Պաշտոնական Հայտարարություն Ուշադրություն Համակարգ Պարզաբանում Ի գիտություն լրագրողների
Արցախի Հանրապետության Սահմանադրություն Օրենսգրքեր Օրենքներ ԱՀ Նախագահի հրամանագրեր, կարգադրություններ ԱՀ կառավարության որոշումներ ԱՀ ոստիկանության պետի հրամաններ Նախագծեր
Եռամսյակ Կիսամյակ Ինն ամիսներ Տարի
Սպանություն Սպանության փորձ Հետախուզվողի հայտնաբերում Մարմնական վնասվածք մահվան ելքով Մարմնական վնասվածք Անձի առևանգում Դիակի հայտնաբերում Ինքնասպանություն կամ ինքնասպանության փորձ Ավազակային հարձակում Կողոպուտ Գողություն Խարդախություն Յուրացում կամ վատնում ԱՄՏ-ի փախցնել Գույքը դիտավորությամբ ոչնչացնելը Դրամանենգություն Խուլիգանություն Կավատություն Թմրամիջոցի հայտնաբերում Ապօրինի ծառահատում Որսագողություն Կաշառակերություն Բռնություն իշխանության ներկայացուցչի նկատմամբ Այլ հանցագործություններ Հայտարարվել է հետախուզում Զենք-զինամթերքի կամավոր հանձնում Զենք-զինամթերքի հայտնաբերում Պայթյուն և վթար Հրդեհ Թունավորում Անհայտ կորած
Հետախուզվում են Անհայտ կորած
ՃՏ պատահարներ Օրենքներ, որոշումներ Հայտարարություններ և ծանուցումներ Վարորդական տեսական քննությունների հարցաշարեր

ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ

ԹԵԺ ԳԻԾ


22.02.2018 13:28

Արցախի Հանրապետության ոստիկանության պետը քննարկեց համալիր-տեսչական ստուգումների արդյունքները

Արցախի Հանրապետության ոստիկանության պետը քննարկեց համալիր-տեսչական ստուգումների արդյունքները

  Սույն թվականի փետրվարի 21-ին ԱՀ ոստիկանությունում կայացած օպերատիվ խորհրդակցությունը նվիրված էր ոստիկանության 2017թ դեկտեմբերի 4-ից մինչև 16-ն ընկած ժամանակահատվածում ԱՀ  ոստիկանության ճանապարհային ոստիկանության¸ քրեակատարողական և պետական պահպանության վարչություններում ու տարածքային ստորաբաժանումներում անցկացված համալիր-տեսչական ստուգումների արդյունքների  քննարկմանը։

  Խորհրդակցությունը վարում էր ԱՀ ոստիկանության պետ¸ գեներալ-մայոր Կամո Աղաջանյանը։ Մասնակցում էին ոստիկանության ղեկավար կազմը¸ համալիր-տեսչական ստուգումներ իրականացրած հանձնախումբը¸ ոստիկանության կենտրոնական ապարատի և տարածքային ստորաբաժանումների պատասխանատուները։

  Համալիր-տեսչական ստուգումների արդյունքների վերաբերյալ զեկույցով հանդես եկավ  հանձնախմբի ղեկավար¸ ոստիկանության պետի տեղակալ-շտաբի պետ¸ ոստիկանության գնդապետ Բորիս Ենգիբարյանը¸ ով ըստ ստորաբաժանումների մանրամասն ներկայացրեց հայտնաբերված բացթողումներն ու թերությունները։

  Ոստիկանության պետը առանձին–առանձին վերլուծելով համալիր-տեսչական ստուգումների արդյունքները և լսելով պատասխանատուների զեկույցները¸  ստորաբաժանման ղեկավարներից պահանջեց անհապաղ վերացնել տեղ գտած բացթողումներն ու թերությունները և որակական նոր հարթություն տեղափոխել ծառայությունը։

  Վերջում հրապարակվեց ոստիկանության պետի հրամանը¸ համաձայն որի  համալիր-տեսչական ստուգումների արդյունքներով թերացած ծառայողները ենթարկվեցին կարգապահական տույժի¸  իսկ դրական ցուցանիշներ արձանագրած ոստիկանության  մի խումբ ծառայողներ արժանացան խրախուսման։