Պաշտոնական Հայտարարություն Ուշադրություն Համակարգ Պարզաբանում Ի գիտություն լրագրողների
Արցախի Հանրապետության Սահմանադրություն Օրենսգրքեր Օրենքներ ԱՀ Նախագահի հրամանագրեր, կարգադրություններ ԱՀ կառավարության որոշումներ ԱՀ ոստիկանության պետի հրամաններ Նախագծեր
Հանրապետության նախագահի երկրորդ փուլի_ընտրությունների_ընտրողների__ցուցակներ ԱՀ նախագահի երկրորդ փուլի ընտրությունների՝ ԱՀ ոստիկանության ծառայողների և ըստ գտնվելու վայրի ընտրողների լրացուցիչ ցուցակներ
Եռամսյակ Կիսամյակ Ինն ամիսներ Տարի
Սպանություն Սպանության փորձ Հետախուզվողի հայտնաբերում Մարմնական վնասվածք մահվան ելքով Մարմնական վնասվածք Անձի առևանգում Դիակի հայտնաբերում Ինքնասպանություն կամ ինքնասպանության փորձ Ավազակային հարձակում Կողոպուտ Գողություն Խարդախություն Յուրացում կամ վատնում ԱՄՏ-ի փախցնել Գույքը դիտավորությամբ ոչնչացնելը Դրամանենգություն Խուլիգանություն Կավատություն Թմրամիջոցի հայտնաբերում Ապօրինի ծառահատում Որսագողություն Կաշառակերություն Բռնություն իշխանության ներկայացուցչի նկատմամբ Այլ հանցագործություններ Հայտարարվել է հետախուզում Զենք-զինամթերքի կամավոր հանձնում Զենք-զինամթերքի հայտնաբերում Պայթյուն և վթար Հրդեհ Թունավորում Անհայտ կորած
Հետախուզվում են Անհայտ կորած
ՃՏ պատահարներ Օրենքներ, որոշումներ Հայտարարություններ և ծանուցումներ Վարորդական տեսական քննությունների հարցաշարեր

ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ

ԹԵԺ ԳԻԾ

Լրահոս 01.06.2020 Արխիվ

16.03.2020 12:54

Գողության դեպքեր են բացահայտվել

Մարտի 12-ին ժամը 04:00-ի սահմաններում ԱՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի ծառայողները մայրաքաղաքի Հ. Թումանյան փողոցից գողություն կատարելու կասկածանքով ոստիկանության քաղաքային վարչություն է են բերման ենթարկել Ստեփանակերտ քաղաքի բնակիչ, 1963թ.ծնված Ա. Ա.-ին, ում հագուստի գրպանում անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է թվով 3 գրասենյակային կտրիչ, 1 հատ աքցան և 10 մետր երկարությամբ մետաղալար:
Կատարված ստուգումներից պարզվել է, որ Ա. Ա.-ն մարտի 12-ին ժամը 03:15-ի սահմաններում ուրիշի գույքը գաղտնի հափշտակելու նպատակով ներկայացել էր Հ. Թումանյան փողոցի թիվ 109 հասցեում գտնվող «ՄԻՔ-Շին» ՍՊԸ տարածք և գաղտնի հափշտակել նշված ընկերությանը պատկանող 10 մետր երկարությամբ մետաղալարը:
Գողոնն առգրավված է:
Ստուգմամբ զբաղվում է ոստիկանության քաղաքային վարչությունը:

 

Մարտի 12-ին «ՄԻՔ-Շին» ՍՊԸ-ի տարածքից գողություն կատարելու կասկածանքով ԱՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչություն բերման ենթարկված մայրաքաղաքի բնակիչ, 1963թ.ծնված Ա. Ա.-ի հետ տարված բացատրական աշխատանքների արդյունքում պարզվել է, որ վերջինս մարտ ամսվա սկզբներին ուրիշի գույքը գաղտնի հափշտակելու նպատակով ներկայացել էր նշված ընկերության տարածք և գաղտնի հափշտակել ընկերությանը պատկանող մոտ 25-30 մետր երկարությամբ մետաղալար:
Գողոնը մասամբ առգրավված է:

Պարզվել է նաև, որ վերջինս փետրվար ամսվա վերջերին ուրիշի գույքը գաղտնի հափշտակելու նպատակով ներկայացել էր նշված ընկերության տարածք և գաղտնի հափշտակել ընկերությանը պատկանող մոտ 40-50 մետր երկարությամբ մետաղալարը:
Գողոնը մասսամբ առգրավված է:
Ստուգումներով զբաղվում է ԱՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչությունը: