Պաշտոնական Հայտարարություն Ուշադրություն Համակարգ Պարզաբանում Ի գիտություն լրագրողների
Արցախի Հանրապետության Սահմանադրություն Օրենսգրքեր Օրենքներ ԱՀ Նախագահի հրամանագրեր, կարգադրություններ ԱՀ կառավարության որոշումներ ԱՀ ոստիկանության պետի հրամաններ Նախագծեր
Եռամսյակ Կիսամյակ Ինն ամիսներ Տարի
Սպանություն Սպանության փորձ Հետախուզվողի հայտնաբերում Մարմնական վնասվածք մահվան ելքով Մարմնական վնասվածք Անձի առևանգում Դիակի հայտնաբերում Ինքնասպանություն կամ ինքնասպանության փորձ Ավազակային հարձակում Կողոպուտ Գողություն Խարդախություն Յուրացում կամ վատնում ԱՄՏ-ի փախցնել Գույքը դիտավորությամբ ոչնչացնելը Դրամանենգություն Խուլիգանություն Կավատություն Թմրամիջոցի հայտնաբերում Ապօրինի ծառահատում Որսագողություն Կաշառակերություն Բռնություն իշխանության ներկայացուցչի նկատմամբ Այլ հանցագործություններ Հայտարարվել է հետախուզում Զենք-զինամթերքի կամավոր հանձնում Զենք-զինամթերքի հայտնաբերում Պայթյուն և վթար Հրդեհ Թունավորում Անհայտ կորած
Հետախուզվում են Անհայտ կորած
ՃՏ պատահարներ Օրենքներ, որոշումներ Հայտարարություններ և ծանուցումներ Վարորդական տեսական քննությունների հարցաշարեր

ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ

ԹԵԺ ԳԻԾ


08.07.2019 11:17

ԱՆՁՆԱԿԱՆ ՈՒՆԵՑՎԱԾՔԻ ԳՈՂՈՒԹՅՈՒՆ

Ս.թ. հուլիսի 6-ին Ստեփանակերտ քաղաքի բնակիչ, 1976թ.ծնված Գ. Հ-ն հեռախոսով հաղորդել է ԱՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչություն առ այն, որ մայրաքաղաքի Տիգրան Մեծ փողոցում տեղակայված իր կողմից օգտագործվող մթերային խանութից գողություն է կատարվել:
ԱՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչության ծառայողները պարզել են, որ հուլիսի 5-ին ժամը 23:30-ից մինչև հուլիսի 6-ի ժամը 08:30-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը հարմարեցված բանալիով բացելով Տիգրան Մեծ փողոցում տեղակայված մթերային խանութի դուռը, մուտք է գործել այնտեղ, և գաղտնի հափշտակել 591 տուփ տարբեր տեսակի ծխախոտ, 18.000 դրամ, 15 տուփ տարբեր տեսակի սուրճ, 100 տուփ «մակկոֆե», 60 տուփ փոքր «Նեսկաֆե» լուծվող, 20 տուփ «Կաֆֆա» տեսակի սուրճ, 3 հատ կետչուպ, 1 շիշ «Պառլամենտ» տեսակի օղի, 2 տուփ «Վան» տեսակի նրբերշիկ, մոտ 1,5 կգ նրբերշիկ, 2 զույգ հողաթափիկ, 5 հատ տղամարդու ներքնաշոր, 5 շիշ «Կիլիկիա» գարեջուր, 60 հատ տարբեր տեսակի շոկոլադ:
ԱՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչության ծառայողները՝ համատեղ ԱՀ ոստիկանության քրեական հետախուզության վարչության, ՀՀ ոստիկանության Սյունիքի մարզային վարչության Սիսիանի բաժնի ծառայողների հետ պարզել են, որ նշված գողությունը կատարել է Սյունիքի մարզի Սիսիան քաղաքի բնակիչ, 1984թ.ծնված Ռ. Մ-ն:
Վնասի չափը պարզվում է:
Ռ. Մ-ն բերման է ենթարկվել ԱՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչություն:
Գողոնը մասամբ առգրավված է:
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչությունը: