Պաշտոնական Հայտարարություն Ուշադրություն Համակարգ Պարզաբանում Ի գիտություն լրագրողների
Արցախի Հանրապետության Սահմանադրություն Օրենսգրքեր Օրենքներ ԱՀ Նախագահի հրամանագրեր, կարգադրություններ ԱՀ կառավարության որոշումներ ԱՀ ոստիկանության պետի հրամաններ Նախագծեր Հանրային քննարկումներ
Հանրապետության նախագահի երկրորդ փուլի_ընտրությունների_ընտրողների__ցուցակներ ԱՀ նախագահի երկրորդ փուլի ընտրությունների՝ ԱՀ ոստիկանության ծառայողների և ըստ գտնվելու վայրի ընտրողների լրացուցիչ ցուցակներ
Եռամսյակ Կիսամյակ Ինն ամիսներ Տարի
Սպանություն Սպանության փորձ Հետախուզվողի հայտնաբերում Մարմնական վնասվածք մահվան ելքով Մարմնական վնասվածք Անձի առևանգում Դիակի հայտնաբերում Ինքնասպանություն կամ ինքնասպանության փորձ Ավազակային հարձակում Կողոպուտ Գողություն Խարդախություն Յուրացում կամ վատնում ԱՄՏ-ի փախցնել Գույքը դիտավորությամբ ոչնչացնելը Դրամանենգություն Խուլիգանություն Կավատություն Թմրամիջոցի հայտնաբերում Ապօրինի ծառահատում Որսագողություն Կաշառակերություն Բռնություն իշխանության ներկայացուցչի նկատմամբ Այլ հանցագործություններ Հայտարարվել է հետախուզում Զենք-զինամթերքի կամավոր հանձնում Զենք-զինամթերքի հայտնաբերում Պայթյուն և վթար Հրդեհ Թունավորում Անհայտ կորած
Հետախուզվում են Անհայտ կորած
ՃՏ պատահարներ Օրենքներ, որոշումներ Հայտարարություններ և ծանուցումներ Վարորդական տեսական քննությունների հարցաշարեր

ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ

ԹԵԺ ԳԻԾ

Լրահոս 08.08.2020 Արխիվ

28.09.2016 16:40

Թմրանյութ և ռազմամթերք՝ «Կանեփ-կակաչ» համալիր միջոցառման ընթացքում

Սեպտեմբերի 27-ին «Կանեփ-կակաչ» համալիր միջոցառման ընթացքում թմրանյութ պահելու կասկածանքով զննության են ենթարկվել.

-Շուշի քաղաքի  Անդրանիկի փողոցի N տան բնակիչ 1952թ. ծնված Լ.Ա-ին պատկանող առանձնատունը, որտեղ հայտնաբերվել է 5.2 գրամ ընդհանուր քաշով կանաչ գույնի սպեցիֆիկ հոտով մանրացված և չորացված կանեփանման բույսի զանգված և  0.5 գրամ կանեփանման բույսի սերմեր:

-Շուշիի շրջանի Քիրսավան գյուղի բնակիչ 1958թ. ծնված Վ. Հ-ի ժամանակավոր կացարանը, որի պատշգամբի պատից կախված զինվորական բաճկոնի գրպանում և պատուհանագոգի վրա հայտնաբերվել է 1,3 գրամ ընդհանուր քաշով սպեցիֆիկ հոտով կանեփանման բույսի չորացված, մանրացված զանգված և կանեփանման բույսի շագանակագույն 1 գնդիկ, իսկ բակում տեղադրված ցինկապատ խողովակից հայտնաբերվել է ապակե տարա, որի մեջ առկա էր թվով 50 հատ կանեփանման բույսի սերմեր:

-Քիրսավան գյուղի բնակիչ 1968թ. ծնված Ա. Չ-ին պատկանող առանձնատունը, որի սենյակի պատուհանագոգից հայտնաբերվել է թղթի մեջ փաթեթավորված 9 գրամ ընդհանուր քաշով սպեցիֆիկ հոտով մանրացված և չորացված կանեփանման բույսի զանգված, իսկ նույն առանձնատան հողամասից և հարակից գոմի կտուրից՝ 2 հատ մշակված կանեփանման բույսեր:

-Քաշաթաղի շրջանի Սպիտակաջուր գյուղի բնակիչ 1970թ. ծնված Տ. Մ-ի տունը, որտեղ հայտնաբերվել է 0.7 գրամ ընդհանուր քաշով կանաչ գույնի սպեցիֆիկ հոտով մանրացված և չորացված կանեփանման բույսի զանգված, իսկ նրա գրպանում` 71 հատ կանեփանման բույսի սերմեր:

-Քաշաթաղի շրջանի Շրվական գյուղի բնակիչ 1960թ. ծնված Ա. Բ-ի տունը, որի ներքնահարկում ձմեռային գլխարկի մեջ հայտնաբերվել է ինքնաձիգի 1 հատ պահեստատուփ և 7.62 մմ տրամաչափի 27 փամփուշտ, իսկ տան հարակից հողամասում վերջինիս կողմից ցանված և մշակված կանեփանման բույսի 39 թուփ:  

Նույն միջոցառման ընթացքում Քաշաթաղի շրջանի Սարատակ գյուղի բնակիչ 1969թ. ծնված Վ. Հ-ն և նույն շրջանի Որոտան քաղաքի բնակիչ 1969թ. ծնված Ա.Մ-ն կամովին ոստիկանության Քաշաթաղի շրջբաժնի ծառայողներին են հանձնել համապատասխանաբար «Ֆ-1» տիպի 3 նռնակ առանց պայթուցիչների և «ՌԳԴ-5» տիպի 1 նռնակ ու  5.45 մմ տրամաչափի 90 փամփուշտ: