Պաշտոնական Հայտարարություն Ուշադրություն Համակարգ Պարզաբանում Ի գիտություն լրագրողների
Արցախի Հանրապետության Սահմանադրություն Օրենսգրքեր Օրենքներ ԱՀ Նախագահի հրամանագրեր, կարգադրություններ ԱՀ կառավարության որոշումներ ԱՀ ոստիկանության պետի հրամաններ Նախագծեր
Եռամսյակ Կիսամյակ Ինն ամիսներ Տարի
Սպանություն Սպանության փորձ Հետախուզվողի հայտնաբերում Մարմնական վնասվածք մահվան ելքով Մարմնական վնասվածք Անձի առևանգում Դիակի հայտնաբերում Ինքնասպանություն կամ ինքնասպանության փորձ Ավազակային հարձակում Կողոպուտ Գողություն Խարդախություն Յուրացում կամ վատնում ԱՄՏ-ի փախցնել Գույքը դիտավորությամբ ոչնչացնելը Դրամանենգություն Խուլիգանություն Կավատություն Թմրամիջոցի հայտնաբերում Ապօրինի ծառահատում Որսագողություն Կաշառակերություն Բռնություն իշխանության ներկայացուցչի նկատմամբ Այլ հանցագործություններ Հայտարարվել է հետախուզում Զենք-զինամթերքի կամավոր հանձնում Զենք-զինամթերքի հայտնաբերում Պայթյուն և վթար Հրդեհ Թունավորում Անհայտ կորած
Հետախուզվում են Անհայտ կորած
ՃՏ պատահարներ Օրենքներ, որոշումներ Հայտարարություններ և ծանուցումներ Վարորդական տեսական քննությունների հարցաշարեր

ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ

ԹԵԺ ԳԻԾ


07.01.2019 20:22

Իրավական ընթացք՝ Շահումյանի շրջանի «Տաք ջուր» կոչվող տեղամասում կատարված վիճաբանության դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ

Իրավական ընթացք՝ Շահումյանի շրջանի «Տաք ջուր»  կոչվող տեղամասում կատարված վիճաբանության դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ

2018թ.դեկտեմբերի 30-ին «Հանրապետական հիվանդանոցից» ոստիկանության Ստեփանակերտի քաղաքային վարչություն հաղորդում էր ստացվել առ այն, որ նույն օրը ժամը 3 անց 45-ին հեմատոմա և սալջարդ վնասվածքներով իրենց մոտ է ներկայացվել Ստեփանակերտ քաղաքի բնակիչ, Շահումյանի շրջանի «Զուար» համայնքի «Տաք ջուր» կոչվող տեղամասի հսկիչ, 1964թ ծնված Ն.Ս-ն.
Կատարված ստուգումների ընթացքում պարզվել է, որ 2018թ. դեկտեմբերի 29-ին ժամը 20-ի սահմաններում Շահումյանի շրջանի «Տաք ջուր» կոչվող տեղամասում Ն.Ս-ին ծեծի են ենթարկել Ստեփանակերտ քաղաքի բնակիչ, 1965թ ծնված Ա. Շ-ն և Մարտակերտի շրջանի բնակիչներ՝ 1968թ ծնված Ս.Ս-ն և 1972թ ծնված Ս.Թ-ն։
Հարկ է նշել, որ տվյալ տարածքում ծառայություն իրականացնող ոստիկանության ծառայողները նկատելով վիճաբանությունը, շտապել են դեպքի վայր և կանխել դրա հետագա ընթացքն ու հնարավոր հետևանքները։
Նշված անձանցից, ինչպես նաև ականատես մեկ այլ անձից վերցվել են բացատրություններ։ Ն.Ս-ի նկատմամբ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։
Դեպքի հանգամանաքները պարզելու ուղղությամբ ստուգումները շարունակվում են։

 Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ԱՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: