Պաշտոնական Հայտարարություն Ուշադրություն Համակարգ Պարզաբանում Ի գիտություն լրագրողների
Արցախի Հանրապետության Սահմանադրություն Օրենսգրքեր Օրենքներ ԱՀ Նախագահի հրամանագրեր, կարգադրություններ ԱՀ կառավարության որոշումներ ԱՀ ոստիկանության պետի հրամաններ Նախագծեր
Եռամսյակ Կիսամյակ Ինն ամիսներ Տարի
Սպանություն Սպանության փորձ Հետախուզվողի հայտնաբերում Մարմնական վնասվածք մահվան ելքով Մարմնական վնասվածք Անձի առևանգում Դիակի հայտնաբերում Ինքնասպանություն կամ ինքնասպանության փորձ Ավազակային հարձակում Կողոպուտ Գողություն Խարդախություն Յուրացում կամ վատնում ԱՄՏ-ի փախցնել Գույքը դիտավորությամբ ոչնչացնելը Դրամանենգություն Խուլիգանություն Կավատություն Թմրամիջոցի հայտնաբերում Ապօրինի ծառահատում Որսագողություն Կաշառակերություն Բռնություն իշխանության ներկայացուցչի նկատմամբ Այլ հանցագործություններ Հայտարարվել է հետախուզում Զենք-զինամթերքի կամավոր հանձնում Զենք-զինամթերքի հայտնաբերում Պայթյուն և վթար Հրդեհ Թունավորում Անհայտ կորած
Հետախուզվում են Անհայտ կորած
ՃՏ պատահարներ Օրենքներ, որոշումներ Հայտարարություններ և ծանուցումներ Վարորդական տեսական քննությունների հարցաշարեր

ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ

ԹԵԺ ԳԻԾ

Լրահոս 20.07.2019 Արխիվ

28.12.2018 12:30

Գույքը դիտավորությամբ վնասելու և անձնական ունեցվածքի գողության դեպքեր Ստեփանակերտում

Ս.թ.դեկտեմբերի 27-ին ժամը 04:35-ին Ստեփանակերտ քաղաքի բնակիչ, 1975թ.ծնված Ժ. Զ-ն հեռախոսով հաղորդել է ԱՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչություն առ այն, որ Տ.Մեծ փ.1-ին փակուղու 8 շենքի բակում կայանված իրեն և այլ անձանց պատկանող ավտոմեքենաները վնասված են, իսկ մի քանիսի անիվները՝ հանված:
ԱՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչության ծառայողները պարզել են, որ նույն օրը ժամը 01:00-ից մինչև 04:30-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձինք մեխանիկական ներգործությամբ ջարդելով նշված շենքի բակում կայանված Ժ. Զ-ին պատկանող «Միցուբիշի» մակնիշի ավտոմեքենայի ձախ առջևի դռան կողային ապակին, մուտք են գործել ներս և գողացել ծալովի մեկ դանակ, նույն եղանակով ջարդելով Ստեփանակերտ քաղաքի բնակիչ, 1965թ.ծնված Ա. Վ-ին պատկանող «Մերսեդես-Բենց» մակնիշի ավտոմեքենայի ձախ կողային ապակին, մուտք են գործել ներս և սրահից գողացել մոտ 8 000 դրամ գումար, հեռախոսի լիցքավորման սարք և ծալովի մեկ դանակ, ապամոնտաժել և գողացել են Ստեփանակերտ քաղաքի բնակիչ, 1979թ.ծնված Ֆ. Ա-ին պատկանող «Օպել» մակնիշի ավտոմեքենայի 4 անիվները, այնուհետև ջարդելով նույն ավտոմեքենայի առջևի աջ կողային ապակին մուտք են գործել ներս և գողացել ավտոմեքենայի վերանորոգման տարբեր գործիքներ։ Այնուհետև Ստեփանակերտ քաղաքի բնակչուհի, 1978թ.ծնված Ն. Զ-ին պատկանող «Միցուբիշի» մակնիշի ավտոմեքենայի առջևի կողային ապակին ջարդելով մուտք են գործել ներս և գողացել մոտ 12 000 դրամ գումար, իսկ բեռնախցիկից կանացի զգեստ, ջարդել են Ստեփանակերտ քաղաքի բնակիչ, 1982թ.ծնված Գ. Հ-ին պատկանող «Լեքսուս» մակնիշի ավտոմեքենայի առջևի դռանը ամրացված պլաստմասե ծածկը։ Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության քննչական վարչությունը:

 

Ս.թ. դեկտեմբերի 27-ին Ստեփանակերտ քաղաքի բնակիչ,1971թ.ծնված Ա. Խ-ն հեռախոսով հաղորդել է ԱՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչություն առ այն, որ իրեն պատկանող «Օպել Աստրա ՋԻ» մակնիշի ավտոմեքենայի առջևի դուռը բացված է, իսկ կողային ապակին՝ ջարդված:
ԱՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչության ծառայողները պարզել են, որ նույն օրը ժամը 01:00-ից մինչև 08:00-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձինք մեխանիկական ներգործությամբ ջարդելով նշված շենքի բակում կայանված Ա. Խ-ին պատկանող նշված ավտոմեքենայի դռան ապակին, դուռը բացելով մուտք են գործել ներս և գողացել 3 հատ ձեռքի ժամացույց, 1 հատ դոմկրատ, մեկ կուտակիչ և ավտոմեքենայի վերանորոգման տարբեր գործիքներ:
Վնասի չափը պարզվում է:
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչությունը: