Պաշտոնական Հայտարարություն Ուշադրություն Համակարգ Պարզաբանում Ի գիտություն լրագրողների
Արցախի Հանրապետության Սահմանադրություն Օրենսգրքեր Օրենքներ ԱՀ Նախագահի հրամանագրեր, կարգադրություններ ԱՀ կառավարության որոշումներ ԱՀ ոստիկանության պետի հրամաններ Նախագծեր Հանրային քննարկումներ
Հանրապետության նախագահի երկրորդ փուլի_ընտրությունների_ընտրողների__ցուցակներ ԱՀ նախագահի երկրորդ փուլի ընտրությունների՝ ԱՀ ոստիկանության ծառայողների և ըստ գտնվելու վայրի ընտրողների լրացուցիչ ցուցակներ
Եռամսյակ Կիսամյակ Ինն ամիսներ Տարի
Սպանություն Սպանության փորձ Հետախուզվողի հայտնաբերում Մարմնական վնասվածք մահվան ելքով Մարմնական վնասվածք Անձի առևանգում Դիակի հայտնաբերում Ինքնասպանություն կամ ինքնասպանության փորձ Ավազակային հարձակում Կողոպուտ Գողություն Խարդախություն Յուրացում կամ վատնում ԱՄՏ-ի փախցնել Գույքը դիտավորությամբ ոչնչացնելը Դրամանենգություն Խուլիգանություն Կավատություն Թմրամիջոցի հայտնաբերում Ապօրինի ծառահատում Որսագողություն Կաշառակերություն Բռնություն իշխանության ներկայացուցչի նկատմամբ Այլ հանցագործություններ Հայտարարվել է հետախուզում Զենք-զինամթերքի կամավոր հանձնում Զենք-զինամթերքի հայտնաբերում Պայթյուն և վթար Հրդեհ Թունավորում Անհայտ կորած
Հետախուզվում են Անհայտ կորած
ՃՏ պատահարներ Օրենքներ, որոշումներ Հայտարարություններ և ծանուցումներ Վարորդական տեսական քննությունների հարցաշարեր

ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ

ԹԵԺ ԳԻԾ

Լրահոս 08.08.2020 Արխիվ

19.09.2016 15:52

Թմրամիջոցներ ապօրինի պահելը և իրացնելը

       Սեպտեմբերի 17-ին ԼՂՀ ոստիկանության ՔՀՎ, Ստեփանակերտի քաղվարչության և ԼՂՀ ԱԱԾ ծառայողների հետ համատեղ ձեռնարկված միջոցառումների արդյունքում զննության է ենթարկվել Ստեփանակերտ քաղաքի Թումանյան փողոցի N տան բնակիչ 1965թ. ծնված, նախկինում դատված Ռ. Ս-ին պատկանող «Ֆորդ Տրանզիտ» ավտոմեքենան, որի սրահում հայտնաբերվել է փաթեթավորված 10.33 գրամ ընդհանուր քաշով «Մարիխուանա» տեսակի թմրամիջոցին նմանվող զանգված, իսկ վերջինիս տան զննությամբ հայտնաբերվել է 250 գրամ տարողությամբ ապակյա տարա` լցված կանեփանման բույսի սերմերով:

         Նույն օրը Ռ. Ս-ի հետ տարված աշխատանքների արդյունքում պարզվել է, որ վերջինս 69.26 գրամ նշված տեսակի թմրամիջոց է իրացրել նույն փողոցի N տան բնակիչ 1980թ. ծնված Ա. Դ-ին, իսկ 0.14 գրամ` Խուդյակով փողոցի N տան բնակիչ 1970թ Ա. Շ-ին:

 

 

 

        Սեպտեմբերի 17-ին ոստիկանության Ստեփանակերտի քաղվարչության, ՔՀՎ և ԼՂՀ ԱԱԾ ծառայողների հետ համատեղ ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ Թումանյան փողոցի N տան բնակիչ 1980թ. ծնված Ա. Դ-ն, Գ.Նժդեհի փողոցի թիվ 55 տան մոտ կայանված, անձնական օգտագործման «Վոլքսվագեն Պասսատ» ավտոմեքենայի սրահում փորձել է 69.26 գրամ «Մարիխուանա» տեսակի թմրամիջոցին նմանվող զանգված իրացնել Թումանյան փողոցի թիվ 71 շենքի N բնակարանի բնակիչ 1978թ. Դ.Հ-ին: Նշված անձինք բերման են ենթարկվել ոստիկանության Ստեփանակերտի քաղվարչություն:

           Զննության է ենթարկվել նաև Ա.Դ-ի տունը, որի միջանցքի  պահարանում հայտնաբերվել է 17.74 գրամ քաշով նմանատիպ զանգված: