ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
03.11.2014 15:13
Գողություն
Հոկտեմբերի 31-ին` ժամը 23:30-ի սահմաններում, Վրաստանի Հանրապետության քաղաքացի, 1974թ. ծնված Ի. Բ-ն (բն. է Աղդամի տարածքում, անասնապահ) չկողպված դռնով մուտք է գործել 1985թ. ծնված Ա. Դ-ին պատկանող` Աղդամի տարածքում գտնվող կացարան և գողացել վերջինիս պատկանող հեռուստացույցը և տեսանվագարկիչը:
* * *
Նոյեմբերի 1-ին Պատարա գյուղի բնակչուհի, 1967թ. ծնված Ս. Ո-ն ոստիկանության Ասկերանի շրջբաժին է դիմել այն մասին, որ նույն օրը` գիշերը, անհայտ անձինք իր տան բակում գտնվող ճագարի բնից գողացել են 11 հատ ճագար:
* * *
Նոյեմբերի 1-ին ոստիկանության Մարտունու շրջբաժին դիմում է ստացվել Կարմիր Շուկա գյուղի բնակչուհի, 1964թ. ծնված Լ. Մ-ից այն մասին, որ ս.թ. հոկտեմբերի 25-ից մինչև նոյեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձինք իր տան բակից գողացել են 2 հատ 40 լիտրանոց ալյումինե տարա: