Պաշտոնական Հայտարարություն Ուշադրություն Համակարգ Պարզաբանում Ի գիտություն լրագրողների
Արցախի Հանրապետության Սահմանադրություն Օրենսգրքեր Օրենքներ ԱՀ Նախագահի հրամանագրեր, կարգադրություններ ԱՀ կառավարության որոշումներ ԱՀ ոստիկանության պետի հրամաններ Նախագծեր
Եռամսյակ Կիսամյակ Ինն ամիսներ Տարի
Սպանություն Սպանության փորձ Հետախուզվողի հայտնաբերում Մարմնական վնասվածք մահվան ելքով Մարմնական վնասվածք Անձի առևանգում Դիակի հայտնաբերում Ինքնասպանություն կամ ինքնասպանության փորձ Ավազակային հարձակում Կողոպուտ Գողություն Խարդախություն Յուրացում կամ վատնում ԱՄՏ-ի փախցնել Գույքը դիտավորությամբ ոչնչացնելը Դրամանենգություն Խուլիգանություն Կավատություն Թմրամիջոցի հայտնաբերում Ապօրինի ծառահատում Որսագողություն Կաշառակերություն Բռնություն իշխանության ներկայացուցչի նկատմամբ Այլ հանցագործություններ Հայտարարվել է հետախուզում Զենք-զինամթերքի կամավոր հանձնում Զենք-զինամթերքի հայտնաբերում Պայթյուն և վթար Հրդեհ Թունավորում Անհայտ կորած
Հետախուզվում են Անհայտ կորած
ՃՏ պատահարներ Օրենքներ, որոշումներ Հայտարարություններ և ծանուցումներ Վարորդական տեսական քննությունների հարցաշարեր

ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ

ԹԵԺ ԳԻԾ

15.06.2018 12:48

Արցախի Հանրապետության ոստիկանությունը իրազեկում է.

Արցախի Հանրապետության ոստիկանությունը իրազեկում է.

   

   Այսօր¸ հունիսի 15-ին Արցախի Հանրապետության Ազգային Ժողովի պատգամավոր Հայկ Խանումյանը սոցիալական ցանցերում հայտարարություն է տարածել սույն թվականի հունիսի 15-ին և 16-ին ժամը 19։00-ին մայրաքաղաքի Ստեփան Շահումյանի արձանի հարևանությամբ հավաք հրավիրելու մասին։
   Արցախի Հանրապետության ոստիկանությունը իրազեկում է¸ որ  «Ստեփանակերտ քաղաքում հավաքների ազատության իրականացման և պաշտպանության  պայմանների կարգն ու պայմանները  հաստատելու մասին» Ստեփանակերտի քաղաքապետարանի որոշման 1-ին կետի համաձայն Ստեփանակերտ քաղաքում հանրային հավաք անցկացնելու համար հավաքի կազմակերպիչը հավաքի անցկացման օրվանից ոչ ուշ քան 7 օր¸ և ոչ շուտ քան 30 օր առաջ անձամբ կամ փոստով գրավոր իրազեկում է Ստեփանակերտի քաղաքապետարան¸ բացառությամբ մինչև 20 մասնակից ունեցող¸ շտապ և ինքնաբուխ հավաքների։ Որպես պարզաբանում¸ նշենք¸ որ  նախատեսված հավաքները չեն կարող դիտարկվել որպես  շտապ և ինքնաբուխ հավաքներ¸ քանի որ նախապես հայտարարություն էր տարածվել հավաքի կազմակերպման վերաբերյալ։
  Վերոնշյալի հիմքով¸ Արցախի Հանրապետության ոստիկանությունը իրազեկում է¸ որ կազմակերպվելիք հավաքները իրականացվում են «Ստեփանակերտ քաղաքում հավաքների ազատության իրականացման և պաշտպանության  պայմանների կարգն ու պայմանները  հաստատելու մասին» Ստեփանակերտի քաղաքապետի որոշման պահանջների խախտմամբ¸ ու հետևաբար դրանցից բխող բոլոր հետևանքների պատասխանատվությունը կրում է հավաքի կազմակերպիչը կամ կազմակերպիչները։