Պաշտոնական Հայտարարություն Ուշադրություն Համակարգ Պարզաբանում Ի գիտություն լրագրողների
Արցախի Հանրապետության Սահմանադրություն Օրենսգրքեր Օրենքներ ԱՀ Նախագահի հրամանագրեր, կարգադրություններ ԱՀ կառավարության որոշումներ ԱՀ ոստիկանության պետի հրամաններ Նախագծեր
Եռամսյակ Կիսամյակ Ինն ամիսներ Տարի
Սպանություն Սպանության փորձ Հետախուզվողի հայտնաբերում Մարմնական վնասվածք մահվան ելքով Մարմնական վնասվածք Անձի առևանգում Դիակի հայտնաբերում Ինքնասպանություն կամ ինքնասպանության փորձ Ավազակային հարձակում Կողոպուտ Գողություն Խարդախություն Յուրացում կամ վատնում ԱՄՏ-ի փախցնել Գույքը դիտավորությամբ ոչնչացնելը Դրամանենգություն Խուլիգանություն Կավատություն Թմրամիջոցի հայտնաբերում Ապօրինի ծառահատում Որսագողություն Կաշառակերություն Բռնություն իշխանության ներկայացուցչի նկատմամբ Այլ հանցագործություններ Հայտարարվել է հետախուզում Զենք-զինամթերքի կամավոր հանձնում Զենք-զինամթերքի հայտնաբերում Պայթյուն և վթար Հրդեհ Թունավորում Անհայտ կորած
Հետախուզվում են Անհայտ կորած
ՃՏ պատահարներ Օրենքներ, որոշումներ Հայտարարություններ և ծանուցումներ Վարորդական տեսական քննությունների հարցաշարեր

ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ

ԹԵԺ ԳԻԾ

Լրահոս 21.04.2018 Արխիվ

21.01.2017 14:11

ԼՂՀ ոստիկանության պետը ամփոփեց ճանապարհային ոստիկանության վարչության 2016թ. ծառայողական գործունեությունը

ԼՂՀ ոստիկանության պետը ամփոփեց ճանապարհային ոստիկանության վարչության  2016թ. ծառայողական գործունեությունը

Սույն թվականի հունվարի 20-ին ԼՂՀ ոստիկանությունում ճանապարհային ոստիկանությունում ամփոփվեց ճանապարհային ոստիկանության 2016թ. ծառայողական գործունեությունը:

Խորհրդակցությունը ղեկավարում էր ԼՂՀ ոստիկանության պետ, գեներալ-մայոր Կամո Աղաջանյանը:

Մասնակցում էր ճանապարհային ոստիկանության վարչության անձնակազմը:  

Հիմնական զեկույցով հանդես եկավ ճանապարհային ոստիկանության վարչության պետ, ոստիկանության փոխգնդապետ Իգոր Օհանյանը:

Հաշվետու ժամանակաշրջանում Հանրապետության տարածքում գրանցվել է 61 ճանապարհատրանսպորտային պատահար, որոնց հետևանքով զոհվել է 11 և վիրավորվել` 69 մարդ, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի՝ 73 պատահարի, 12 զոհի և 85 վիրավորի դիմաց: Ճանապարհատրանսպորտային պատահարների թիվը նախորդ տարվա համեմատ նվազել է 12-ով, զոհերի քանակը` նվազել 1-ով, իսկ վիրավորների թիվը` նվազել 16-ով:

Ճանապարհատրանսպորտային պատահարների առաջացման պատճառների վերլուծությունը ցույց է տալիս, որ գրանցված պատահարներից 5-ը տեղի է ունեցել անսթափ վիճակում տրանսպորտային միջոց վարելու, 12-ը՝ արագության գերազանցման և ոչ ճիշտ արագության ընտրության, 24-ը` վարորդների անուշադրության և ՃԵԿ-ի այլ խախտումների, 7 դեպք գրանցվել է հանդիպակաց երթևեկության գոտի դուրս գալու, 6 դեպք` հետիոտնի կողմից ՃԵԿ-ի խախտման, 2 դեպք` ղեկին քնելու, 1 դեպք` ճանապարհների անբավարար վիճակի և 2-ական դեպք` նշանների և գծանշումների պահանջների անտեսման ու տրանսպորտային միջոցի անսարքության պատճառով:

ԼՂՀ ոստիկանության պետը, ըստ շրջանների մեկ առ մեկ վերլուծելով և հրապարակելով արձանագրած ցուցանիշները, պատասխանատուների ուշադրությունը ևս մեկ անգամ սևեռեց ճանապարհային երթևեկության այնպիսի կանոնների, ինչպիսիք են՝ առանց վարորդական իրավունքի, սահմանված արագության գերազանցմամբ և անսթափ  վիճակում տրանսպորտային միջոցները վարելու կոպիտ խախտումներին՝ պահանջելով անհանդուրժող լինել դրանք կատարողների նկատմամբ:

«Հանրապետություն ներկրվող տրանսպորտային միջոցների աճին զուգահեռ ավելի է ծանրաբեռնվում ճանապարհային ոստիկանության ծառայությունը, ուստի պահանջվում է ջանքեր ներդնել երթևեկության անվտանգության ապահովման համար: Նորություն չէ, որ ոստիկանության գործունեության վերաբերյալ հասարակության գնահատականը հիմնականում պայմանավորվում է հենց Ձեր ծառայությամբ, քանի որ արտաքին ծառայություն իրականացնող այն ստորաբաժանումն եք, որն ամենօրյա շփման մեջ է մեր համերկրացիների հետ: Շիտակություն դրսևորեք բոլորի նկատմամբ՝ եղեք արդարամիտ Ձեր գործողություններում և խստապահանջությունը միախառնեք պարզ մարդկային հոգատարությամբ», - նշեց ոստիկանության պետը:

«Լավ» գնահատականի արժանացնելով ոստիկանության ճանապարհային ոստիկանության 2016թ. ծառայողական գործունեությունը՝ ոստիկանության պետը նշեց, որ ճանապարհային ոստիկանության գործունեությունում առկա ձեռքբերումները՝ մասնավորապես երթևեկության մասնակիցների հանդեպ ցուցաբերվող անաչառ վերաբերմունքը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությունից և արտերկրից ժամանող հյուրերի նկատմամբ հոգատարությունն ու սրտացավությունը գնահատվում են ինչպես հասարակության, այնպես էլ  Արցախի  Հանրապետության իշխանությունների կողմից: