Պաշտոնական Հայտարարություն Ուշադրություն Համակարգ Պարզաբանում Ի գիտություն լրագրողների
Արցախի Հանրապետության Սահմանադրություն Օրենսգրքեր Օրենքներ ԱՀ Նախագահի հրամանագրեր, կարգադրություններ ԱՀ կառավարության որոշումներ ԱՀ ոստիկանության պետի հրամաններ Նախագծեր Հանրային քննարկումներ
Եռամսյակ Կիսամյակ Ինն ամիսներ Տարի
Սպանություն Սպանության փորձ Հետախուզվողի հայտնաբերում Մարմնական վնասվածք մահվան ելքով Մարմնական վնասվածք Անձի առևանգում Դիակի հայտնաբերում Ինքնասպանություն կամ ինքնասպանության փորձ Ավազակային հարձակում Կողոպուտ Գողություն Խարդախություն Յուրացում կամ վատնում Շորթում ԱՄՏ-ի փախցնել Գույքը դիտավորությամբ ոչնչացնելը Ապօրինի կամ կեղծ ձեռնարկատիրություն Դրամանենգություն Խուլիգանություն Կավատություն Թմրամիջոցի հայտնաբերում Ապօրինի ծառահատում Որսագողություն Կաշառակերություն Բռնություն իշխանության ներկայացուցչի նկատմամբ Այլ հանցագործություններ Հայտարարվել է հետախուզում Զենք-զինամթերքի կամավոր հանձնում Զենք-զինամթերքի հայտնաբերում Պայթյուն և վթար Հրդեհ Թունավորում Անհայտ կորած
Հետախուզվում են Անհայտ կորած
ՃՏ պատահարներ Օրենքներ, որոշումներ Հայտարարություններ և ծանուցումներ Վարորդական տեսական քննությունների հարցաշարեր

ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ

ԹԵԺ ԳԻԾ

Լրահոս 20.10.2017 Արխիվ

26.05.2017 17:26

Արցախի Հանրապետության ոստիկանության պետը պարգևատրեց Հայաստանի Հանրապետության ճանապարհային ոստիկանության պատասխանատուներին

Արցախի Հանրապետության ոստիկանության պետը պարգևատրեց Հայաստանի Հանրապետության ճանապարհային ոստիկանության պատասխանատուներին

Սույն թվականի մայիսի 25-ին ԱՀ ոստիկանության պետ, գեներալ-մայոր Կամո Աղաջանյանը ընդունեց ՀՀ ոստիկանության ճանապարհային ոստիկանության պետ, ոստիկանության գնդապետ Եգոր Կարապետյանի գլխավորությամբ Արցախ ժամանած պատվիրակությանը։

Ոստիկանության պետը, գոհունակություն հայտնելով ՀՀ ոստիկանության պետ¸ ոստիկանության գեներալ-գնդապետ Վլադիմիր Գասպարյանին` Արցախի Հանրապետության ոստիկանության նկատմամբ ցուցաբերվող հոգածության և ուշադրության համար, համոզմունք հայտնեց, որ այսուհետ երկու իրավապահ կառույցների ճանապարհային ոստիկանությունների կողմից կարվի ավելին՝ մեր հասարակության անվտանգ երթևեկության լիարժեք ապահովման համար։

ԱՀ ոստիկանության պետի հրամանով` ՀՀ ոստիկանության ճանապարհային ոստիկանության պետ Եգոր Կարապետյանը և պատվիրակության մյուս երկու անդամները պարգևատրվեցին «Համագործակցության ամրապնդման համար»‰ մեդալով։

ՀՀ ոստիկանության ճանապարհային ոստիկանության պատվիրակության անդամները հանդիպում ունեցան նաև ԱՀ ոստիկանության ճանապարհային ոստիկանության  ծառայողների հետ։ Մտքերի փոխանակման միջոցով քննարկվեցին պրակտիկ և իրավիճակային մի շարք հարցեր։  ՀՀ ոստիկանության ճանապարհային ոստիկանության իրավաբանական բաժնի պետի կողմից ներկայացվեցին ճանապարհային ոստիկանության գործունեությունը կանոնակարգող մի շարք օրենսդրական նախագծերի վերաբերյալ դրույթներ՝  դրանց առնչությամբ  լսելով Արցախի գործընկերների կարծիքները։

ՀՀ ոստիկանության գործընկերները դատարկաձեռն չէին եկել։ ԱՀ ոստիկանության ճանապարհային ոստիկանության ծառայողների համար իրենց հետ բերել էին մասնագիտական գրականություն և լուսաանդրադարձող բաջկոններ։ Բացի այդ, նյութական աջակցություն են ցուցաբերել պաշտպանության բանակին և կազմակերպել պաշտպանության բանակում ծառայող զինվորների ծնողների այցելությունը զորամասեր։