Պաշտոնական Հայտարարություն Ուշադրություն Համակարգ Պարզաբանում Ի գիտություն լրագրողների
Արցախի Հանրապետության Սահմանադրություն Օրենսգրքեր Օրենքներ ԱՀ Նախագահի հրամանագրեր, կարգադրություններ ԱՀ կառավարության որոշումներ ԱՀ ոստիկանության պետի հրամաններ Նախագծեր
Եռամսյակ Կիսամյակ Ինն ամիսներ Տարի
Սպանություն Սպանության փորձ Հետախուզվողի հայտնաբերում Մարմնական վնասվածք մահվան ելքով Մարմնական վնասվածք Անձի առևանգում Դիակի հայտնաբերում Ինքնասպանություն կամ ինքնասպանության փորձ Ավազակային հարձակում Կողոպուտ Գողություն Խարդախություն Յուրացում կամ վատնում ԱՄՏ-ի փախցնել Գույքը դիտավորությամբ ոչնչացնելը Դրամանենգություն Խուլիգանություն Կավատություն Թմրամիջոցի հայտնաբերում Ապօրինի ծառահատում Որսագողություն Կաշառակերություն Բռնություն իշխանության ներկայացուցչի նկատմամբ Այլ հանցագործություններ Հայտարարվել է հետախուզում Զենք-զինամթերքի կամավոր հանձնում Զենք-զինամթերքի հայտնաբերում Պայթյուն և վթար Հրդեհ Թունավորում Անհայտ կորած
Հետախուզվում են Անհայտ կորած
ՃՏ պատահարներ Օրենքներ, որոշումներ Հայտարարություններ և ծանուցումներ Վարորդական տեսական քննությունների հարցաշարեր

ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ

ԹԵԺ ԳԻԾ

Լրահոս 19.08.2019 Արխիվ

04.06.2016 21:54

Խորհրդակցություն՝ միտված նախաքննության որակի կատարելագործմանը

Խորհրդակցություն՝ միտված նախաքննության որակի կատարելագործմանը

Համաձայն ԼՂՀ ոստիկանության ղեկավարության մոտ 2016թ. 1-ին կիսամյակում անցկացվելիք օպերատիվ խորհրդակցությունների պլանի՝ սույն թվականի  հունիսի 4-ին ԼՂՀ ոստիկանության պետի առաջին տեղակալ, ոստիկանության գնդապետ Անդրանիկ Հակոբյանը օպերատիվ խորհրդակցություն անցկացրեց ԼՂՀ ոստիկանության քննչական վարչության քննիչների և տարածքային ստորաբաժանումների հետաքննիչների հետ։ Խորհրդակցության օրակարգը նվիրված էր «Կյանքի և առողջության դեմ ուղղված հանցագործությունների դեպքերով հարուցված քրեական գործերի նախաքննությանը», որի վերաբերյալ զեկույցը ներկայացրեց ոստիկանության քննչական վարչության պետ, ոստիկանության փոխգնդապետ Իգոր Գրիգորյանը։

Հիմնական զեկուցողը ներկայացրեց ԼՂՀ քրեական օրենսգրքի հատուկ մասի նորմերին համապատասխան կյանքի և առողջության դեմ ուղղված հանցագործությունների բնորոշումը և այդպիսի հանցագործությունների նախաքննության առանձնահատկությունները, ինչպես նաև վարույթում գտնվող քրեական գործերի ամփոփ նկարագրությունն ու քննության ընթացքը։ 

Ոստիկանության պետի տեղակալը, առանձին-առանձին վերլուծության ենթարկելով կյանքի և առողջության դեմ ուղղված հանցագործությունները, կոնկրետ ուղղություններով հանձնարարականներ տվեց քննիչներին։

Որպես էական ձեռքբերում՝ կարևորելով քրեական գործերի նախաքննությունը օրենքով սահմանված ժամկետներում ավարտելու հանգամանքը, ոստիկանության պետի առաջին տեղակալը ներկաների ուշադրությունը հրավիրեց նախաքննության որակի կատարելագործման, օբյեկտիվ և բազմակողմանի քննություն ապահովելու անհրաժեշտությանը։