Պաշտոնական Հայտարարություն Ուշադրություն Համակարգ Պարզաբանում Ի գիտություն լրագրողների
Արցախի Հանրապետության Սահմանադրություն Օրենսգրքեր Օրենքներ ԱՀ Նախագահի հրամանագրեր, կարգադրություններ ԱՀ կառավարության որոշումներ ԱՀ ոստիկանության պետի հրամաններ Նախագծեր
Եռամսյակ Կիսամյակ Ինն ամիսներ Տարի
Սպանություն Սպանության փորձ Հետախուզվողի հայտնաբերում Մարմնական վնասվածք մահվան ելքով Մարմնական վնասվածք Անձի առևանգում Դիակի հայտնաբերում Ինքնասպանություն կամ ինքնասպանության փորձ Ավազակային հարձակում Կողոպուտ Գողություն Խարդախություն Յուրացում կամ վատնում ԱՄՏ-ի փախցնել Գույքը դիտավորությամբ ոչնչացնելը Դրամանենգություն Խուլիգանություն Կավատություն Թմրամիջոցի հայտնաբերում Ապօրինի ծառահատում Որսագողություն Կաշառակերություն Բռնություն իշխանության ներկայացուցչի նկատմամբ Այլ հանցագործություններ Հայտարարվել է հետախուզում Զենք-զինամթերքի կամավոր հանձնում Զենք-զինամթերքի հայտնաբերում Պայթյուն և վթար Հրդեհ Թունավորում Անհայտ կորած
Հետախուզվում են Անհայտ կորած
ՃՏ պատահարներ Օրենքներ, որոշումներ Հայտարարություններ և ծանուցումներ Վարորդական տեսական քննությունների հարցաշարեր

ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ

ԹԵԺ ԳԻԾ


08.01.2019 13:37

Ապօրինի որսի դեպքեր

Ս.թ.հունվարի 6-ին ԱՀ ոստիկանության Հադրութի շրջանային բաժնի ծառայողները պարզել են, որ հունվարի 5-ին ժամը 14:00-ի սահմաններում անհայտ անձը Տումի գյուղի վարչական տարածքում գտնվող «Ղռաց կյումեր» կոչվող տեղամասի հարակից անտառահատվածում ապօրինի որսացել է 1 գլուխ այծյամ:
Պարզվել է, որ նշված հանցագործությունը «ВЕПРЬ-КМ» տիպի հրազենով կատարել է Հադրութի շրջանի բնակիչ, 1978թ.ծնված Ա. Գ-ն :
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Հադրութի շրջանային բաժինը:

 

Ս.թ.հունվարի 5-ին ԱՀ ոստիկանության Շահումյանի շրջանային բաժնի ծառայողները պարզել են, որ Քարվաճառ քաղաքի բնակիչ, 1992թ.ծնված Գ. Վ-ն, հունվարի 4-ին ժամը 20:00-ի սահմաններում Քարվաճառ-Տաք ջուր տանող ավտոճանապարհի 3-րդ կիլոմետրին առանց հաշվառման, որսորդական երկփողանի հրացանով ապօրինի որսացել է մեկ վայրի այծյամ:
Գ.Վ-ն բերման է ենթարկվել ԱՀ ոստիկանության Շահումյանի  բաժին:
Նշված միսը և հրացանը առգրավված է:
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Շահումյանի շրջանային բաժինը: