Պաշտոնական Հայտարարություն Ուշադրություն Համակարգ Պարզաբանում Ի գիտություն լրագրողների
Արցախի Հանրապետության Սահմանադրություն Օրենսգրքեր Օրենքներ ԱՀ Նախագահի հրամանագրեր, կարգադրություններ ԱՀ կառավարության որոշումներ ԱՀ ոստիկանության պետի հրամաններ Նախագծեր
Եռամսյակ Կիսամյակ Ինն ամիսներ Տարի
Սպանություն Սպանության փորձ Հետախուզվողի հայտնաբերում Մարմնական վնասվածք մահվան ելքով Մարմնական վնասվածք Անձի առևանգում Դիակի հայտնաբերում Ինքնասպանություն կամ ինքնասպանության փորձ Ավազակային հարձակում Կողոպուտ Գողություն Խարդախություն Յուրացում կամ վատնում ԱՄՏ-ի փախցնել Գույքը դիտավորությամբ ոչնչացնելը Դրամանենգություն Խուլիգանություն Կավատություն Թմրամիջոցի հայտնաբերում Ապօրինի ծառահատում Որսագողություն Կաշառակերություն Բռնություն իշխանության ներկայացուցչի նկատմամբ Այլ հանցագործություններ Հայտարարվել է հետախուզում Զենք-զինամթերքի կամավոր հանձնում Զենք-զինամթերքի հայտնաբերում Պայթյուն և վթար Հրդեհ Թունավորում Անհայտ կորած
Հետախուզվում են Անհայտ կորած
ՃՏ պատահարներ Օրենքներ, որոշումներ Հայտարարություններ և ծանուցումներ Վարորդական տեսական քննությունների հարցաշարեր

ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ

ԹԵԺ ԳԻԾ

Լրահոս 23.08.2019 Արխիվ

27.07.2019 12:55

Թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ տարվող պայքարը ոստիկանության ուշադրության կենտրոնում

Թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ տարվող պայքարը ոստիկանության  ուշադրության կենտրոնում

ԱՀ ոստիկանության քրեական հետաախուզության վարչության ծառայողները՝ Մարտակերտի շրջանային բաժնի ծառայողների հետ համատեղ ս.թ.հուլիսի 26-ին ժամը 22:00-ի սահմաններում, թմրանյութ պահելու կասկածանքով անձնական խուզարկության են ենթարկել Մարտակերտի շրջանի բնակիչ, 1965թ.ծնված Գ. Ա-ին, ում տաբատի գրպանում հայտնաբերվել է թղթե փաթեթ, որի մեջ առկա էր 0,56 գրամ քաշով կանաչ գույնի թմրանյութի նմանվող չորացված և մանրացված զանգված, իսկ վերջինիս առանձնատան կից բանջարանոցում հայտնաբերվել է մշակված և աճեցված կանեփանման բույսի 53 թուփ:
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության քրեական հետախուզության վարչությունը:

Ս.թ. հուլիսի 26-ին ժամը 14:30-ին ԱՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի ծառայողների կողմից զննության է ենթարկվել Ստեփանակերտ քաղաքի բնակիչ, 1970թ.Մ. Գ-ին պատկանող բանջարանոցը, որտեղ հայտնաբերվել է վերջինիս կողմից ցանած և մշակված թվով 2 հատ կանեփանման բույս:
Մ. Գ-ն բերման է ենթարկվել ԱՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչություն:
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչությունը:

 

Եվս մեկ անգամ հիշեցնում ենք օրենսդրությամբ սահմանված բացառիկ հնարավորության մասին՝ համաձայն որի, թմրամիջոցներ կամ հոգեմետ (հոգեներգործուն) նյութեր, դրանց պրեկուրսորներ, ինչպես նաև խիստ ներգործող կամ թունավոր նյութեր կամովին հանձնող անձն ազատվում է դրանք ապօրինի պատրաստելու, վերամշակելու, ձեռք բերելու, փոխադրելու կամ առաքելու համար նախատեսված քրեական պատասխանատվությունից։
Նմանատիպ բուսատեսակներ կամ նյութեր ապօրինի պահող անձանց առաջարկում ենք չհետաձել չարիքից օր առաջ ազատվելու հնարավորությունը՝ այդ կերպ երաշխավորելով ինչպես ձեր կյանքն ու առողջությունը, այնպես էլ օրենքի հետ խնդիրներ ունենալու անխուսափելի հատուցումը։