Պաշտոնական Հայտարարություն Ուշադրություն Համակարգ Պարզաբանում Ի գիտություն լրագրողների
Արցախի Հանրապետության Սահմանադրություն Օրենսգրքեր Օրենքներ ԱՀ Նախագահի հրամանագրեր, կարգադրություններ ԱՀ կառավարության որոշումներ ԱՀ ոստիկանության պետի հրամաններ Նախագծեր
Եռամսյակ Կիսամյակ Ինն ամիսներ Տարի
Սպանություն Սպանության փորձ Հետախուզվողի հայտնաբերում Մարմնական վնասվածք մահվան ելքով Մարմնական վնասվածք Անձի առևանգում Դիակի հայտնաբերում Ինքնասպանություն կամ ինքնասպանության փորձ Ավազակային հարձակում Կողոպուտ Գողություն Խարդախություն Յուրացում կամ վատնում ԱՄՏ-ի փախցնել Գույքը դիտավորությամբ ոչնչացնելը Դրամանենգություն Խուլիգանություն Կավատություն Թմրամիջոցի հայտնաբերում Ապօրինի ծառահատում Որսագողություն Կաշառակերություն Բռնություն իշխանության ներկայացուցչի նկատմամբ Այլ հանցագործություններ Հայտարարվել է հետախուզում Զենք-զինամթերքի կամավոր հանձնում Զենք-զինամթերքի հայտնաբերում Պայթյուն և վթար Հրդեհ Թունավորում Անհայտ կորած
Հետախուզվում են Անհայտ կորած
ՃՏ պատահարներ Օրենքներ, որոշումներ Հայտարարություններ և ծանուցումներ Վարորդական տեսական քննությունների հարցաշարեր

ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ

ԹԵԺ ԳԻԾ

Լրահոս 21.07.2018 Արխիվ

03.04.2018 17:13

Բացահայտվե է թմրամիջոցի իրացման դեպքեր

    Մարտի 31-ին ԱՀ ոստիկանության քրեական հետախուզության, Ստեփանակերտի քաղաքային վարչության և ԱՀ ԱԱԾ ծառայողները համատեղ ձեռնարկած օպերատիվ միջոցառումների արդյունքում նույն օրը, անձնական խուզարկության է ենթարկել Ստեփանակերտ քաղաքի բնակիչ՝ 1960թ. ծնված Գ.Ա-ն, ում վերարկուի գրպանում պոլիէթիլենային տոպրակի մեջ հայտաբերվել է 51,44 գրամ կանեփանման բույսի զանգված, տաբատի գրպանում՝ թվով 2 փաթեթ՝ 0,74 գրամ ընդհանուր քաշով նմանատիպ զանգված, իսկ վերջինիս պատկանող «Մերսեդես Բենց» ավտոմեքենայի պահախցից՝ 0,6 գրամ նույնանման զանգված, որոնք վերջինս 100.000 դրամի դիմաց ձեռք էր բերել նույն քաղաքի բնակիչ՝ 1966թ. ծնված Ս.Ա-ից, ով էլ իր հերթին նշված զանգվածը ձեռք էր բերել նույն քաղաքի բնակիչ՝ 1967թ. ծնված  Հ.Մ-ից: Նույն միջոցառման շրջանակում զննության է ենթարկվել նաև 1966թ. ծնված Ս.Ա-ի կողմից վարձակալված Ստեփանակերտ քաղաքի Ա.Մկրտչյան փողոցի N շենքում տեղակայված բնակարանը, որի պատշգամբում առկա մահճակալի տակ հայտնաբերվել է 0,32 գրամ կանաչ գույնի չորացված և մանրացված կանեփանման բույսի զանգված, այնուհետև զննության է ենթարկվել նաև «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ մասնաշենքի հետնամասի կանաչապատ տարածքը, որտեղ առկա կանաչավուն թփի արանքից հայտնաբերվել է նրա կողմից թաքցված պոլիէթիլինային տոպրակի մեջ առկա 15,88 գրամ կանաչ գույնի չորացված և մանրացված կանեփանման բույսի զանգված:        
 
*  *  *
 
     Մարտի 31-ին ԱՀ ոստիկանության քրեական հետախուզության և Մարտունու շրջանային բաժնի ծառայողները համատեղ ձեռնարկած օպերատիվ միջոցառումների արդյունքում Մարտունու շրջանի Ջիվանի գյուղում անձնական խուզարկության են ենթարկել նույն գյուղի բնակիչ՝ 1983թ. ծնված Է.Մ-ին, ում տաբատի գրպանում հայտնաբերվել և առգրավվել է 1.72 գրամ քաշով կանաչ գույնի սպեցիֆիկ հոտով կանեփանման բույսի մանրացված զանգված, իսկ վերջինիս շուրջ տարված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ ս.թ. մարտի 27-ին որոշակի քանակությամբ թմրամիջոց է իրացրել Հադրութի շրջանի Մեծ Թաղեր գյուղի բնակիչ՝ 1976թ. ծնված Վ.Խ-ին:
 
*  *  *
 
    Մարտի 31-ին ԱՀ ոստիկանության քրեական հետախուզության, Ստեփանակերտի քաղաքային վարչության և ԱՀ ԱԱԾ ծառայողների համատեղ ձեռնարկած օպերատիվ միջոցառումների արդյունքում թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով ոստիկանության Ստեփանակերտի քաղաքային վարչություն բերման է ենթարկվել նույն քաղաքի բնակիչ՝ 1978թ. ծնված՝ Ա.Չ-ն, ում տաբատի գրպանում անձնական խուզարկությամբ հայտնաբերվել և առգրավվել է 1 թղթե փաթեթ, որի մեջ առկա էր 0,32 գրամ կանաչ գույնի, սպեցիֆիկ հոտով կանեփանման բույսի չորացված և մանրացված զանգված, որը ս.թ. մարտ ամսվա ընթացքում 6000 դրամ գումարի դիմաց ձեռք է բերել նույն քաղաքի բնակիչ՝ 1969թ. ծնված Ա.Գ-ից: