Պաշտոնական Հայտարարություն Ուշադրություն Համակարգ Պարզաբանում Ի գիտություն լրագրողների
Արցախի Հանրապետության Սահմանադրություն Օրենսգրքեր Օրենքներ ԱՀ Նախագահի հրամանագրեր, կարգադրություններ ԱՀ կառավարության որոշումներ ԱՀ ոստիկանության պետի հրամաններ Նախագծեր
Եռամսյակ Կիսամյակ Ինն ամիսներ Տարի
Սպանություն Սպանության փորձ Հետախուզվողի հայտնաբերում Մարմնական վնասվածք մահվան ելքով Մարմնական վնասվածք Անձի առևանգում Դիակի հայտնաբերում Ինքնասպանություն կամ ինքնասպանության փորձ Ավազակային հարձակում Կողոպուտ Գողություն Խարդախություն Յուրացում կամ վատնում ԱՄՏ-ի փախցնել Գույքը դիտավորությամբ ոչնչացնելը Դրամանենգություն Խուլիգանություն Կավատություն Թմրամիջոցի հայտնաբերում Ապօրինի ծառահատում Որսագողություն Կաշառակերություն Բռնություն իշխանության ներկայացուցչի նկատմամբ Այլ հանցագործություններ Հայտարարվել է հետախուզում Զենք-զինամթերքի կամավոր հանձնում Զենք-զինամթերքի հայտնաբերում Պայթյուն և վթար Հրդեհ Թունավորում Անհայտ կորած
Հետախուզվում են Անհայտ կորած
ՃՏ պատահարներ Օրենքներ, որոշումներ Հայտարարություններ և ծանուցումներ Վարորդական տեսական քննությունների հարցաշարեր

ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ

ԹԵԺ ԳԻԾ

Լրահոս 21.01.2020 Արխիվ

22.01.2015 16:48

ԼՂՀ ոստիկանության պետը ամփոփեց ոստիկանության Ստեփանակերտի քաղաքային վարչության 2014թ. օպերատիվ-ծառայողական գործունեության արդյունքները

ԼՂՀ ոստիկանության պետը ամփոփեց ոստիկանության Ստեփանակերտի քաղաքային վարչության 2014թ. օպերատիվ-ծառայողական գործունեության արդյունքները

Սույն թվականի հունվարի 22-ին ոստիկանության Ստեփանակերտի քաղաքային վարչությունում կայացած խորհրդակցության օրակարգը նվիրված էր ոստիկանության Ստեփանակերտի քաղաքային վարչության 2014թ. օպերատիվ-ծառայողական գործունեության արդյունքների ամփոփմանը:

Խորհրդակցությունը վարում էր ԼՂՀ ոստիկանության պետ, գեներալ-մայոր Կամո Աղաջանյանը:

Հիմնական զեկույցով հանդես եկավ ոստիկանության Ստեփանակերտի քաղաքային վարչության պետ, ոստիկանության գնդապետ Աշոտ Հակոբջանյանը:

Ըստ զեկուցողի, 2014թ. Ստեփանակերտ քաղաքում բոլոր ծառայությունների գծերով գրանցվել է 115 հանցագործության դեպք` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 152-ի դիմաց, նվազումը կազմել է 37 դեպք կամ  24.3 %:

Ստեփանակերտ քաղաքում արձանագրված հանցագործությունների տեսակարար կշիռը, հանրապետությունում բոլոր գծերով գրանցված հանցագործությունների թվում, կազմում է 32.9%` ընդդեմ 2013թ-ի 34%-ի:

Հանցագործությունների ընդհանուր թվաքանակի նվազման պարագայում, բնականաբար, նվազել է նաև հանցավորության գործակիցը: Հաշվետու ժամանակահատվածում 10.000 բնակչին բաժին ընկնող հանցագործությունների թիվը Ստեփանակերտ քաղաքում կազմել է 21.1 (2013թ. ընթացքում ՝ 28.1), իսկ յուրաքանչյուր 474 բնակչի հաշվով կատարվել է 1 հանցագործություն:

Ըստ ծանրության աստիճանի բոլոր ուղղություններով դիտվել է նվազում:

2014թ. ընթացքում կատարվել են մարդու կյանքի և առողջության դեմ ուղղված 12 հանցագործություն` ընդդեմ 19-ի, խուլիգանության փաստ չի արձանագրվել, իսկ թմրամիջոցների հետ կապված հանցագործությունները նվազել են 18-ով՝ 42-ից՝ 24-ի:      Նվազել են նաև սեփականության, տնտեսական գործունեության, պետական իշխանության, ծառայության և կառավարման կարգի դեմ ուղղված, ինչպես նաև նախկինում հանցագործություն կատարած անձանց կողմից կատարված հանցագործությունները: Անչափահասների կողմից կատարված հանցագործությունների քանակը մնացել է անփոփոխ (2 ընդդեմ 2-ի):

Նախկին տարիներին կասեցված քրեական գործերից բացահայտվել է 5 հանցագործություն:

Զեկույցներով հանդես եկան նաև առանցքային ծառայությունների պատասխանատուները:

Բավարար գնահատելով ոստիկանության Ստեփանակերտի քաղաքային վարչության 2014թ. օպերատիվ-ծառայողական գործունեությունը` ԼՂՀ ոստիկանության պետ, գեներալ-մայոր Կամո Աղաջանյանը մի շարք ուղղություններով տվեց կոնկրետ հանձնարարականներ:

Որպես առաջնահերթություն դիտարկելով հանցագործությունների նախականխման և կանխման անհրաժեշտությունը` ոստիկանության պետը հանձնարարեց ակտիվացնել տեղամասային տեսուչների գործունեությունը, որն, անշուշտ, կնպաստի նաև արդեն իսկ գրանցված և դեռևս չբացահայտված հանցագործությունների բացահայտմանը:

Բացի այդ, ոստիկանության պետը խիստ կարևորեց նաև անչափահասների շրջանում տարվող պրոֆիլակտիկ աշխատանքները: Անչափահասների գործերով բաժնի տեսուչներին  խստագույնս հանձնարարելով` հետևողական լինել մատաղ սերնդի դաստիարակության հարցում, ուսումնասիրել և օր առաջ ի հայտ բերել իրավախախտումներ, հանցագործություններ ծնող պատճառներն ու պայմանները և բոլոր հնարավոր օրինական միջոցներով կանխել անչափահասների վարքի նույնիսկ աննշան շեղումները:    

«Ոստիկանությունը արդարության ջահակիր է և օրինականության առաջամարտիկ: Նշվածս սկզբունքների լիարժեքության ապահովման դեպքում միայն կունենանք իր իսկ անվտանգության մեջ լիարժեք երաշխավորված հասարակություն՝ հետևաբար նաև ամուր հենասյուններով աշխարհին ներկայացող պետություն», - եզրափակեց ոստիկանության պետը: