Պաշտոնական Հայտարարություն Ուշադրություն Համակարգ Պարզաբանում Ի գիտություն լրագրողների
Արցախի Հանրապետության Սահմանադրություն Օրենսգրքեր Օրենքներ ԱՀ Նախագահի հրամանագրեր, կարգադրություններ ԱՀ կառավարության որոշումներ ԱՀ ոստիկանության պետի հրամաններ Նախագծեր Հանրային քննարկումներ
Եռամսյակ Կիսամյակ Ինն ամիսներ Տարի
Սպանություն Սպանության փորձ Հետախուզվողի հայտնաբերում Մարմնական վնասվածք մահվան ելքով Մարմնական վնասվածք Անձի առևանգում Դիակի հայտնաբերում Ինքնասպանություն կամ ինքնասպանության փորձ Ավազակային հարձակում Կողոպուտ Գողություն Խարդախություն Յուրացում կամ վատնում Շորթում ԱՄՏ-ի փախցնել Գույքը դիտավորությամբ ոչնչացնելը Ապօրինի կամ կեղծ ձեռնարկատիրություն Դրամանենգություն Խուլիգանություն Կավատություն Թմրամիջոցի հայտնաբերում Ապօրինի ծառահատում Որսագողություն Կաշառակերություն Բռնություն իշխանության ներկայացուցչի նկատմամբ Այլ հանցագործություններ Հայտարարվել է հետախուզում Զենք-զինամթերքի կամավոր հանձնում Զենք-զինամթերքի հայտնաբերում Պայթյուն և վթար Հրդեհ Թունավորում Անհայտ կորած
Հետախուզվում են Անհայտ կորած
ՃՏ պատահարներ Օրենքներ, որոշումներ Հայտարարություններ և ծանուցումներ Վարորդական տեսական քննությունների հարցաշարեր

ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ

ԹԵԺ ԳԻԾ

Լրահոս 20.10.2017 Արխիվ
19.06.2017 11:13

Խորհրդակցություն՝ Արցախի Հանրապետության ոստիկանությունում.

Խորհրդակցություն՝ Արցախի  Հանրապետության  ոստիկանությունում.

 

Արցախի Հանրապետության ոստիկանության պետ, գեներալ-մայոր Կամո Աղաջանյանի կողմից հաստատված ոստիկանության ղեկավարության մոտ  2017թ. 1-ին կիսամյակում անցկացվելիք օպերատիվ խորհրդակցությունների պլանի համաձայն՝ սույն թվականի  հունիսի 17-ին ոստիկանության պետի առաջին տեղակալ, ոստիկանության գնդապետ Անդրանիկ Հակոբյանը օպերատիվ խորհրդակցություն անցկացրեց ոստիկանության քննչական վարչության քննիչների և տարածքային ստորաբաժանումների հետաքննիչների հետ։ Խորհրդակցության օրակարգը նվիրված էր վարույթը կարճված քրեական գործերի վերլուծությանը:Հիմնական զեկույցով հանդես եկավ  ոստիկանության քննչական վարչության պետ, ոստիկանության փոխգնդապետ Իգոր Գրիգորյանը, ով մանրամասն ներկայացրեց քրեական գործերի ամփոփ նկարագրությունն ու վարույթը կարճելու հիմքերը։  

Ոստիկանության պետի տեղակալը, իր գոհունակությունը հայտնելով քննչական վարչության կողմից նախաքննության որակի բարձրացման համար՝  առանձին-առանձին վերլուծության ենթարկեց վարույթը կարճված քրեական գործերը և  հանձնարարեց հետևողական լինել քրեական գործի վարույթը կարճելու և քրեական հետապնդումը դադարեցնելու մասին որոշումների պատճառաբանված, հիմնավոր ու օրինական լինելու, օրենսդրությամբ սահմանված յոթօրյա ժամկետում որոշման պատճենը դատավարական սուբյեկտներին տրամադրելու և վերջիններիս կողմից այն բողոքարկելու կարգը պարզաբանելու վերաբերյալ հարցերում։ Բացի այդ, ոստիկանության գնդապետ Անդրանիկ Հակոբյանը պահանջեց խափանման միջոց ընտրելու դեպքում՝ հետևել քրեական գործի վարույթը կարճելու և քրեական հետապնդումը դադարեցնելու մասին որոշման եզրափակիչ մասում անձի նկատմամբ ընտրված խափանման միջոցը վերացնելու, կալանքի տակ գտնվող գույքի և օրենքով սահմանված կարգով իրեղեն ապացույցների տնօրինման վերաբերյալ հարցերը հստակ շարադրելուն։