Պաշտոնական Հայտարարություն Ուշադրություն Համակարգ Պարզաբանում Ի գիտություն լրագրողների
Արցախի Հանրապետության Սահմանադրություն Օրենսգրքեր Օրենքներ ԱՀ Նախագահի հրամանագրեր, կարգադրություններ ԱՀ կառավարության որոշումներ ԱՀ ոստիկանության պետի հրամաններ Նախագծեր
Եռամսյակ Կիսամյակ Ինն ամիսներ Տարի
Սպանություն Սպանության փորձ Հետախուզվողի հայտնաբերում Մարմնական վնասվածք մահվան ելքով Մարմնական վնասվածք Անձի առևանգում Դիակի հայտնաբերում Ինքնասպանություն կամ ինքնասպանության փորձ Ավազակային հարձակում Կողոպուտ Գողություն Խարդախություն Յուրացում կամ վատնում ԱՄՏ-ի փախցնել Գույքը դիտավորությամբ ոչնչացնելը Դրամանենգություն Խուլիգանություն Կավատություն Թմրամիջոցի հայտնաբերում Ապօրինի ծառահատում Որսագողություն Կաշառակերություն Բռնություն իշխանության ներկայացուցչի նկատմամբ Այլ հանցագործություններ Հայտարարվել է հետախուզում Զենք-զինամթերքի կամավոր հանձնում Զենք-զինամթերքի հայտնաբերում Պայթյուն և վթար Հրդեհ Թունավորում Անհայտ կորած
Հետախուզվում են Անհայտ կորած
ՃՏ պատահարներ Օրենքներ, որոշումներ Հայտարարություններ և ծանուցումներ Վարորդական տեսական քննությունների հարցաշարեր

ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ

ԹԵԺ ԳԻԾ


13.02.2017 17:30

ԼՂՀ ոստիկանության պետի հանձնարարականները՝ Արցախի Հանրապետության Սահմանադրության հանրաքվեին մասնակցելու իրավունք ունեցող քաղաքացիների վերջնական ցուցակների ճշգրտման ուղղությամբ

ԼՂՀ ոստիկանության պետի հանձնարարականները՝  Արցախի Հանրապետության Սահմանադրության հանրաքվեին մասնակցելու իրավունք ունեցող քաղաքացիների վերջնական ցուցակների ճշգրտման ուղղությամբ

Սույն թվականի փետրվարի 13-ին ԼՂՀ ոստիկանության պետ, գեներալ-մայոր Կամո Աղաջանյանը խորհրդակցություն անցկացրեց ոստիկանության կենտրոնական ապարատի անձնագրային և վիզաների բաժնի, ինչպես նաև ոստիկանության Ստեփանակերտի քաղաքային վարչության անձնագրային բաժանմունքի ծառայողների հետ։  Խորհրդակցությանը մասնակցում էր ԼՂՀ ոստիկանության պետի տեղակալ-շտաբի պետ, ոստիկանության գնդապետ Բորիս Ենգիբարյանը։

Զեկույցով հանդես եկավ ոստիկանության անձնագրային և վիզաների բաժնի պետ, ոստիկանության մայոր Արմեն Մովսիսյանը, ով մանրամասնորեն ներկայացրեց Արցախի Հանրապետության Սահմանադրության հանրաքվեի քվեարկության իրավունք ունեցող քաղաքացիների ցուցակների ճշգրտման ուղղությամբ իրականացվող աշխատանքները։

ԼՂՀ ոստիկանության պետը պահանջեց խստագույնս ապահովվել Արցախի Հանրապետության Սահմանադրության հանրաքվեի նախապատրաստման և անցկացման հիմնական միջոցառումների պլանով սահմանված ժամկետները, թերությունների ու բացթողումների իսպառ բացառմամբ ճշգրտել և կազմել հանրաքվեի քվեարկության մասնակիցների վերջնական ցուցակներն ու օրենքով սահմանված կարգով՝ գրավոր ծանուցագրերի միջոցով քվեարկությանը մասնակցող բոլոր քաղաքացիներին ծանուցել՝  ըստ տեղամասերի հանրաքվեի անցկացման վայրի մասին։

Բացի այդ, ոստիկանության պետը հանձնարարեց նաև ուժեղացնել հսկողությունը Արցախի Հանրապետության Սահմանադրության հանրաքվեի ընթացքում ծառայության ներգրավված անձնակազմի կողմից համազգեստի կրման, էթիկայի կանոնների խստիվ պահպանման, ծառայողական և կատարողական կարգապահության ամրապնդման, ինչպես նաև հասարակական կարգի ապահովման ուղղություններով։