Պաշտոնական Հայտարարություն Ուշադրություն Համակարգ Պարզաբանում Ի գիտություն լրագրողների
Արցախի Հանրապետության Սահմանադրություն Օրենսգրքեր Օրենքներ ԱՀ Նախագահի հրամանագրեր, կարգադրություններ ԱՀ կառավարության որոշումներ ԱՀ ոստիկանության պետի հրամաններ Նախագծեր
Եռամսյակ Կիսամյակ Ինն ամիսներ Տարի
Սպանություն Սպանության փորձ Հետախուզվողի հայտնաբերում Մարմնական վնասվածք մահվան ելքով Մարմնական վնասվածք Անձի առևանգում Դիակի հայտնաբերում Ինքնասպանություն կամ ինքնասպանության փորձ Ավազակային հարձակում Կողոպուտ Գողություն Խարդախություն Յուրացում կամ վատնում ԱՄՏ-ի փախցնել Գույքը դիտավորությամբ ոչնչացնելը Դրամանենգություն Խուլիգանություն Կավատություն Թմրամիջոցի հայտնաբերում Ապօրինի ծառահատում Որսագողություն Կաշառակերություն Բռնություն իշխանության ներկայացուցչի նկատմամբ Այլ հանցագործություններ Հայտարարվել է հետախուզում Զենք-զինամթերքի կամավոր հանձնում Զենք-զինամթերքի հայտնաբերում Պայթյուն և վթար Հրդեհ Թունավորում Անհայտ կորած
Հետախուզվում են Անհայտ կորած
ՃՏ պատահարներ Օրենքներ, որոշումներ Հայտարարություններ և ծանուցումներ Վարորդական տեսական քննությունների հարցաշարեր

ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ

ԹԵԺ ԳԻԾ

Լրահոս 28.05.2018 Արխիվ

31.08.2016 09:58

ԼՂՀ ոստիկանության պետի հրամանով տոնական օրերին ոստիկանության անձնակազմը կանցնի ուժեղացված ծառայության

ԼՂՀ ոստիկանության պետի հրամանով տոնական օրերին ոստիկանության անձնակազմը կանցնի ուժեղացված ծառայության

Նոր ուսումնական տարվա մեկնարկի և անկախության տոնի առթիվ ԼՂՀ ոստիկանության պետի և ոստիկանության ողջ անձնակազմի անունից ջերմագին շնորհավորանքներ հղելով մեր ժողովրդին՝ հիշեցնում ենք, որ սեպտեմբերի 1-ից մինչև սեպտեմբերի 10-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում կազմակերպվելու է «Ուշադրություն երեխաներ են» կարգախոսով անվտանգ երթևեկության տասնօրյակ, որի ընթացքում ճանապարհային ոստիկանության վերակարգերն ավելի կմոտեցվեն դպրոցներին և դպրոցամերձ խաչմերուկներին։ Ճանապարհային ոստիկանության ծառայողները կայցելեն դպրոցներ և երթևեկության կանոնների վերաբերյալ համապատասխան պրոֆիլակտիկ դասախոսություններով հանդես կգան աշակերտների  շրջանում։ 

Հիշեցնում ենք, որ տասնօրյակի ընթացքում ճանապարհային ոստիկանությունը ցուցաբերելու է առավել խստություն կարգազանց և անուշադիր վարորդների նկատմամբ։

Տոնական միջոցառումների ընթացքում պատշաճ հասարակական կարգի ապահովման նպատակով ԼՂՀ ոստիկանության պետի հրամանով ոստիկանության ողջ անձնակազմը կանցնի ուժեղացված ծառայության։ 

Կոչ ենք անում ցուցաբերել ողջախոհություն և ըմբռնումով մոտենալ ոստիկանության ծառայողների օրինական պահանջներին։