Պաշտոնական Հայտարարություն Ուշադրություն Համակարգ Պարզաբանում Ի գիտություն լրագրողների
Արցախի Հանրապետության Սահմանադրություն Օրենսգրքեր Օրենքներ ԱՀ Նախագահի հրամանագրեր, կարգադրություններ ԱՀ կառավարության որոշումներ ԱՀ ոստիկանության պետի հրամաններ Նախագծեր
Եռամսյակ Կիսամյակ Ինն ամիսներ Տարի
Սպանություն Սպանության փորձ Հետախուզվողի հայտնաբերում Մարմնական վնասվածք մահվան ելքով Մարմնական վնասվածք Անձի առևանգում Դիակի հայտնաբերում Ինքնասպանություն կամ ինքնասպանության փորձ Ավազակային հարձակում Կողոպուտ Գողություն Խարդախություն Յուրացում կամ վատնում ԱՄՏ-ի փախցնել Գույքը դիտավորությամբ ոչնչացնելը Դրամանենգություն Խուլիգանություն Կավատություն Թմրամիջոցի հայտնաբերում Ապօրինի ծառահատում Որսագողություն Կաշառակերություն Բռնություն իշխանության ներկայացուցչի նկատմամբ Այլ հանցագործություններ Հայտարարվել է հետախուզում Զենք-զինամթերքի կամավոր հանձնում Զենք-զինամթերքի հայտնաբերում Պայթյուն և վթար Հրդեհ Թունավորում Անհայտ կորած
Հետախուզվում են Անհայտ կորած
ՃՏ պատահարներ Օրենքներ, որոշումներ Հայտարարություններ և ծանուցումներ Վարորդական տեսական քննությունների հարցաշարեր

ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ

ԹԵԺ ԳԻԾ

Լրահոս 19.08.2019 Արխիվ

08.02.2019 16:42

Գերխնդիրը լիարժեք ներքին անվտանգության մթնոլորտի ապահովումն է

Գերխնդիրը լիարժեք ներքին անվտանգության մթնոլորտի  ապահովումն է

   Կադրային փոփոխություն ԱՀ ոստիկանության Մարտակերտի շրջանային բաժնում 

Սույն թվականի փետրվարի 8-ին ԱՀ ոստիկանության պետ, ոստիկանության գնդապետ Իգոր Գրիգորյանը այցելեց ոստիկանության Մարտակերտի շրջանային բաժին` ներկայացնելու նորանշանակ բաժնի պետին։
Ոստիկանության պետին ուղեկցում էր տվյալ շրջանային բաժնի ղեկավարման վերահսկողությունն իրականացնող, ոստիկանության պետի տեղակալ-շտաբի պետ, ոստիկանության գնդապետ Բորիս Ենգիբարյանը։
Նախ, հրապարակվեց ոստիկանության պետի փետրվարի 8-ին ստորագրված հրամանները, համաձայն որոնց, ոստիկանության փոխգնդապետ Գառնիկ Ստեփանյանը ազատվել է ոստիկանության Մարտակերտի շրջանային բաժնի պետի պաշտոնից և գրանցվել ոստիկանության կադրերի ռեզերվում, իսկ ոստիկանության գնդապետ Ռոմա Հարությունյանը ազատվել է ոստիկանության Շահումյանի շրջանային բաժնի պետի պաշտոնից և նշանակվել ոստիկանության Մարտակերտի շրջանային բաժնի պետի պաշտոնին։
ԱՀ ոստիկանության պետը ոստիկանության փոխգնդապետ Գառնիկ Ստեփանյանին շնորհակալություն հայտնեց ոստիկանության Մարտակերտի շրջանային բաժնի ղեկավարումը տարիներ շարունակ բարեխղճորեն կազմակերպելու համար և անձնակազմին ներկայացնելով նորանշանակ պետին, համոզմունք հայտնեց, որ շատերի համար նախկին գործընկեր և ղեկավար, ոստիկանության գնդապետ Ռոմա Հարությունյանը բարձր պատասխանատվությամբ կկազմակերպի հանցավորության դեմ պայքարի և հասարակական կարգի ապահովման ուղղությամբ ոստիկանության շրջբաժնի գործունեությունը, որպես ուղենիշ ունենալով` լիարժեք ներքին անվտանգության մթնոլորտի ապահովման գերխնդիրը։