Պաշտոնական Հայտարարություն Ուշադրություն Համակարգ Պարզաբանում Ի գիտություն լրագրողների
Արցախի Հանրապետության Սահմանադրություն Օրենսգրքեր Օրենքներ ԱՀ Նախագահի հրամանագրեր, կարգադրություններ ԱՀ կառավարության որոշումներ ԱՀ ոստիկանության պետի հրամաններ Նախագծեր Հանրային քննարկումներ
Հանրապետության նախագահի երկրորդ փուլի_ընտրությունների_ընտրողների__ցուցակներ ԱՀ նախագահի երկրորդ փուլի ընտրությունների՝ ԱՀ ոստիկանության ծառայողների և ըստ գտնվելու վայրի ընտրողների լրացուցիչ ցուցակներ
Եռամսյակ Կիսամյակ Ինն ամիսներ Տարի
Սպանություն Սպանության փորձ Հետախուզվողի հայտնաբերում Մարմնական վնասվածք մահվան ելքով Մարմնական վնասվածք Անձի առևանգում Դիակի հայտնաբերում Ինքնասպանություն կամ ինքնասպանության փորձ Ավազակային հարձակում Կողոպուտ Գողություն Խարդախություն Յուրացում կամ վատնում ԱՄՏ-ի փախցնել Գույքը դիտավորությամբ ոչնչացնելը Դրամանենգություն Խուլիգանություն Կավատություն Թմրամիջոցի հայտնաբերում Ապօրինի ծառահատում Որսագողություն Կաշառակերություն Բռնություն իշխանության ներկայացուցչի նկատմամբ Այլ հանցագործություններ Հայտարարվել է հետախուզում Զենք-զինամթերքի կամավոր հանձնում Զենք-զինամթերքի հայտնաբերում Պայթյուն և վթար Հրդեհ Թունավորում Անհայտ կորած
Հետախուզվում են Անհայտ կորած
ՃՏ պատահարներ Օրենքներ, որոշումներ Հայտարարություններ և ծանուցումներ Վարորդական տեսական քննությունների հարցաշարեր

ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ

ԹԵԺ ԳԻԾ


26.03.2020 18:25

ԱՀ ոստիկանությունը տեղեկացնում է

             ԱՀ ոստիկանությունը տեղեկացնում է

Ի կատարումն Արցախի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 26-ի N202-Ա որոշման պահանջների՝ Արցախի Հանրապետության ոստիկանությունը մինչև 2020 թվականի մարտի 31-ը ներառյալ դադարեցնում է

1. քաղաքացիների անհատական ընդունելությունը (քաղաքացիները կարող են դիմումներ, առաջարկություններ և բողոքներ ներկայացնել առցանց՝ secretariat@police.nkr.am էլեկտրոնային փոստի միջոցով կամ հեռախոսով՝ 047940252)։


2. վարորդական իրավունքի վկայականների տրման համար տեսական և գործնական քննությունների ընդունումը, տրանսպորտային միջոցների գրանցման և հաշվառման գործողությունների կատարումը, ինչպես նաև ճանապարհային ոստիկանության կողմից քաղաքացիներին մատուցվող այլ հանրային ծառայությունները (լրացուցիչ տեղեկատվության համար զանգահարել 047944348 հեռախոսահամարին)։

3. զենքի շրջանառության թույլտվությունների և լիցենզիաների տրամադրման գործընթացը (լրացուցիչ տեղեկատվության համար զանգահարել 047948602 հեռախոսահամարին)։


4. դատապարտյալների և կալանավորված անձանց տեսակցությունները և նրանց հանձնութների ընդունումը (լրացուցիչ տեղեկատվության համար զանգահարել 047948301 հեռախոսահամարին)։

ԱՀ ոստիկանությունը
5. հանցագործությունների, վարչական իրավախախտումների և պատահարների վերաբերյալ գրավոր հաղորդումները կընդունի առցանց՝ dimum@police.nkr.am էլեկտրոնային փոստի միջոցով (լրացուցիչ տեղեկատվության համար զանգահարել 047940702 կամ 9902 հեռախոսահամարին)։

6. անձնագրային բոլոր գործողությունները կիրականացնի միայն անհետաձգելի անհրաժեշտության դեպքում (լրացուցիչ տեղեկատվության համար զանգահարել 047942845 հեռախոսահամարին)։


7. զանգվածային լրատվության միջոցների հետ համագործակցությունը կիրականացնի հնարավոր կապի միջոցնորով (հեռախոս` 047950878, e-mail` hhklc@police.nkr.am):