Պաշտոնական Հայտարարություն Ուշադրություն Համակարգ Պարզաբանում Ի գիտություն լրագրողների
Արցախի Հանրապետության Սահմանադրություն Օրենսգրքեր Օրենքներ ԱՀ Նախագահի հրամանագրեր, կարգադրություններ ԱՀ կառավարության որոշումներ ԱՀ ոստիկանության պետի հրամաններ Նախագծեր
Եռամսյակ Կիսամյակ Ինն ամիսներ Տարի
Սպանություն Սպանության փորձ Հետախուզվողի հայտնաբերում Մարմնական վնասվածք մահվան ելքով Մարմնական վնասվածք Անձի առևանգում Դիակի հայտնաբերում Ինքնասպանություն կամ ինքնասպանության փորձ Ավազակային հարձակում Կողոպուտ Գողություն Խարդախություն Յուրացում կամ վատնում ԱՄՏ-ի փախցնել Գույքը դիտավորությամբ ոչնչացնելը Դրամանենգություն Խուլիգանություն Կավատություն Թմրամիջոցի հայտնաբերում Ապօրինի ծառահատում Որսագողություն Կաշառակերություն Բռնություն իշխանության ներկայացուցչի նկատմամբ Այլ հանցագործություններ Հայտարարվել է հետախուզում Զենք-զինամթերքի կամավոր հանձնում Զենք-զինամթերքի հայտնաբերում Պայթյուն և վթար Հրդեհ Թունավորում Անհայտ կորած
Հետախուզվում են Անհայտ կորած
ՃՏ պատահարներ Օրենքներ, որոշումներ Հայտարարություններ և ծանուցումներ Վարորդական տեսական քննությունների հարցաշարեր

ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ

ԹԵԺ ԳԻԾ

Լրահոս 24.05.2019 Արխիվ

01.05.2019 13:50

Արտագնա խորհրդակցություն` ընթացիկ տարվա 1-ին եռամսյակի օպերատիվ ծառայողական գործունեության արդյունքների քննարկմամբ

Արտագնա խորհրդակցություն` ընթացիկ տարվա 1-ին եռամսյակի օպերատիվ ծառայողական գործունեության արդյունքների քննարկմամբ

Սույն թվականի ապրիլի 30-ին Արցախի Հանրապետության ոստիկանության պետ, ոստիկանության գնդապետ Իգոր Գրիգորյանը արտագնա խորհրդակցություն հրավիրեց ոստիկանության Քաշաթաղի շրջանային բաժնում։ Խորհրդակցության օրակարգը նվիրված էր ընթացիկ տարվա 1-ին եռամսյակի օպերատիվ ծառայողական գործունեության արդյունքների քննարկմանը։
Ներկա էին ոստիկանության պետի տեղակալները, տարածքային և կենտրոնական ապարատի առանցքային ստորաբաժանումների պատասխանատուները։
2019թ 1-ին եռամսյակում հանրապետությունում գրանցված հանցագործությունների ընդհանուր թիվը աճել է 81.7 տոկոսով կամ 125 դեպքով, 2018թ-ին` 153, 2019թ-ին` 278, սակայն դրա հետ մեկտեղ 0.7 տոկոսով աճել է նաև հանցագործությունների ընդհանուր բացահայտման ցուցանիշը` 98.8 տոկոս։
Հաշվետու եռամսյակում հանրապետությունում գրանցվել է ճանապարհատրանսպորտային 18 պատահար, 2018թ նույն ժամանակահատվածում` 15, որոնց հետևանքով մահացել է 2, 2018թ-ին` 3 և մարմնական վնասվածք ստացել 24 անձ, 2018թ`-ին 15,
Արցախի Հանրապետության ոստիկանության պետը իր խիստ մտահոգություններն արտահայտելով հատկապես հանցագործությունների աճի հանգամանքով, դրանց կանխարգելման ուղղությամբ հասարակական կարգի ապահովման բաժնի պատասխանատուին հանձնարարեց ամենակարճ ժամանակահատվածում կազմել և հաստատման ներկայացնել կոնկրետ միջոցառումների պլան։
-«Գրանցված հանցագործությունների բացահայտման ցուցանիշի աճը իհարկե ողջունելի է, սակայն մենք որպես գերխնդիր պետք է ունենանք հանցագործությունների կանխարգելումը, այսինքն դրանց առաջացման պայմանների ու պատճառների ժամանակին հայտնաբերումն ու չեզոքացումը»-նշեց ոստիկանության պետը։
Ոստիկանության գործունեության արդյունավետության բարձրացման ուղղությամբ լսելով նաև ոստիկանության պետի տեղակալների և համապատասխան ստորաբաժանումների պատասխանատուների կարծիքները, ոստիկանության գնդապետ Իգոր Գրիգորյանը պահանջեց վերանայել ինչպես ճանապարհատրանսպորտային պատահարների, այնպես էլ հետախուզվողների հայտնաբերման ուղղությամբ իրականացվող աշխատանքները։ Նշված աշխատանքների առավելագույն արդյունավետությունը կապելով կադրերի ճիշտ ընտրության և համապատասխան վերապատրաստման հրամայականով, ոստիկանության պետը վերոնշյալ ուղղություններում պահանջեց ցուցաբերել առավելագույն օբյեկտիվություն և բացառել ինչպես մասնագիտական, այնպես էլ բարոյական արժեհամակարգերով չօժտված անձանց ծառայությունը ոստիկանության համակարգում։