ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
27.09.2014 17:06
Գողը հափշտակել է առանձնապես խոշոր չափի գումար և ոսկյա զարդեր
Սեպտեմբերի 26-ին Մարտունի քաղաքի Կ. Ավանեսյան փողոցի N տան բնակիչ, 1987թ. ծնված Խ. Փ-ն հեռախոսով ոստիկանության շրջբաժնի հերթապահ մաս է հայտնել այն մասին, որ իրենց տնից գողություն է կատարվել:
Պարզվել է, որ նույն օրը` ժամը 18:15-ից մինչ 23:00-ն ընկած ժամանակահատվածում, անհայտ անձը չկողպված պատուհանով մուտք է գործել նշված տուն և ննջասենյակի պահարանից գողացել 9.200 ԱՄՆ դոլար, 800 եվրո, 7.500.000 ՀՀ դրամ և 164.000 դրամ ընդհանուր արժողության 2 կտոր ոսկյա զարդ: