Պաշտոնական Հայտարարություն Ուշադրություն Համակարգ Պարզաբանում Ի գիտություն լրագրողների
Արցախի Հանրապետության Սահմանադրություն Օրենսգրքեր Օրենքներ ԱՀ Նախագահի հրամանագրեր, կարգադրություններ ԱՀ կառավարության որոշումներ ԱՀ ոստիկանության պետի հրամաններ Նախագծեր
Եռամսյակ Կիսամյակ Ինն ամիսներ Տարի
Սպանություն Սպանության փորձ Հետախուզվողի հայտնաբերում Մարմնական վնասվածք մահվան ելքով Մարմնական վնասվածք Անձի առևանգում Դիակի հայտնաբերում Ինքնասպանություն կամ ինքնասպանության փորձ Ավազակային հարձակում Կողոպուտ Գողություն Խարդախություն Յուրացում կամ վատնում ԱՄՏ-ի փախցնել Գույքը դիտավորությամբ ոչնչացնելը Դրամանենգություն Խուլիգանություն Կավատություն Թմրամիջոցի հայտնաբերում Ապօրինի ծառահատում Որսագողություն Կաշառակերություն Բռնություն իշխանության ներկայացուցչի նկատմամբ Այլ հանցագործություններ Հայտարարվել է հետախուզում Զենք-զինամթերքի կամավոր հանձնում Զենք-զինամթերքի հայտնաբերում Պայթյուն և վթար Հրդեհ Թունավորում Անհայտ կորած
Հետախուզվում են Անհայտ կորած
ՃՏ պատահարներ Օրենքներ, որոշումներ Հայտարարություններ և ծանուցումներ Վարորդական տեսական քննությունների հարցաշարեր

ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ

ԹԵԺ ԳԻԾ

Լրահոս 23.08.2019 Արխիվ

26.07.2019 12:16

ԹՄՐԱՄԻՋՈՑՆԵՐԻ ԱՊՕՐԻՆԻ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ԴԵՄ ՏԱՐՎՈՂ ՊԱՅՔԱՐԸ՝ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՌԱՋՆԱՀԵՐԹՈՒԹՅՈՒՆ

ԹՄՐԱՄԻՋՈՑՆԵՐԻ  ԱՊՕՐԻՆԻ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ԴԵՄ ՏԱՐՎՈՂ ՊԱՅՔԱՐԸ՝ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՌԱՋՆԱՀԵՐԹՈՒԹՅՈՒՆ

Ս.թ.հուլիսի 25-ին ժամը 16:10-ին ԱՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի ծառայողները թմրանյութ օգտագործելու և պահելու կասկածանքով մայրաքաղաքի Գ. Նժդեհի փողոցից ոստիկանություն  են  բերման ենթարկել Ստեփանակերտ քաղաքի բնակիչներ՝ 1970թ.ծնված Ս. Հ-ին և 1974թ.ծնված Ս. Մ-ին։ Անձնական խուզարկությամբ Ս. Հ-ի տաբատի գրպանում հայտնաբերվել է թղթե փաթեթ, որի մեջ առկա էր 0.71 գրամ թմրանյութի նմանվող չորացված և մանրացված բուսական զանգված, իսկ Ս. Մ-ի տաբատի գրպանում հայտնաբերվել է մեկ կաթուցիչ:
Ս.Հ-ն հայտարարել է, որ նշված զանգվածը պարունակում է իրեն։
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչությունը:

 

Ս.թ. հուլիսի 25-ին ԱՀ ոստիկանության Շահումյանի շրջանային բաժնի քրեական հետախուզության խմբի ծառայողների կողմից զննության է ենթարկվել Քարվաճառ քաղաքի բնակիչ, 1987թ.ծնված Կ. Շ-ին պատկանող կիսակառույց առանձնատան հողամասը, որտեղ հայտնաբերվել է վերջինիս եղբոր՝ 1989թ.ծնված Կ. Շ-ի կողմից ցանված և մշակված թվով 2 հատ կանեփանման բույս:

Շահումյանի շրջանի բնակիչ, 1987թ.ծնված Մ. Գ-ին պատկանող առանձնատան այգու զննությամբ հայտնաբերվել է վերջինիս կողմից ցանած և մշակված կանեփանման բույսի 1 թուփ:
Ստուգումներով զբաղվում է ԱՀ ոստիկանության Շահումյանի շրջանային բաժինը:

Եվս մեկ անգամ հիշեցնում ենք օրենսդրությամբ սահմանված բացառիկ հնարավորության մասին՝ համաձայն որի, թմրամիջոցներ կամ հոգեմետ (հոգեներգործուն) նյութեր, դրանց պրեկուրսորներ, ինչպես նաև խիստ ներգործող կամ թունավոր նյութեր կամովին հանձնող անձն ազատվում է դրանք ապօրինի պատրաստելու, վերամշակելու, ձեռք բերելու, փոխադրելու կամ առաքելու համար նախատեսված քրեական պատասխանատվությունից։
Նմանատիպ բուսատեսակներ կամ նյութեր ապօրինի պահող անձանց առաջարկում ենք չհետաձել չարիքից օր առաջ ազատվելու հնարավորությունը՝ այդ կերպ երաշխավորելով ինչպես ձեր կյանքն ու առողջությունը, այնպես էլ օրենքի հետ խնդիրներ ունենալու անխուսափելի հատուցումը։