Պաշտոնական Հայտարարություն Ուշադրություն Համակարգ Պարզաբանում Ի գիտություն լրագրողների
Արցախի Հանրապետության Սահմանադրություն Օրենսգրքեր Օրենքներ ԱՀ Նախագահի հրամանագրեր, կարգադրություններ ԱՀ կառավարության որոշումներ ԱՀ ոստիկանության պետի հրամաններ Նախագծեր
Եռամսյակ Կիսամյակ Ինն ամիսներ Տարի
Սպանություն Սպանության փորձ Հետախուզվողի հայտնաբերում Մարմնական վնասվածք մահվան ելքով Մարմնական վնասվածք Անձի առևանգում Դիակի հայտնաբերում Ինքնասպանություն կամ ինքնասպանության փորձ Ավազակային հարձակում Կողոպուտ Գողություն Խարդախություն Յուրացում կամ վատնում ԱՄՏ-ի փախցնել Գույքը դիտավորությամբ ոչնչացնելը Դրամանենգություն Խուլիգանություն Կավատություն Թմրամիջոցի հայտնաբերում Ապօրինի ծառահատում Որսագողություն Կաշառակերություն Բռնություն իշխանության ներկայացուցչի նկատմամբ Այլ հանցագործություններ Հայտարարվել է հետախուզում Զենք-զինամթերքի կամավոր հանձնում Զենք-զինամթերքի հայտնաբերում Պայթյուն և վթար Հրդեհ Թունավորում Անհայտ կորած
Հետախուզվում են Անհայտ կորած
ՃՏ պատահարներ Օրենքներ, որոշումներ Հայտարարություններ և ծանուցումներ Վարորդական տեսական քննությունների հարցաշարեր

ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ

ԹԵԺ ԳԻԾ


18.01.2017 20:07

ԼՂՀ ոստիկանության ճանապարհային ոստիկանությունը տեղափոխվել է մայրաքաղաքի Թումանյան 111 հասցեով տեղակայված նոր մասնաշենք

ԼՂՀ ոստիկանության ճանապարհային ոստիկանությունը տեղափոխվել է մայրաքաղաքի Թումանյան 111 հասցեով տեղակայված նոր մասնաշենք

ԼՂՀ իշխանությունների և անձամբ ոստիկանության պետ, գեներալ-մայոր Կամո Աղաջանյանի գործուն միջամտությամբ, անհատ ձեռներեցներ՝ Մարատ Ղազարյանի և Կարեն Սարգսյանի կողմից` որպես նվիրատվություն ոստիկանությանն է տրամադրվել Ստեփանակերտ քաղաքի Թումանյան 111 հասցեով տեղակայված մասնաշենքը, որտեղ արդեն գործում է ԼՂՀ ոստիկանության ճանապարհային ոստիկանությունը։

Սույն թվականի հունվարի 18-ին ստեղծված պայմաններին ծանոթանալու նպատակով Արցախի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանը, ոստիկանության պետ, գեներալ-մայոր Կամո Աղաջանյանի և Պաշտպանության նախարար-ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանի ուղեկցությամբ այցելեցին ԼՂՀ ոստիկանության ճանապարհային ոստիկանության նոր մասնաշենք։

Ճանապարհային ոստիկանության նոր մասնաշենքը ունի 17 աշխատասենյակ, ընդարձակ դահլիճ և ավտոկայանատեղի, քննասենյակ, ճաշարան և մի շարք այլ հարմարություններ։ Տեխնիկական հագեցվածությունը և ընդհանուր ծառայության պայմանների բարելավումը հնարավոր են դարձնում ավելի արդյունավետ իրականացնելու քաղաքացիներին արագ, թափանցիկ և որակյալ ծառայություններ մատուցելու վերաբերյալ ԼՂՀ ոստիկանության պետի հանձնարարականը։

Շնորհավորելով ճանապարհային ոստիկանության մեր գործընկերներին` համոզված ենք, որ նրանք այսուհետ ավելի պատասխանատվությամբ և ուժերի գերլարմամբ կիրականացնեն երթևեկության անվտանգության ապահովման՝ ճանապարհատրանսպորտային պատահարների կանխարգելման ուղղությամբ իրենց գործառույթները։