Պաշտոնական Հայտարարություն Ուշադրություն Համակարգ Պարզաբանում Ի գիտություն լրագրողների
Արցախի Հանրապետության Սահմանադրություն Օրենսգրքեր Օրենքներ ԱՀ Նախագահի հրամանագրեր, կարգադրություններ ԱՀ կառավարության որոշումներ ԱՀ ոստիկանության պետի հրամաններ Նախագծեր
Եռամսյակ Կիսամյակ Ինն ամիսներ Տարի
Սպանություն Սպանության փորձ Հետախուզվողի հայտնաբերում Մարմնական վնասվածք մահվան ելքով Մարմնական վնասվածք Անձի առևանգում Դիակի հայտնաբերում Ինքնասպանություն կամ ինքնասպանության փորձ Ավազակային հարձակում Կողոպուտ Գողություն Խարդախություն Յուրացում կամ վատնում ԱՄՏ-ի փախցնել Գույքը դիտավորությամբ ոչնչացնելը Դրամանենգություն Խուլիգանություն Կավատություն Թմրամիջոցի հայտնաբերում Ապօրինի ծառահատում Որսագողություն Կաշառակերություն Բռնություն իշխանության ներկայացուցչի նկատմամբ Այլ հանցագործություններ Հայտարարվել է հետախուզում Զենք-զինամթերքի կամավոր հանձնում Զենք-զինամթերքի հայտնաբերում Պայթյուն և վթար Հրդեհ Թունավորում Անհայտ կորած
Հետախուզվում են Անհայտ կորած
ՃՏ պատահարներ Օրենքներ, որոշումներ Հայտարարություններ և ծանուցումներ Վարորդական տեսական քննությունների հարցաշարեր

ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ

ԹԵԺ ԳԻԾ


09.03.2015 11:24

ԼՂՀ ոստիկանության պետը պարգևատրեց ՀՀ ոստիկանության գնդապետին

ԼՂՀ ոստիկանության պետը պարգևատրեց ՀՀ ոստիկանության գնդապետին

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության ոստիկանությունների միջև համագործակցությունը գտնվում է ամենաբարձր մակարդակի վրա, որի շնորհիվ հայկական երկու պետությունների իրավապահ մարմիններին հաջողվում է համատեղ ուժերով նպատակային պայքար մղել հանցավորության և հակահասարակական դրսևորումների դեմ, հայտնաբերել հետախուզման մեջ գտնվող կամ անհայտ կորած անձանց, ապահովել հասարակության խաղաղ կենսագործունեությունն ու  զարգացման առաջընթացը:

Վերոգրյալի արդյունավետությունը պայմանավորվում է իրավակարգին ծառայելու անձնվիրությամբ օժտված նվիրյալների քրտնաջան աշխատանքով:        

ԼՂՀ ոստիկանության պետ, գեներալ-մայոր Կամո Աղաջանյանի սույն թվականի մարտի 7-ի հրամանով` ԼՂՀ և ՀՀ ոստիկանությունների միջև սերտ համագործակցության ամրապնդման, հասարակական կարգի ապահովման և հանցավորության դեմ պայքարի գործում զգալի ավանդ ներդնելու համար ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության պարեկապահակետային ծառայության գնդի հրամանատար, ոստիկանության գնդապետ Խաչատուր Արտուշի Ավետիսյանը պարգևատրվեց «Համագործակցության ամրապնդման համար» մեդալով:

Պարգևատրման հանդիսավոր արարողակարգը կատարեց ԼՂՀ ոստիկանության պետի տեղակալ-շտաբի պետ, ոստիկանության գնդապետ Բորիս Ենգիբարյանը, ով, շնորհավորելով գնդապետ Ավետիսյանին, հույս հայտնեց, որ այսուհետ առավել կամրապնդվի և որակական նոր հարթություն կտեղափոխվի երկու հայկական իրավապահ կառույցների միջև համագործակցությունը՝  ի շահ մեր պետությունների և ի բարօրություն մեր ժողովուրդի: