Պաշտոնական Հայտարարություն Ուշադրություն Համակարգ Պարզաբանում Ի գիտություն լրագրողների
Արցախի Հանրապետության Սահմանադրություն Օրենսգրքեր Օրենքներ ԱՀ Նախագահի հրամանագրեր, կարգադրություններ ԱՀ կառավարության որոշումներ ԱՀ ոստիկանության պետի հրամաններ Նախագծեր Հանրային քննարկումներ
Հանրապետության նախագահի երկրորդ փուլի_ընտրությունների_ընտրողների__ցուցակներ ԱՀ նախագահի երկրորդ փուլի ընտրությունների՝ ԱՀ ոստիկանության ծառայողների և ըստ գտնվելու վայրի ընտրողների լրացուցիչ ցուցակներ
Եռամսյակ Կիսամյակ Ինն ամիսներ Տարի
Սպանություն Սպանության փորձ Հետախուզվողի հայտնաբերում Մարմնական վնասվածք մահվան ելքով Մարմնական վնասվածք Անձի առևանգում Դիակի հայտնաբերում Ինքնասպանություն կամ ինքնասպանության փորձ Ավազակային հարձակում Կողոպուտ Գողություն Խարդախություն Յուրացում կամ վատնում ԱՄՏ-ի փախցնել Գույքը դիտավորությամբ ոչնչացնելը Դրամանենգություն Խուլիգանություն Կավատություն Թմրամիջոցի հայտնաբերում Ապօրինի ծառահատում Որսագողություն Կաշառակերություն Բռնություն իշխանության ներկայացուցչի նկատմամբ Այլ հանցագործություններ Հայտարարվել է հետախուզում Զենք-զինամթերքի կամավոր հանձնում Զենք-զինամթերքի հայտնաբերում Պայթյուն և վթար Հրդեհ Թունավորում Անհայտ կորած
Հետախուզվում են Անհայտ կորած
ՃՏ պատահարներ Օրենքներ, որոշումներ Հայտարարություններ և ծանուցումներ Վարորդական տեսական քննությունների հարցաշարեր

ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ

ԹԵԺ ԳԻԾ


20.01.2015 21:34

ԼՂՀ ոստիկանության պետը ամփոփեց ճանապարհային ոստիկանության 2014թ. կատարած աշխատանքները

ԼՂՀ ոստիկանության պետը ամփոփեց ճանապարհային ոստիկանության 2014թ. կատարած աշխատանքները

Սույն թվականի հունվարի 20-ին ԼՂՀ ոստիկանության ճանապարհային ոստիկանությունում կայացած խորհրդակցությունը նվիրված էր ճանապարհային ոստիկանության 2014թ. կատարած աշխատանքների արդյունքների ամփոփմանը։

Խորհրդակցությունը վարում էր ԼՂՀ ոստիկանության պետ, գեներալ-մայոր Կամո Աղաջանյանը։

Հիմնական զեկույցով հանդես եկավ ԼՂՀ ոստիկանության ճանապարհային ոստիկանության պետ, ոստիկանության փոխգնդապետ Լևոն Գաբրիելյանը։

2014թ. ընթացքում հանրապետության տարածքում գրանցվել է 62 ճանապարհատրանսպորտային պատահար, որոնց հետևանքով զոհվել է 14 և վիրավորվել՝ 67 մարդ՝ նախորդ տարվա 61 պատահարի, 12 զոհի և 77 վիրավորի դիմաց։

Ճանապարհատրանսպորտային պատահարների թիվը նախորդ տարվա համեմատ աճել է 1-ով, զոհերի քանակը՝ 2-ով, իսկ վիրավորների թիվը` նվազել 10 մարդով։

Զեկույցներով հանդես եկան նաև ճանապարհապարեկային ծառայության բաժնի պետ, ինքը և վաշտի հրամանատար,  ոստիկանության մայոր Դավիթ Մանգասարյանը, ինչպես նաև սպայական դասակի և ջոկի հրամանատարները։

ԼՂՀ ոստիկանության պետ, գեներալ-մայոր Կամո Աղաջանյանը, ամփոփելով ԼՂՀ ոստիկանության ճանապարհային ոստիկանության կողմից 2014թ. կատարած աշխատանքները, հանգամանալից կանգ առավ այն թերություններին և բացթողումներին, որոնք բացասականորեն են ներազդել աշխատանքների արդյունավետությանը։

Իր խորին մտահոգությունը հայտնելով ճանապարհատրանսպորտային պատահարների և դրանց հետևանքով զոհերի ու վիրավորների հանգամանքին՝ ոստիկանության պետը պահանջեց յուրաքանչյուր պատահարով կատարել մանրակրկիտ վերլուծություն, պարզել պատահարի առաջացման պայմաններն ու պատճառները և կազմելով  միջոցառումների պլան՝  ներկայացնել իր հաստատմանը։

Ճանապարհային ոստիկանության պետին հանձնարարվեց նաև մանրակրկիտ ուսումնասիրել հանրապետական և համայնքային նշանակության  բոլոր ճանապարհահատվածները՝ դրանց վերանորոգման, խոչընդոտների վերացման, ինչպես նաև ճանապարհային նշանների ու գծանշումների անհրաժեշտությունների մասին ներկայացնել գրություններ, որոնք ընթացքավորելու նպատակով  կուղարկվեն պետական համապատասխան մարմիններին։

«Ճանապարհատրանսպորտային պատահարները, որոնց հետևանքով 14 ընտանիք որբացել է, մեր բոլորի ողբերգությունն է։ Ես հանձնարարել և այսօր էլ ամենախստագույնս կերպով զգուշացնում եմ, որ մենք պարտավոր ենք անհանդուրժող լինել արագությունը գերազանցող և առանց վարորդական իրավունքի կամ ոգելիցի ազդեցության տակ տրանսպորտային միջոցը վարող վարորդների նկատմամբ: Նրանց գիտակցությանը հասցնել, որ իրենց անփույթ և անպատասխանատու վերաբերմունքով վտանգի են ենթարկում ոչ միայն իրենց, այլև, բացառապես, անմեղ վարորդների և հետիոտների կյանքն ու առողջությունը։ «Արջի ծառայությամբ» դուք հեղինակություն չեք վայելի. արդար և անաչառ եղեք ձեր գործառույթները իրականացնելիս», - նշեց ոստիկանության պետը։

«Ոստիկանության արտաքին ծառայությունների և հիմնականում ճանապարհային ոստիկանության  գործունեությամբ է պայմանավորված հասարակության վերաբերմունքն ու վստահությունը համակարգի հանդեպ, ուստի ես աններողամիտ եմ լինելու թողտվություն ցուցաբերողների նկատմամբ», - եզրափակեց ոստիկանության պետը։

Գեներալ-մայոր Կ. Աղաջանյանը, անբավարար գնահատելով ճանապարհային ոստիկանության 2014թ. գործունեության արդյունքները, ծառայողական պարտականությունների ոչ պատշաճ կատարման համար ճանապարհային ոստիկանության պետին և ճանապարհային ոստիկանության 6 պատասխանատուների ենթարկեց կարգապահական տույժերի։