Պաշտոնական Հայտարարություն Ուշադրություն Համակարգ Պարզաբանում Ի գիտություն լրագրողների
Արցախի Հանրապետության Սահմանադրություն Օրենսգրքեր Օրենքներ ԱՀ Նախագահի հրամանագրեր, կարգադրություններ ԱՀ կառավարության որոշումներ ԱՀ ոստիկանության պետի հրամաններ Նախագծեր
Եռամսյակ Կիսամյակ Ինն ամիսներ Տարի
Սպանություն Սպանության փորձ Հետախուզվողի հայտնաբերում Մարմնական վնասվածք մահվան ելքով Մարմնական վնասվածք Անձի առևանգում Դիակի հայտնաբերում Ինքնասպանություն կամ ինքնասպանության փորձ Ավազակային հարձակում Կողոպուտ Գողություն Խարդախություն Յուրացում կամ վատնում ԱՄՏ-ի փախցնել Գույքը դիտավորությամբ ոչնչացնելը Դրամանենգություն Խուլիգանություն Կավատություն Թմրամիջոցի հայտնաբերում Ապօրինի ծառահատում Որսագողություն Կաշառակերություն Բռնություն իշխանության ներկայացուցչի նկատմամբ Այլ հանցագործություններ Հայտարարվել է հետախուզում Զենք-զինամթերքի կամավոր հանձնում Զենք-զինամթերքի հայտնաբերում Պայթյուն և վթար Հրդեհ Թունավորում Անհայտ կորած
Հետախուզվում են Անհայտ կորած
ՃՏ պատահարներ Օրենքներ, որոշումներ Հայտարարություններ և ծանուցումներ Վարորդական տեսական քննությունների հարցաշարեր

ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ

ԹԵԺ ԳԻԾ

Լրահոս 17.11.2019 Արխիվ

21.04.2016 09:49

ԼՂՀ ոստիկանության պետի հանձնարարականով կազմավորված մարտական գումարտակը պատրաստ է ապահովելու մեր սահմանների անառիկությունը

ԼՂՀ ոստիկանության պետի հանձնարարականով կազմավորված մարտական գումարտակը պատրաստ է ապահովելու մեր սահմանների անառիկությունը

Գոյամարտի տարիներին Արցախի միլիցիան կանգնեց ժողովրդի կողքին և միասնական պայքար մղեց մեր հայրենիքի ազատության համար: Ցավոք, միլիցիայի չորս տասնյակից ավելի ծառայողներ մարտիրոսվեցին՝ այդպես էլ չտեսնելով իրենց երազած հայրենիքի ազատությունը:

ՈՒ չնայած, մեր հերոս տղաների արյան գնով հաջողվեց ստեղծել պետականություն, սակայն, բոլորս էլ գիտակցում ենք, որ վերջնական հաղթանակի համար դեռևս ճանապարհ ունենք անցնելու:

Ապրիլյան քառօրյա պատերազմը ոտքի հանեց ոչ միայն Արցախի և Հայաստանի բնակչությանը, այլև աշխարհասփյուռ հայությանը: 

Ոստիկանությունը իրավակարգի զինվոր լինելուց բացի՝ առաջին հերթին  հայրենյանց պաշտպան է:

ԼՂՀ ոստիկանության պետ, գեներալ-մայոր Կամո Աղաջանյանի հանձնարարականով` ոստիկանությունում կազմավորվել է մարտական գումարտակ՝ յուրաքանչյուր վայրկյան պատրաստ մեկնելու առաջնագիծ՝ պաշտպանության բանակի և աշխարհազորայինների հետ ուս-ուսի պայքարելու մեր ժողովրդի և պետականության անվտանգության ապահովման համար:

Սույն թվականի ապրիլի 20-ին մարտական գումարտակը ոստիկանության բակում շարվել էր տողանի:

ԼՂՀ ոստիկանության պետը, հարգանքի տուրք մատուցելով մարտական գործողությունների ընթացքում նահատակվածների հիշատակին, դրվատանքի ենթարկեց նրանց կատարած խիզախության դրսևորումները և կարևորելով յուրաքանչյուրի նվիրումն առ հայրենիք՝ հավաստեց, որ  խաղաղասեր լինելու հետ մեկտեղ մենք էությամբ ազատատենչ և արդար պայքարի միջոցով այդ  ազատությունը նվաճելու կարող ազգ ենք, որի խոսուն վկայությունը հերոսական էջերով հարուստ մեր պատմությունն է:

Ոստիկանության պետը շնորհակալանքի խոսքեր արտահայտեց նաև ՀՀ ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանի հասցեին, ով առաջին իսկ օրից զորավիգ է եղել Արցախին ոչ միայն ՀՀ ոստիկանության ներքին զորքերի հատուկ ստորաբաժանում գործուղելով ԼՂՀ ոստիկանության հետ համատեղ Արցախի կարևորագույն օբյեկտի հուսալի պահպանությունը ապահովելու համար, այլև մեծաքանակ պարենային օժանդակություն է ցուցաբերել Արցախին և հանձն առել ԼՂՀ ոստիկանության մարտական գումարտակի ամբողջական հանդերձավորման և տրանսպորտային միջոցների հագեցման հարցը: 

Քառօրյա պատերազմի ընթացքում մեր ազգային միասնականությամբ մենք հակառակորդին ապացուցեցինք, որ Արցախի սահմաններն անառիկ են, իսկ արյամբ նվաճված ազատությունը ենթակա չէ սակարկման: