Պաշտոնական Հայտարարություն Ուշադրություն Համակարգ Պարզաբանում Ի գիտություն լրագրողների
Արցախի Հանրապետության Սահմանադրություն Օրենսգրքեր Օրենքներ ԱՀ Նախագահի հրամանագրեր, կարգադրություններ ԱՀ կառավարության որոշումներ ԱՀ ոստիկանության պետի հրամաններ Նախագծեր
Եռամսյակ Կիսամյակ Ինն ամիսներ Տարի
Սպանություն Սպանության փորձ Հետախուզվողի հայտնաբերում Մարմնական վնասվածք մահվան ելքով Մարմնական վնասվածք Անձի առևանգում Դիակի հայտնաբերում Ինքնասպանություն կամ ինքնասպանության փորձ Ավազակային հարձակում Կողոպուտ Գողություն Խարդախություն Յուրացում կամ վատնում ԱՄՏ-ի փախցնել Գույքը դիտավորությամբ ոչնչացնելը Դրամանենգություն Խուլիգանություն Կավատություն Թմրամիջոցի հայտնաբերում Ապօրինի ծառահատում Որսագողություն Կաշառակերություն Բռնություն իշխանության ներկայացուցչի նկատմամբ Այլ հանցագործություններ Հայտարարվել է հետախուզում Զենք-զինամթերքի կամավոր հանձնում Զենք-զինամթերքի հայտնաբերում Պայթյուն և վթար Հրդեհ Թունավորում Անհայտ կորած
Հետախուզվում են Անհայտ կորած
ՃՏ պատահարներ Օրենքներ, որոշումներ Հայտարարություններ և ծանուցումներ Վարորդական տեսական քննությունների հարցաշարեր

ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ

ԹԵԺ ԳԻԾ

Լրահոս 14.12.2017 Արխիվ

30.11.2017 00:05

Արցախի Հանրապետության ոստիկանության պետ, գեներալ-մայոր Կամո Աղաջանյանի շնորհավորական ուղերձը ոստիկանության ծառայողի մասնագիտական օրվա առթիվ

Արցախի Հանրապետության ոստիկանության պետ, գեներալ-մայոր Կամո Աղաջանյանի շնորհավորական ուղերձը ոստիկանության ծառայողի մասնագիտական օրվա առթիվ

Ոստիկանության հարգելի ծառայողներ¸ վաստակաշատ վետերաններ.

Այսօր արդեն կարող ենք արձանագրել¸ որ վերջին տարիներին ոստիկանությունում իրականացվող բարեփոխումները տալիս են իրենց սպասելի արդյունքները։ Հանցավորության դեմ տարվող պայքարին և հասարակական անվտանգության ապահովման ուղղությամբ իրականացվող միջոցառումների նպատակայնության հետ զուգահեռ էականորեն փոխվել է Արցախյան ոստիկանի ինչպես մասնագիտական¸ այնպես էլ բարոյակամային կերպարը¸ որն իր հերթին դրականորեն է ներազդել  նաև հասարակության կողմից ոստիկանության հանդեպ վստահության ամրապնդմանը։

Այդքանով հանդերձ կարծում եմ¸ որ դեռևս ապագայում է մեր  հույսերի իրականացումը։ Հավաստիացնում եմ¸ որ միայն իր կոչմանն ու գործին հավատարիմ  ոստիկանությունը կարժանանա պետության և ժողովրդի արժևորմանը։

Հարգելի գործընկերներ.

Մասնագիտական տոնի կապակցությամբ շնորհավորում եմ հող հայրենիի համար նահատակված ոստիկանների ընտանիքներին, ոստիկանության հաշմանդամներին¸ բազմավաստակ վետերաններին, ոստիկանության ողջ անձնակազմին, մաղթում եմ առողջություն և անձնական երջանկություն:

Իրավակարգի մշտարթուն զինվորներ, քայլեք ժամանակի պահանջներին համաքայլ և հիշեք¸ որ Ձեզ մեծ առաքելություն է տրված` ծառայել պետությանն ու այն ժողովրդին¸ ում  փառավոր զավակների արյան գնով է նվաճվել սեփական հողում ազատ ապրելու իրավունքը: