Պաշտոնական Հայտարարություն Ուշադրություն Համակարգ Պարզաբանում Ի գիտություն լրագրողների
Արցախի Հանրապետության Սահմանադրություն Օրենսգրքեր Օրենքներ ԱՀ Նախագահի հրամանագրեր, կարգադրություններ ԱՀ կառավարության որոշումներ ԱՀ ոստիկանության պետի հրամաններ Նախագծեր
Եռամսյակ Կիսամյակ Ինն ամիսներ Տարի
Սպանություն Սպանության փորձ Հետախուզվողի հայտնաբերում Մարմնական վնասվածք մահվան ելքով Մարմնական վնասվածք Անձի առևանգում Դիակի հայտնաբերում Ինքնասպանություն կամ ինքնասպանության փորձ Ավազակային հարձակում Կողոպուտ Գողություն Խարդախություն Յուրացում կամ վատնում ԱՄՏ-ի փախցնել Գույքը դիտավորությամբ ոչնչացնելը Դրամանենգություն Խուլիգանություն Կավատություն Թմրամիջոցի հայտնաբերում Ապօրինի ծառահատում Որսագողություն Կաշառակերություն Բռնություն իշխանության ներկայացուցչի նկատմամբ Այլ հանցագործություններ Հայտարարվել է հետախուզում Զենք-զինամթերքի կամավոր հանձնում Զենք-զինամթերքի հայտնաբերում Պայթյուն և վթար Հրդեհ Թունավորում Անհայտ կորած
Հետախուզվում են Անհայտ կորած
ՃՏ պատահարներ Օրենքներ, որոշումներ Հայտարարություններ և ծանուցումներ Վարորդական տեսական քննությունների հարցաշարեր

ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ

ԹԵԺ ԳԻԾ

Լրահոս 20.01.2018 Արխիվ

30.11.2016 10:45

ԼՂՀ ոստիկանության պետ, գեներալ-մայոր Կամո Աղաջանյանի շնորհավորական ուղերձը ոստիկանության ծառայողի մասնագիտական օրվա առթիվ

ԼՂՀ ոստիկանության պետ, գեներալ-մայոր Կամո Աղաջանյանի շնորհավորական ուղերձը ոստիկանության ծառայողի մասնագիտական օրվա առթիվ

Արցախի Հանրապետության ոստիկանության հարգելի ծառայողներ, վաստակաշատ վետերաններ.

Այս տարի մենք նշում ենք ոստիկանության կազմավորման 15-ամյակը։

15 տարին բավականին ժամանակահատված է անցածը գնահատելու, ձեռքբերումներն արժևորելու և ամենակարևորը՝  նոր խնդիրներ առաջադրելու ու դրանք կյանքի կոչելու ուղիները հստակ մատնանշելու համար։

Առաջին հերթին՝ որպես ձեռքբերում կարող ենք արձանագրել հանրապետության ներքին անվտանգության բարձր աստիճանի ապահովումը, որը պայմանավորվում է ինչպես մեր ժողովրդի հոգեկերտվածքով, այնպես էլ հանրապետության իրավապահ կառույցների, այդ թվում ոստիկանության համապարփակ գործունեությամբ։ Դրա հետ մեկտեղ մենք դեռ երկար ճանապարհ ունենք անցնելու հասարակության վստահությանը լիարժեք արժանանալու համար։ Այս գործում մեզնից պահանջվում է ամբողջական նվիրվածություն, սկզբունքայնություն, արդարամտություն և դիմացինի ցավը որպես սեփական խնդիր ընդունելու կարողություն։     

Հարգելի գործընկերներ, համակարգը փառապանծ ուղի է անցել իր գոյության ողջ պատմության ընթացքում։ Այսօր էլ իրավակարգի զինվոր լինելուց զատ՝ մենք առավելապես հայրենյաց պաշտպաններ ենք։ Դրա հետ մեկտեղ պարտավոր ենք ուժերի գերլարմամբ շարունակել ապահովել մեր երկրի ներքին անվտանգությունը, իսպառ բացառել հանցավոր դրսևորումները և բոլոր պայմանները ստեղծել մեր ժողովրդի խաղաղ ու անվտանգ կենսագործունեությունը ապահովելու համար։

Մասնագիտական տոնի կապակցությամբ շնորհավորում եմ հող հայրենիի համար նահատակված մեր ոստիկանների ընտանիքներին, ոստիկանության հաշմանդամներին, բազմավաստակ վետերաններին, ոստիկանության ողջ անձնակազմին, մաղթում եմ առողջություն և անձնական երջանկություն:

Ոստիկանության գործունեության արդյունավետությունը բարձրացնելու գործում կարևորում եմ նաև ոստիկանության վետերանների դերակատարումը, նրանց բազմամյա փորձն ու մասնագիտական գիտելիքները երիտասարդ կադրերին փոխանցելու անհրաժեշտությունը: