Պաշտոնական Հայտարարություն Ուշադրություն Համակարգ Պարզաբանում Ի գիտություն լրագրողների
Արցախի Հանրապետության Սահմանադրություն Օրենսգրքեր Օրենքներ ԱՀ Նախագահի հրամանագրեր, կարգադրություններ ԱՀ կառավարության որոշումներ ԱՀ ոստիկանության պետի հրամաններ Նախագծեր
Եռամսյակ Կիսամյակ Ինն ամիսներ Տարի
Սպանություն Սպանության փորձ Հետախուզվողի հայտնաբերում Մարմնական վնասվածք մահվան ելքով Մարմնական վնասվածք Անձի առևանգում Դիակի հայտնաբերում Ինքնասպանություն կամ ինքնասպանության փորձ Ավազակային հարձակում Կողոպուտ Գողություն Խարդախություն Յուրացում կամ վատնում ԱՄՏ-ի փախցնել Գույքը դիտավորությամբ ոչնչացնելը Դրամանենգություն Խուլիգանություն Կավատություն Թմրամիջոցի հայտնաբերում Ապօրինի ծառահատում Որսագողություն Կաշառակերություն Բռնություն իշխանության ներկայացուցչի նկատմամբ Այլ հանցագործություններ Հայտարարվել է հետախուզում Զենք-զինամթերքի կամավոր հանձնում Զենք-զինամթերքի հայտնաբերում Պայթյուն և վթար Հրդեհ Թունավորում Անհայտ կորած
Հետախուզվում են Անհայտ կորած
ՃՏ պատահարներ Օրենքներ, որոշումներ Հայտարարություններ և ծանուցումներ Վարորդական տեսական քննությունների հարցաշարեր

ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ

ԹԵԺ ԳԻԾ

Լրահոս 21.01.2020 Արխիվ

15.12.2014 20:12

Խորհրդակցություններ ԼՂՀ ոստիկանությունում

Խորհրդակցություններ ԼՂՀ ոստիկանությունում

Համաձայն ԼՂՀ ոստիկանության ղեկավարության մոտ 2014թ. 2-րդ կիսամյակում անցկացվելիք օպերատիվ խորհրդակցությունների պլանի` սույն թվականի  դեկտեմբերի 6-ին ԼՂՀ ոստիկանության պետի 1-ին տեղակալ¸ ոստիկանության գնդապետ Անդրանիկ Հակոբյանը խորհդակցություն անցկացրեց ԼՂՀ ոստիկանության քննչական վարչության ծառայողների հետ։

Հիմնական զեկույցով հանդես եկավ ԼՂՀ ոստիկանության քննչական վարչության պետ¸ ոստիկանության փոխգնդապետ Իգոր Գրիգորյանը։

Խորհրդակցության օրակարգը նվիրված էր սեփականության¸ ինչպես նաև բնակչության առողջության դեմ ուղղված հանցագործությունների վերլուծությանը։

Մանրամասն ուսումնասիրելով կատարած աշխատանքները և որպես առաջնային ձեռքբերում արձանագրելով դատարաններից լրացուցիչ քննության չվերադարձված քրեական գործերի հանգամանքը¸ ԼՂՀ ոստիկանության պետի առաջին տեղակալը գոհունակություն հայտնեց գրանցած ցուցանիշներից` հանձնարարելով  առավել հետևողական լինել նախաքննության որակի բարձրացման և քրեական գործերով պետությանն ու քաղաքացիներին պատճառված նյութական վնասները վերականգնելու հարցերում։

 

Նույն պլանի համաձայն` սույն թվականի դեկտեմբերի 15-ին ԼՂՀ ոստիկանության պետի տեղակալ-շտաբի պետ¸ ոստիկանության գնդապետ Բորիս Ենգիբարյանը խորհրդակցություն անցկացրեց ԼՂՀ ոստիկանության անձնագրային և վիզաների բաժնի¸ ինչպես նաև ոստիկանության տարածքային ստորաբաժանումների անձնագրային ծառայությունների  պատասխանատուների հետ։

Օրակարգը ներառում էր  «ԼՂՀ ոստիկանության անձնագրային ծառայությունների կողմից կազմված հետախուզական գործերի կազմակերպման գործընթացը»¸ ինչպես նաև «Ընտրացուցակների ճշգրտման վերաբերյալ կատարված աշխատանքների մասին տեղեկանքի քննարկումը»:

Հիմնական զեկույցով հանդես եկավ ԼՂՀ ոստիկանության անձնագրային և վիզաների բաժնի պետ¸ ոստիկանության գնդապետ Գարրի Միրզոյանը։

Առաջացած հարցերի և կատարվելիք  միջոցառումների մասին ելույթներ ունեցան նաև ոստիկանության տարածքային ստորաբաժանումների անձնագրային ծառայությունների պատասխանատուները¸ ովքեր հավաստեցին¸ որ ուժեղացված ծառայության արդյունքում այսօր արդեն հաջողել են ամբողջությամբ  ճշգրտել  ընտրացուցակները։      

ԼՂՀ ոստիկանության պետի տեղակալ-շտաբի պետ¸ ոստիկանության գնդապետ Բորիս Ենգիբարյանը զեկույցները լսելուց հետո առավել մանրամասն կանգ առավ ոստիկանության տարածքային ստորաբաժանումների անձնագրային ծառայությունների արդյունավետության բարձրացման հարցերին` հանձնարարելով շարունակել թափանցիկ գործելաոճը՝ յուրաքանչյուր քաղաքացու հանդեպ ցուցաբերելով հոգածություն և զերծ պահել նրանց ավելորդ քաշքշուկներից։