Պաշտոնական Հայտարարություն Ուշադրություն Համակարգ Պարզաբանում Ի գիտություն լրագրողների
Արցախի Հանրապետության Սահմանադրություն Օրենսգրքեր Օրենքներ ԱՀ Նախագահի հրամանագրեր, կարգադրություններ ԱՀ կառավարության որոշումներ ԱՀ ոստիկանության պետի հրամաններ Նախագծեր
Եռամսյակ Կիսամյակ Ինն ամիսներ Տարի
Սպանություն Սպանության փորձ Հետախուզվողի հայտնաբերում Մարմնական վնասվածք մահվան ելքով Մարմնական վնասվածք Անձի առևանգում Դիակի հայտնաբերում Ինքնասպանություն կամ ինքնասպանության փորձ Ավազակային հարձակում Կողոպուտ Գողություն Խարդախություն Յուրացում կամ վատնում ԱՄՏ-ի փախցնել Գույքը դիտավորությամբ ոչնչացնելը Դրամանենգություն Խուլիգանություն Կավատություն Թմրամիջոցի հայտնաբերում Ապօրինի ծառահատում Որսագողություն Կաշառակերություն Բռնություն իշխանության ներկայացուցչի նկատմամբ Այլ հանցագործություններ Հայտարարվել է հետախուզում Զենք-զինամթերքի կամավոր հանձնում Զենք-զինամթերքի հայտնաբերում Պայթյուն և վթար Հրդեհ Թունավորում Անհայտ կորած
Հետախուզվում են Անհայտ կորած
ՃՏ պատահարներ Օրենքներ, որոշումներ Հայտարարություններ և ծանուցումներ Վարորդական տեսական քննությունների հարցաշարեր

ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ

ԹԵԺ ԳԻԾ

Լրահոս 21.01.2020 Արխիվ

10.03.2015 20:21

Անհրաժեշտ է բացառել հնարավոր անճշտությունները

Անհրաժեշտ է բացառել հնարավոր անճշտությունները

Սույն թվականի մարտի 10-ին ԼՂՀ ոստիկանության պետի տեղակալ-շտաբի պետ, ոստիկանության գնդապետ Բորիս Ենգիբարյանը խորհրդակցություն անցկացրեց ԼՂՀ ոստիկանության անձնագրային և վիզաների բաժնի  ծառայողների, ինչպես նաև ոստիկանության տարածքային ստորաբաժանումների անձնագրային ծառայությունների պատասխանատուների հետ:

Խորհրդակցության օրակարգը նվիրված էր 2015թ. մայիսի 3-ին կայանալիք ԼՂՀ Ազգային Ժողովի ընտրությունների նախաշեմին ԼՂՀ ընտրական օրենսգրքով ոստիկանությանը առաջադրված գործառույթների լիարժեք կատարման անհրաժեշտությանը:

Զեկույցներով հանդես եկան ոստիկանության տարածքային ստորաբաժանումների անձնագրային ծառայությունների պատասխանատուները, ովքեր հավաստեցին, որ ոստիկանության կողմից ընտրացուցակների ճշգրտման աշխատանքները արդեն իսկ գտնվում են ավարտման փուլում:

Ոստիկանության պետի տեղակալը, իր գոհունակությունը հայտնելով կատարված մեծածավալ աշխատանքների համար, հորդորեց և խստագույնս հանձնարարեց ըստ բնակության վայրերի ևս մեկ անգամ վերստուգել ընտրացուցակները՝ նույնիսկ աննշան անճշտությունները բացառելու համար: