Պաշտոնական Հայտարարություն Ուշադրություն Համակարգ Պարզաբանում Ի գիտություն լրագրողների
Արցախի Հանրապետության Սահմանադրություն Օրենսգրքեր Օրենքներ ԱՀ Նախագահի հրամանագրեր, կարգադրություններ ԱՀ կառավարության որոշումներ ԱՀ ոստիկանության պետի հրամաններ Նախագծեր
Եռամսյակ Կիսամյակ Ինն ամիսներ Տարի
Սպանություն Սպանության փորձ Հետախուզվողի հայտնաբերում Մարմնական վնասվածք մահվան ելքով Մարմնական վնասվածք Անձի առևանգում Դիակի հայտնաբերում Ինքնասպանություն կամ ինքնասպանության փորձ Ավազակային հարձակում Կողոպուտ Գողություն Խարդախություն Յուրացում կամ վատնում ԱՄՏ-ի փախցնել Գույքը դիտավորությամբ ոչնչացնելը Դրամանենգություն Խուլիգանություն Կավատություն Թմրամիջոցի հայտնաբերում Ապօրինի ծառահատում Որսագողություն Կաշառակերություն Բռնություն իշխանության ներկայացուցչի նկատմամբ Այլ հանցագործություններ Հայտարարվել է հետախուզում Զենք-զինամթերքի կամավոր հանձնում Զենք-զինամթերքի հայտնաբերում Պայթյուն և վթար Հրդեհ Թունավորում Անհայտ կորած
Հետախուզվում են Անհայտ կորած
ՃՏ պատահարներ Օրենքներ, որոշումներ Հայտարարություններ և ծանուցումներ Վարորդական տեսական քննությունների հարցաշարեր

ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ

ԹԵԺ ԳԻԾ


09.07.2018 14:43

Խաբեությամբ հափշտակած ոսկյա զարդերը գրավադրել է բանկում

     Հունիսի 25-ին ԱՀ ոստիկանության Ստեփանակերտի քաղաքային վարչություն է մուտքագրվել Ստեփանակերտ քաղաքի բնակչուհի 1948թ. ծնված Ա. Ղ-ի դիմումն այն մասին, որ ս.թ. հունիսի 19-ին ժամը 16:00-ի սաhմաններում Ստեփանակերտի կենտրոնական շուկայում տեղակայված իրեն պատկանող ոսկյա զարդերի խանութում ոմն Դավիթը, չարաշահելով իր վստահությունը, առանց վճարելու վերցրել է 261 800 և 290 000 դրամ արժողությամբ 2 ոսկյա շղթա ու խոստացել, որ երկու ժամվա ընթացքում կվերադարձնի շղթաներից մեկը, իսկ մյուսի համար կվճարի, սակայն չի վերադարձրել ոչ շղթաները, ոչ էլ վճարել է գումարը:

     ԱՀ ոստիկանության Ստեփանակերտի քաղաքային վարչության քրեական հետախուզության ծառայողների կողմից ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ ոմն Դավիթը հանդիսանում է նույն քաղաքի բնակիչ 1982թ. ծնված Դավիթ Գ-ն, ով չարաշահելով Ա. Ղ-ի վստահությունը վերցրել է նշված ոսկյա շղթաները և գրավադրել «Արդշինբանկ» ՓԲԸ-ում: