Պաշտոնական Հայտարարություն Ուշադրություն Համակարգ Պարզաբանում Ի գիտություն լրագրողների
Արցախի Հանրապետության Սահմանադրություն Օրենսգրքեր Օրենքներ ԱՀ Նախագահի հրամանագրեր, կարգադրություններ ԱՀ կառավարության որոշումներ ԱՀ ոստիկանության պետի հրամաններ Նախագծեր
Եռամսյակ Կիսամյակ Ինն ամիսներ Տարի
Սպանություն Սպանության փորձ Հետախուզվողի հայտնաբերում Մարմնական վնասվածք մահվան ելքով Մարմնական վնասվածք Անձի առևանգում Դիակի հայտնաբերում Ինքնասպանություն կամ ինքնասպանության փորձ Ավազակային հարձակում Կողոպուտ Գողություն Խարդախություն Յուրացում կամ վատնում ԱՄՏ-ի փախցնել Գույքը դիտավորությամբ ոչնչացնելը Դրամանենգություն Խուլիգանություն Կավատություն Թմրամիջոցի հայտնաբերում Ապօրինի ծառահատում Որսագողություն Կաշառակերություն Բռնություն իշխանության ներկայացուցչի նկատմամբ Այլ հանցագործություններ Հայտարարվել է հետախուզում Զենք-զինամթերքի կամավոր հանձնում Զենք-զինամթերքի հայտնաբերում Պայթյուն և վթար Հրդեհ Թունավորում Անհայտ կորած
Հետախուզվում են Անհայտ կորած
ՃՏ պատահարներ Օրենքներ, որոշումներ Հայտարարություններ և ծանուցումներ Վարորդական տեսական քննությունների հարցաշարեր

ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ

ԹԵԺ ԳԻԾ

Լրահոս 17.09.2019 Արխիվ

20.08.2019 18:55

ԵՆԹԱԴՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ, ԹԵ ԿՈՂՄՆԱԿԱԼ ՎԵՐԱԲԵՐՄՈՒՆՔ Ի ՀԵՐՔՈՒՄՆ «Erik Beglaryan» ՖԵՅՍԲՈՒՔՅԱՆ ՕԳՏԱՏԻՐՈՋ

ԵՆԹԱԴՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ,  ԹԵ ԿՈՂՄՆԱԿԱԼ ՎԵՐԱԲԵՐՄՈՒՆՔ  Ի ՀԵՐՔՈՒՄՆ «Erik Beglaryan» ՖԵՅՍԲՈՒՔՅԱՆ ՕԳՏԱՏԻՐՈՋ

Սույն թվականի օգոստոսի 20-ին «Erik Beglaryan» ֆեյսբուքյան օգտատերը մի տղամարդու լուսանկարներ է տեղադրել` ներկայացնելով, որ «ոստիկանությունում խոշտանգումները, ծեծն ու ջարդը չի վերացել»։
«Erik Beglaryan» ֆեյսբուքյան օգտատեր, նախ փաստաբանին մեղմ ասած վայել չէ առանց հանգամանքները ուսումնասիրելու ներկայացնելու որևէ մեկի շահերից բխող ենթադրություններ։
ԱՀ ոստիկանությունը ներկայացնում է փաստեր, որոնք հուսով ենք կփարատեն ձեր գրառմանը ծանոթացած մարդկանց կարծիքները և հուսով ենք անակնկալի կբերեն նաև ձեզ։
Այսպես, քանի որ դուք արդեն իսկ հրապարակել եք տղամարդու լուսանկարները, հուսով ենք, որ նրա իսկ համաձայնությամբ, ուստի տվյալ անձի լրիվ անվանումը հրապարակելը մեր կողմից կարծում ենք չի կարող դիտվել անիրավաչափ։
Ձեր ֆեյսբուքյան էջում նշված անձնավորությունը մայրաքաղաքի բնակիչ, 1975թ ծնված Սարգիս Մուրադի Բաբայանն է, ով այս պահին քրեական գործի շրջանակներում գտնվում է ձերբակալվածի կարգավիճակում։ Ներկայացնենք ձերբակալման հիմքերն ու նախորդող դեպքերի ընթացքը։
Սույն թվականի օգոստոսի 17-ին ժամը 23:25-ին ԱՀ ոստիկանության Ստեփանակերտի քաղաքային վարչության հերթապահ մասում` Ստեփանակերտ քաղաքի Թումանյան փողոցում տեղակայված «Թումանյանի գինետուն» սրճարանի դիմաց վիճաբանության վերաբերյալ ահազանգ էր հնչել։ Քաղաքային վարչության ուժեղացված խմբի ոստիկանության ծառայողները ներկայանալով Ստեփանակերտ քաղաքի Թումանյան փողոցի թիվ 36 հասցեում տեղակայված «Անդրանիկ Ավանեսով» ԱՁ-ի ներքո գործող «Թումանյան» գինետուն, լսելով նշված փողոցի թիվ 34 հասցեում գտնվող տան բակից բարձր ձայներ, մտել են բակ, որտեղ նկատելով, որ նույն տան բնակիչ՝ Սարգիս Մուրադի Բաբայանը գտնվում է ագրեսիվ վիճակում և մարմնի վրա առկա են մարմնական վնասվածքներ, կասկածելով վիճաբանության մեջ, հրավիրել են ներկայանալ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչություն, սակայն վերջինս չի ենթարկվել ոստիկանների օրինական պահանջներին, իսկ բերման ենթարկելու ժամանակ բռնություն գործադրելով մեկ անգամ հարվածել է տեղամասային տեսուչ Դ. Դանիելյանին և կծել նրա ձախ այտը` պատճառելով մարմնական վնասվածք:
Փաստի առթիվ հարուցված քրեական գործի քննության ընթացքում պարզվել է, որ սույն թվականի օգոստոսի 17-ին ժամը 23 անց 30-ի սահմաններում Ստեփանակերտ քաղաքի Թումանյան գինետանը վիճաբանություն է առաջացել մի կողմից Ա.Ռ.Ա-ի, Ա.Ս.Ա-ի իսկ մյուս կողմից Սարգիս Բաբայանի միջև։
«Erik Beglaryan» ֆեյսբուքյան օգտատեր ձեզ մնում է միայն կռահել թե որտեղ ու ինչ հանգամանքներում է Ձեր կողմից նշված անձնավորությունը ստացել նկարում պատկերված վնասվածքները։ Մենք հավատարիմ կմնանք անմեղության կանխավարկածին և կպահպանենք քննության շահերը, բայց ձեզ խորհուրդ կտայինք ձեռնպահ մնալ կողմնակալ վերաբերմունքից և մոլորության մեջ չգցել հասարակությանը, ու եթե իրականում ցանկություն ունեք պարզելու դեպքի մանրամասներն ու հանգամանքները խորհուրդ կտայինք լսել գործով անցնող Ա.Ռ.Ա-ին և Ա.Ս.Ա-ին, որպես փաստաբան դուք այդ իրավունքն ունեք։
Ի հավելումն ասվածի նշենք միայն, որ Ձեր կողմից նշված անձնավորությունը Ռուսաստանի Դաշնությունում սպանության կատարման համար շուրջ 2 տասնամյակ անցկացրել է ազատազրկման վայրում, իսկ այսօր էլ կասկածվում է խարդախությամբ` վստահությունը չարաշահելու եղանակով հափշտակություններ կատարելու համար։
«Erik Beglaryan» ֆեյսբուքյան օգտատեր, չենք կարող հստակ ասել թե որն է Ձեր կողմնակալ գրառման իրական նպատակը, սակայն խորհուրդ կտայինք այսուհետ չհրապարակել այնպիսի ենթադրություններ, որոնք չեն կարող իրավաչափ համարվել, դուք որպես փաստաբան այդ մասին պիտի որ լավ իմանայիք։