադրություն Օրենսգրքեր Օրենքներ ԱՀ Նախագահի հրամանագրեր, կարգադրություններ ԱՀ կառավարության որոշումներ ԱՀ ոստիկանության պետի հրամաններ Նախագծեր
Եռամսյակ Կիսամյակ Ինն ամիսներ Տարի
Սպանություն Սպանության փորձ Հետախուզվողի հայտնաբերում Մարմնական վնասվածք մահվան ելքով Մարմնական վնասվածք Անձի առևանգում Դիակի հայտնաբերում Ինքնասպանություն կամ ինքնասպանության փորձ Ավազակային հարձակում Կողոպուտ Գողություն Խարդախություն Յուրացում կամ վատնում ԱՄՏ-ի փախցնել Գույքը դիտավորությամբ ոչնչացնելը Դրամանենգություն Խուլիգանություն Կավատություն Թմրամիջոցի հայտնաբերում Ապօրինի ծառահատում Որսագողություն Կաշառակերություն Բռնություն իշխանության ներկայացուցչի նկատմամբ Այլ հանցագործություններ Հայտարարվել է հետախուզում Զենք-զինամթերքի կամավոր հանձնում Զենք-զինամթերքի հայտնաբերում Պայթյուն և վթար Հրդեհ Թունավորում Անհայտ կորած
Հետախուզվում են Անհայտ կորած
ՃՏ պատահարներ Օրենքներ, որոշումներ Հայտարարություններ և ծանուցումներ Վարորդական տեսական քննությունների հարցաշարեր

ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ

ԹԵԺ ԳԻԾ


05.12.2016 10:43

Խորհրդակցություններ ԼՂՀ ոստիկանությունում

Խորհրդակցություններ ԼՂՀ ոստիկանությունում

Համաձայն ԼՂՀ ոստիկանության պետի կողմից հաստատված՝ ոստիկանության ղեկավարության մոտ 2016թ. 2-րդ կիսամյակում անցկացվելիք օպերատիվ խորհրդակցությունների պլանի` սույն թվականի դեկտեմբերի 2-ին ԼՂՀ ոստիկանության պետի առաջին տեղակալ, ոստիկանության գնդապետ Անդրանիկ Հակոբյանը օպերատիվ խորհրդակցություն անցկացրեց ԼՂՀ ոստիկանության պետական պահպանության վարչության ծառայողների հետ¸ որի օրակարգը նվիրված էր ՊՊՎ ծառայողական և կատարողական կարգապահության բարձրացման ուղիներին։

Հիմնական զեկույցով հանդես եկավ ԼՂՀ ոստիկանության պետական պահպանության վարչության պետ¸ ոստիկանության փոխգնդապետ Նորայր Բաբայանը։

Ըստ զեկուցողի՝ ԼՂՀ ոստիկանության պետական պահպանության վարչության սպայական կազմի կողմից¸ մասնավորապես ամենօրյա ընթացակարգով իրականացվող հրահանգավորումների ժամանակ բացատրական աշխատանքներ են տարվել վարչության անձնակազմի ծառայողական և կատարողական կարգապահությունն էլ ավելի բարձրացնելու համար¸ այդ թվում¸ յուրաքանչյուր երկուշաբթի անցկացվել է շարային ստուգատես, որի ընթացքում ստուգվել են ծառայողների ինչպես արտաքին տեսքը, այնպես էլ գործառութային պարտականությունների իմացությունը¸ համազգեստի ճիշտ կրման, ծառայողական վկայականների և հիշեցման թերթիկների առկայությունը։ Բացահայտված թերություններն ու բացթողումները տեղում շտկվել են¸ իսկ առանձին դեպքերում՝ կոնկրետ հանձնարարականներ տրվել  դրանց  վերացման ուղղությամբ։

ԼՂՀ ոստիկանության պետի առաջին տեղակալ¸ ոստիկանության գնդապետ Անդրանիկ Հակոբյանը, ամփոփելով խորհրդակցության արդյունքները¸ հանձնարարեց ակտիվացնել աշխատանքները ոչ միայն մայրաքաղաքի¸ այլև շրջաններում տեղակայված կարևորագույն օբյեկտների պահպանությանը ներգրավված պետական պահպանության վարչության ծառայողների նկատմամբ՝ կարևորելով յուրաքանչյուրի հետ անհատական աշխատանքների առաջնայնությունը և միջոցներ ձեռնարկելով նրանց կողմից ոստիկանին ոչ հարիր վարքագծի դրսևորումները բացառելու համար։      

Ոստիկանության գնդապետ Անդրանիկ Հակոբյանի մոտ սույն թվականի դեկտեմբերի 3-ին ԼՂՀ ոստիկանության քննիչների հետ անցկացված խորհրդակցության օրակարգը ընդգրկում էր 2016թ. դեկտեմբերի 1-ի դրությամբ ԼՂՀ ոստիկանության քննչական վարչությունում անչափահասների կողմից կատարված հանցագործությունների դեպքերով քրեական գործերի քննության ընթացքը։

Հիմնական զեկույցով հանդես եկավ ԼՂՀ ոստիկանության քննչական վարչության պետ¸ ոստիկանության փոխգնդապետ Իգոր Գրիգորյանը։

Ըստ զեկուցողի՝ 2015թ-ի համեմատությամբ, ընթացիկ տարում անչափահասների կողմից հանցագործությունների կատարման դեպքերով հարուցված քրեական գործերի քանակը նվազել է 3-ով՝ 15-ից 12։ Անչափահասների կողմից հանցագործությունների կատարումը մեծամասամբ կրում է շահադիտական բնույթ։ Այսպես¸ 2016թ. նոյեմբերի 1-ի դրությամբ ԼՂՀ ոստիկանության քննչական վարչությունում անչափահասների կողմից կատարված 12 հանցագործություններով քննված քրեական գործերից՝ 11-ը շահադիտական դրդումներով  կատարված հանցագործություններ են։

ԼՂՀ ոստիկանության պետի առաջին տեղակալ¸ ոստիկանության գնդապետ Անդրանիկ Հակոբյանը համապատասխան քրեական գործերով նախաքննություն իրականացրած քննիչներից պահանջեց պարզաբանել քրեական գործերի ընթացքի վերաբերյալ որոշ մանրամասներ և ամփոփելով խորհրդակցության արդյունքները` հանձնարարեց հատուկ ուշադրություն դարձնել հատկապես անչափահասների կողմից կատարված հանցագործություններով քննվող քրեական գործերով հանցագործության կատարմանը նպաստող պայմաններն ու պատճառները հայտնաբերելու և վերացնելու ուղղություններին։