Պաշտոնական Հայտարարություն Ուշադրություն Համակարգ Պարզաբանում Ի գիտություն լրագրողների
Արցախի Հանրապետության Սահմանադրություն Օրենսգրքեր Օրենքներ ԱՀ Նախագահի հրամանագրեր, կարգադրություններ ԱՀ կառավարության որոշումներ ԱՀ ոստիկանության պետի հրամաններ Նախագծեր
Եռամսյակ Կիսամյակ Ինն ամիսներ Տարի
Սպանություն Սպանության փորձ Հետախուզվողի հայտնաբերում Մարմնական վնասվածք մահվան ելքով Մարմնական վնասվածք Անձի առևանգում Դիակի հայտնաբերում Ինքնասպանություն կամ ինքնասպանության փորձ Ավազակային հարձակում Կողոպուտ Գողություն Խարդախություն Յուրացում կամ վատնում ԱՄՏ-ի փախցնել Գույքը դիտավորությամբ ոչնչացնելը Դրամանենգություն Խուլիգանություն Կավատություն Թմրամիջոցի հայտնաբերում Ապօրինի ծառահատում Որսագողություն Կաշառակերություն Բռնություն իշխանության ներկայացուցչի նկատմամբ Այլ հանցագործություններ Հայտարարվել է հետախուզում Զենք-զինամթերքի կամավոր հանձնում Զենք-զինամթերքի հայտնաբերում Պայթյուն և վթար Հրդեհ Թունավորում Անհայտ կորած
Հետախուզվում են Անհայտ կորած
ՃՏ պատահարներ Օրենքներ, որոշումներ Հայտարարություններ և ծանուցումներ Վարորդական տեսական քննությունների հարցաշարեր

ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ

ԹԵԺ ԳԻԾ

Լրահոս 21.04.2018 Արխիվ

23.01.2017 16:47

ԼՂՀ ոստիկանության պետը ամփոփեց ֆինանսատնտեսական վարչության 2016թ. ծառայողական գործունեությունը

ԼՂՀ ոստիկանության պետը ամփոփեց ֆինանսատնտեսական վարչության   2016թ. ծառայողական գործունեությունը

Սույն թվականի հունվարի 23-ին ԼՂՀ ոստիկանությունում ամփոփվեց ֆինանսատնտեսական վարչության 2016թ. ծառայողական գործունեությունը։

Խորհրդակցությունը ղեկավարում  էր ԼՂՀ ոստիկանության պետ, գեներալ-մայոր Կամո Աղաջանյանը։

Մասնակցում էր ֆինանսատնտեսական վարչության անձնակազմը։ 

Հիմնական զեկույցով հանդես եկավ ֆինանսատնտեսական վարչության պետ, ոստիկանության գնդապետ Նվեր Թովմասյանը։

Ըստ հիմնական զեկուցողի, ֆինանսատնտեսական վարչության կողմից կատարվել են բոլոր ֆինանսական պարտավորությունները։ Ապահովվել է ոստիկանության ֆինանսական գործունեության հետ կապված հրամանների, հրահանգների, վիճակագրական հաշվետվությունների կատարումն ու ոստիկանության գույքի և ընդհանուր նյութաֆինանսական ռեսուրսների պահպանության վիճակը։

ԼՂՀ ոստիկանության պետը, կարևորելով ոստիկանության գույքի, այդ թվում տրանսպորտային միջոցների խնամքով շահագործման առաջնահերթությունը,  պահանջեց ավելի հոգատար լինել ունեցածը պահպանելու հարցում և ապահովել ինչպես գույքի, այնպես էլ ոստիկանության սպառազինության մանրակրկիտ հաշվառումը։

«Լավ» գնահատականի արժանացնելով ոստիկանության ֆինանսատնտեսական վարչության 2016թ. ծառայողական գործունեությունը՝ ոստիկանության պետը կարևորեց  իրականացված տնտեսման ճշգրիտ քաղաքականության շնորհիվ 2016թ. պետության կողմից ոստիկանության հատկացված միջոցներից 151.141.000 դրամ տնտեսելու հանգամանքը և պահանջեց նույն կերպ շարունակել նաև 2017թ., դրա հետ մեկտեղ գնման արդար ու թափանցիկ գործընթացի միջոցով ապահովվելով ոստիկանության կարիքների համար անհրաժեշտ գույքն ու հանդերձանքը։