Պաշտոնական Հայտարարություն Ուշադրություն Համակարգ Պարզաբանում Ի գիտություն լրագրողների
Արցախի Հանրապետության Սահմանադրություն Օրենսգրքեր Օրենքներ ԱՀ Նախագահի հրամանագրեր, կարգադրություններ ԱՀ կառավարության որոշումներ ԱՀ ոստիկանության պետի հրամաններ Նախագծեր
Եռամսյակ Կիսամյակ Ինն ամիսներ Տարի
Սպանություն Սպանության փորձ Հետախուզվողի հայտնաբերում Մարմնական վնասվածք մահվան ելքով Մարմնական վնասվածք Անձի առևանգում Դիակի հայտնաբերում Ինքնասպանություն կամ ինքնասպանության փորձ Ավազակային հարձակում Կողոպուտ Գողություն Խարդախություն Յուրացում կամ վատնում ԱՄՏ-ի փախցնել Գույքը դիտավորությամբ ոչնչացնելը Դրամանենգություն Խուլիգանություն Կավատություն Թմրամիջոցի հայտնաբերում Ապօրինի ծառահատում Որսագողություն Կաշառակերություն Բռնություն իշխանության ներկայացուցչի նկատմամբ Այլ հանցագործություններ Հայտարարվել է հետախուզում Զենք-զինամթերքի կամավոր հանձնում Զենք-զինամթերքի հայտնաբերում Պայթյուն և վթար Հրդեհ Թունավորում Անհայտ կորած
Հետախուզվում են Անհայտ կորած
ՃՏ պատահարներ Օրենքներ, որոշումներ Հայտարարություններ և ծանուցումներ Վարորդական տեսական քննությունների հարցաշարեր

ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ

ԹԵԺ ԳԻԾ

Լրահոս 23.10.2018 Արխիվ

26.07.2018 20:44

Թափանցիկ գործելաոճով կոտրել բոլոր կարծրատիպերը. Կոլեգիայի նիստ` ԱՀ ոստիկանության պետի նախագահությամբ

 

    Սույն թվականի հուլիսի 26-ին ԱՀ ոստիկանության պետ, ոստիկանության գնդապետ Իգոր Գրիգորյանի նախագահությամբ կայացած կոլեգիայի նիստը նվիրված էր ոստիկանության      2018թ. 1-ին կիսամյակի օպերատիվ-ծառայողական գործունեության արդյունքների ամփոփմանը։Նիստին մասնակցում էր ոստիկանության ղեկավար կազմը, տարածքային ստորաբաժանումների և ծառայությունների պատասխանատուները։

  2018թ 1-ին կիսամյակում ԱՀ ոստիկանության կատարած աշխատանքների մասին հիմնական զեկույցով հանդես եկավ ԱՀ ոստիկանության պետի առաջին տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Անդրանիկ Հակոբյանը։

     2018թ. 1-ին կիսամյակում հանրապետությունում  գրանցված հանցագործությունների  ընդհանուր թիվը նվազել է 14,2%-ով կամ 58 դեպքով (2017թ.` 409, 2018թ` 351)։

      Նշվածներին զուգընթաց հանրապետությունում նվազել է նաև հանցավորության մակարդակը: 10.000 բնակչին բաժին ընկնող  հանցագործությունների թիվը հաշվետու կիսամյակում կազմել է 23.9, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 28 համեմատ:  Հանցավորության  ընդհանուր  կառուցվածքում  նվազել են մարդու (31.5%-ից 25.9%) և սեփականության (27.4%-ից 21.6%) դեմ ուղղված հանցագործությունների տեսակարար կշիռները, աճել հասարակական անվտանգության, հասարակական կարգի և բնակչության առողջության (28.8%-ից 34.5%), տնտեսական գործունեության (1%-ից 2.6%), պետական իշխանության, ծառայության և կառավարման կարգի (8.1%-ից 10%) ու շրջակա միջավայրի անվտանգության  (3.2%-ից 5.4%) դեմ ուղղված հանցագործությունները:

Հաշվետու կիսամյակում 12-ով (156-ից 144) նվազել է միջին ծանրության, 3-ով   (32-ից 29) ծանր հանցագործությունները: Առանձնապես ծանր հանցագործություններն աճել են  1 դեպքով (3-ից 4):

    Սեփականության դեմ ուղղված հանցագործությունների կազմում 6 դեպքով (6-ից 0) նվազել են  պետական, իսկ 14-ով (73-ից 59) անձնական գույքի գողության դեպքերը, այդ թվում 9-ով (12-ից 3) բնակարանային, 4-ով (9-ից 5) յուրացմամբ կամ վատնմամբ կատարած պետական, իսկ   2-ով (4-ից 2) անձնական, 4-ով (7-ից 3) խարդախությամբ  կատարված անձնական գույքի հափշտակության, ինչպես նաև 2-ով` (2-ից 0) առանց հափշտակելու նպատակի ավտոմեքենային ապօրինաբար տիրանալու դեպքերը:

     Հաշվետու  կիսամյակում  հանրապետությունում 13 անչափահասի կողմից կատարվել է 17 հանցագործություն, 2017թ. նույն ժամանակահատվածի 18 անչափահասի կողմից կատարված 19 դեպքի համեմատ։

   2018թ 1-ին կիսամյակում գրանցված հանցագործությունների ընդհանուր բացահայտման ցուցանիշը աճել է 2.5%-ով: Այսպես գրանցված 351 (2017թ.՝ 409) հանցագործություններից բացահայտման տոկոսում հաշվվող 343 դեպքերից բացահայտվել է 247 կամ 97,6%։

   Հաշվետու կիսամյակում հանրապետությունում գրանցվել է ճանապարհատրանսպորտային 31 պատահար (2017թ.` 31), որոնց հետևանքով մահացել է 5 (2017թ.`5) և մարմնական վնասվածք ստացել 30 անձ (2017թ.`38):

   Ոստիկանության պետը մանրակրկիտ վերլուծության ենթարկելով հաշվետու ժամանակաշրջանում գրանցված հանցագործությունները¸ դրանց կանխարգելման և բացահայտման ուղղությամբ  հստակ հանձնարարականներ տվեց տարածքային ստորաբաժանումների պատասխանատուներին։

 Ամենաառաջնայինը համարելով նախկին տարիներից չբացահայտված հանցագործությունների բացահայտման անհրաժեշտությունը¸ ոստիկանության պետը ոստիկանության քրեական հետախուզության վարչության և ոստիկանության տարածքային ստորաբաժանումների պետերից պահանջեց անհապաղ միջոցներ ձեռնարկել դրանց բացահայտման ուղղությամբ։

  Ոստիկանության գնդապետ Իգոր Գրիգորյանը առողջ հասարակարգ ունենալու հրամայականով պայմանավորված  կարևորեց նաև  թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի առաջնահերթությունը¸ իսկ անչափահասներին  ճիշտ արժեհամակարգերով դաստիարակության գործում` ոստիկանության կողմից վերջիներիս շրջանում իրականացվող նպատակային պրոֆիլակտիկ դաստիարակչական աշխատանքների  ակտիվացման անհրաժեշտությունը։

     Այնուհետև ոստիկանության պետի տեղակալ-շտաբի պետ¸ ոստիկանության գնդապետ Բորիս Ենգիբարյանը հրապարակեց ոստիկանության կոլեգիայի որոշման նախագիծը։

   Բավարար գնահատելով ոստիկանության 2018թ 1-ին կիսամյակի օպերատիվ-ծառայողական գործունեության արդյունքները¸ ոստիկանության պետը հորդոր-պահանջ ներկայացրեց կոլեգիայի նիստի մասնակիցներին։ 

   ---Ոստիկանության ծառայության առանցքը թափանցիկությունն է։  Յուրաքանչյուր քաղաքացու համար  գործնականում պետք է տեսանելի լինի թափանցիկության այդ դրսևորումը¸ որի միջոցով միայն հնարավոր կլինի արժանանալ հասարակության լիարժեք վստահությանը։ Կոտրեք բոլոր կարծրատիպերը. Մենք պարտավոր ենք ուժերի գերլարմամբ ստեղծել արդարության և օրինականության մթնոլորտ¸  նշեց ոստիկանության պետը։

  Վերջում¸ ոստիկանության կադրերի բաժնի պետ¸ ոստիկանության փոխգնդապետ Արմեն Բաղրյանը հրապարակվեց ոստիկանության պետի հրամանը¸ համաձայն որի ոստիկանության քննչական վարչության պետի տեղակալ¸ ոստիկանության մայոր Նարեկ Գրիգորյանը ազատվել է զբաղեցրած պաշտոնից և նշանակվել ոստիկանության քննչական վարչության պետի պաշտոնում։

  Ոստիկանության պետը պատասխանատու պաշտոնում նշանակվելու կապակցությամբ շնորհավորելով  Նարեկ Գրիգորյանին¸ համոզմունք հայտնեց¸ որ նրա մասնագիտական ունակությունները կնպաստեն քննչական վարչության ծառայության արդյունավետության էլ ավելի բարձրացմանն ու  քննիչների արհեստավարժության կատարելագործմանը։