Պաշտոնական Հայտարարություն Ուշադրություն Համակարգ Պարզաբանում Ի գիտություն լրագրողների
Արցախի Հանրապետության Սահմանադրություն Օրենսգրքեր Օրենքներ ԱՀ Նախագահի հրամանագրեր, կարգադրություններ ԱՀ կառավարության որոշումներ ԱՀ ոստիկանության պետի հրամաններ Նախագծեր
Եռամսյակ Կիսամյակ Ինն ամիսներ Տարի
Սպանություն Սպանության փորձ Հետախուզվողի հայտնաբերում Մարմնական վնասվածք մահվան ելքով Մարմնական վնասվածք Անձի առևանգում Դիակի հայտնաբերում Ինքնասպանություն կամ ինքնասպանության փորձ Ավազակային հարձակում Կողոպուտ Գողություն Խարդախություն Յուրացում կամ վատնում ԱՄՏ-ի փախցնել Գույքը դիտավորությամբ ոչնչացնելը Դրամանենգություն Խուլիգանություն Կավատություն Թմրամիջոցի հայտնաբերում Ապօրինի ծառահատում Որսագողություն Կաշառակերություն Բռնություն իշխանության ներկայացուցչի նկատմամբ Այլ հանցագործություններ Հայտարարվել է հետախուզում Զենք-զինամթերքի կամավոր հանձնում Զենք-զինամթերքի հայտնաբերում Պայթյուն և վթար Հրդեհ Թունավորում Անհայտ կորած
Հետախուզվում են Անհայտ կորած
ՃՏ պատահարներ Օրենքներ, որոշումներ Հայտարարություններ և ծանուցումներ Վարորդական տեսական քննությունների հարցաշարեր

ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ

ԹԵԺ ԳԻԾ

Լրահոս 17.09.2019 Արխիվ

27.08.2019 12:26

ԹՄՐԱՆՅՈՒԹԸ ՉԱՐԻՔ Է, ՈՐԻ ԴԵՄ ԱՆՀՐԱԺԵՇՏ Է ՊԱՅՔԱՐԵԼ ԱՆՈՂՈՔԱԲԱՐ

ԹՄՐԱՆՅՈՒԹԸ  ՉԱՐԻՔ Է, ՈՐԻ  ԴԵՄ  ԱՆՀՐԱԺԵՇՏ Է ՊԱՅՔԱՐԵԼ ԱՆՈՂՈՔԱԲԱՐ

Ս.թ.օգոստոսի 26-ին ժամը 20:15-ին ԱՀ ոստիկանության Մարտակերտի շրջանային բաժնի քրեական հետախուզության բաժնի ծառայողները՝ ԱՀ ոստիկանության քրեական հետախուզության վարչության ծառայողների հետ համատեղ, Մարտակերտի շրջանի Ղազանչի գյուղում թմրանյութ պահելու կասկածանքով անձնական խուզարկության են ենթարկել նույն շրջանի բնակիչ, 1980թ.ծնված Ա. Չ-ին, ում կիսատաբատի գրպանում հայտնաբերվել է թղթի մեջ փաթեթավորված 0.56 գրամ քաշով կանաչ գույնի չորացված և մանրացված թմրանյութի նմանվող բուսական զանգված։
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Մարտակերտի շրջանային բաժինը։

 

 

Ս.թ.օգոստոսի 26-ին ԱՀ ոստիկանության քրեական հետախուզության վարչության ծառայողները՝ ԱՀ ոստիկանության Մարտակերտի շրջանային բաժնի ծառայողների հետ համատեղ, նույն օրը ժամը 20:15-ի սահմաններում թմրանյութ պահելու կասկածանքով անձնական խուզարկության են ենթարկել Մարտակերտի շրջանի բնակիչ, 1981թ.ծնված Ս. Ա-ին, ում սպորտային տաբատի գրպանում հայտնաբերվել է թղթի մեջ փաթեթավորված 5,27 գրամ քաշով կանաչ գույնի թմրանյութի նմանվող չոր զանգված։
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության քրեական հետախուզության վարչությունը:

Եվս մեկ անգամ հիշեցնում ենք օրենսդրությամբ սահմանված բացառիկ հնարավորության մասին՝ համաձայն որի, թմրամիջոցներ կամ հոգեմետ (հոգեներգործուն) նյութեր, դրանց պրեկուրսորներ, ինչպես նաև խիստ ներգործող կամ թունավոր նյութեր կամովին հանձնող անձն ազատվում է դրանք ապօրինի պատրաստելու, վերամշակելու, ձեռք բերելու, փոխադրելու կամ առաքելու համար նախատեսված քրեական պատասխանատվությունից։
Նմանատիպ բուսատեսակներ կամ նյութեր ապօրինի պահող անձանց առաջարկում ենք չհետաձել չարիքից օր առաջ ազատվելու հնարավորությունը՝ այդ կերպ երաշխավորելով ինչպես ձեր կյանքն ու առողջությունը, այնպես էլ օրենքի հետ խնդիրներ ունենալու անխուսափելի հատուցումը։